Աշխարհի ամենառազմականացված պետությունը. այդ պստիկ-ճստիկ Շվեյցարիան

15/04/2016 schedule13:38

Հայաստանը փոքր երկիր է: Սա երեւի առաջին բնորոշումն է, որ մենք կարող ենք տալ մեր երկրին: Ու այդ զգացողությունը որոշակի բարդույթներ է առաջացնում մեր հանրային գիտակցության մեջ եւ մեզանում ստեղծում մի տեսակ անպաշտպանվածության ու խոցելիության, ապագայի նկատմամբ անորոշության զգացողություն:

Բայց աշխարհում փոքր երկրներ էլի կան: Մի՞թե այդ երկրներում էլ հասարակությունը ունի նման բարդույթներ: Թերեւս Իսրայելի օրինակը ցույց է տալիս, որ ամենեւին էլ պարտադիր չէ, որ փոքր երկիրը լինի թույլ, խոցելի ու անպաշտպան: Արդյոք Իսրայելը միա՞կ օրինակն է: Վերցնենք մեկ այլ փոքր երկրի` Շվեյցարիայի օրինակը: Երկիրը փոքր է` ընդամենը 42 հազար քառակուսի կիլոմետր: Դա մի քիչ է ավելի Հայաստանի ու ԼՂՀ-ի տարածքից: Բնակչությունն էլ ընդամենը 8 միլիոն է: Չունի բնական հանածոներ, չունի ելք դեպի ծով...: Միջին վիճակագրական հայաստանցու պատկերացմամբ Շվեյցարիան աշխարհի ամենախաղաղասեր երկիրն է` մի իսկական դրախտ, որտեղ մարդիկ բացի կյանքը վայելելուց ուրիշ որեւէ զբաղմունք չունեն:

Իրականում Շվեյցարիան համարվում է աշխարհի ամենառազմականացված պետությունը: Ամենա: Սա բանակ-պետություն է: Բանակ է, որի յուրաքանչյուր զինվորը բառացիորեն զինված է մինչեւ ատամները: 20-ից մինչեւ 50 տարեկան գրեթե բոլոր տղամարդիկ պահեստային զինվորականներ են` իրենց կոչումներով: Յուրաքանչյուրը գիտի, թե որ ստորաբաժանմանն է ամրակցված եւ զորակոչի դեպքում ուր պետք է գնա, ինչ պետք է անի...: Համատարած զորակոչի դեպքում Շվեյցարիան կարող է մի քանի ժամում հանել 250 հազարանոց բանակ, իսկ երկու օրվա ընթացքում բանակի թվաքանակը կկազմի 1.7 միլիոն: Համեմատության համար նշենք, որ օրինակ, Չինաստանի բանակի թվաքանակը 2.5 միլիոն է:

Շվեյցարական բանակը բացի լավ զինված լինելուց՝ նաեւ լավ պատրաստված է: Ծառայության ընթացքում զորակոչիկները քնում են օրական ընդամենը հինգ ժամ: Առավոտյան 5-ին «վերկացն է», կեսգիշերին՝ «օտբոյը»: Արթնանալով, զինվորը սկսում է վարժվել. վազել, կրակել, տանկ վարել, ալպինիզմով զբաղվել, յուրացնել ռազմական տեխնիկան...: Շվեյցարացի զինվորը «պլաց» չի ավլում, արտաքնոց չի լվանում, կարտոֆիլ չի մաքրում, «չաստի զաբորը» չի ներկում.... Այդ գործերը անում են մասնավոր ընկերությունները: Վարժանքներ, միայն վարժանքներ` անհավանական ծանր ռեժիմով: Հանգստի համար ժամանակ չի տրվում, ու զինվորը վարժանքներից դադար է վերցնում միայն սնվելու եւ արտաքնոց գնալու համար: Ու այդպես՝ առանց բացառության ամեն օր: Բայց՝ շաբաթական 5 օր: Շաբաթ-կիրակին հանգիստ է: Շվեյցարացի զինվորի ծառայության ժամկետը ուղիղ 260 աշխատանքային օր է: Սակայն այդ ժամկետը բաշխված է տարիների մեջ: Երիտասարդները մինչեւ 31 տարեկանը 8 անգամ երեքական շաբաթ են ծառայում, 32-ից 41 տարեկանները` 3 անգամ երկուական շաբաթ, 42-ից 50 տարեկանները 1 անգամ...: Շվեյցարացի զինվորը պաշտոնապես զորացրվում է 51 տարեկանում: Կան, իհարկե, փոքրաթիվ, մշտապես գործող պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ` ուսուցանող սպայակազմը, օդաչուները եւ այլն:

Քաղաքացիական կյանքում էլ շվեյցարացիները «չեն հանգստանում» բանակից: Նրանց սիրելի զբաղմունքը կրակելն է: Ըստ որոշ դիտարկումների, մասնավոր, ժամանցային հրաձգարանների թիվը Շվեյցարիայում մոտ է սրճարանների թվին: Հանգստյան օրերին ձկնորսությամբ զբաղվելուն զուգահեռ շվեյցարացիները շատ են սիրում բնության գրկում գարեջրի դատարկ բանկաների վրա կրակելու մրցումներ կազմակերպել: 

Այս ռազմատենչությունն, անշուշտ, չափազանցված է թվում մեզ, մանավանդ, երբ հաշվի ենք առնում, որ Շվեյցարիայի հարեւաններն են Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան ու Իտալիան: Թշնամի հարեւաններ այդ երկիրը չունի: Վերջին ռազմական գործողությունը, որին մասնակցել են շվեյցարացիները, տեղի է ունեցել 200 տարի առաջ` Նապոլեոնի բանակի դեմ: Նապոլեոնը այդ ճակատամարտում պարտվել է: Դրանից հետո Շվեյցարիան իրեն հռչակել է չեզոք պետություն: Ու չնայած այս 200 տարիների ընթացքում ամբողջ Եվրոպան բազմիցս թաթախվել է արյունալի պատերազմների մեջ, սակայն ոչ մեկի մտքով անգամ չի անցել հարձակվել Շվեյցարայի վրա: Ու խնդիրը միայն այն չէ, որ այդ երկիրը իրեն հռչակել է չեզոք. պատերազմների ժամանակ ուխտադրժությունը ընդունված է: Չեն հարձակվել նաեւ այն պատճառով, որ Շվեյցարիան եղել է, կա ու թերեւս դեռ կլինի աշխարհի ամենառազմականացված ու միաժամանակ ամենախաղաղասեր պետությունը: «Խաղաղություն ես ուզում՝ պատրաստ եղիր պատերազմի» ասացվածքը բնորոշ է հատկապես շվեյցարացիներին:

Բայց այսպիսի ռազմականացվածությունը ունի իր գինը: Դա թանկ, շատ թանկ «հաճույք» է: Ու այդպիսի թանկ հաճույքներից օգտվելու համար պետք է հզոր, շատ հզոր տնտեսություն: Այլ կերպ ասած, լավ զինված ու վարժված բանակ ունենալու համար նախ պետք է տնտեսությունը զարգացնել: Շվեյցարացիների մոտ դա էլ է լավ ստացվում: Մեկ շնչին հասնող անվանական ՀՆԱ-ն Շվեյցարիայում 85 հազար դոլար է: Համեմատության համար՝ ԱՄՆ-ում 57 հազար է, Ռուսաստանում ու Չինաստանում՝  8 հազար,  Ադրբեջանում՝ 6 հազար, Հայաստանում՝ 3,5 հազար...:  

Չկա եւ ոչ մի հիմնավոր պատճառաբանություն կամ խոչընդոտ, որպեսզի Հայաստանը ունենա հզոր, մինչեւ ատամները զինված բանակ: Դրա համար ամեն ինչ ունենք, բացի հզոր տնտեսությունից: Ու եթե շվեյցարացիներն ու իսրայելցիները կարող են իրենց տնտեսությունները զարգացնել, այդ ինչո՞ւ մենք չենք կարող: Մենք բութ ու անգրագե՞տ ենք:

Տպել
18162 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին