Թալիշում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանը հիվանդանոցում մկրտվել է

15/04/2016 schedule20:30

Թալիշում ծանր վիրավորում ստացած եւ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող ժամկետային զինծառայող Արման Լազգիյանը երեկ մկրտվել է: Արմանի հայրը՝ Միքայել Լազգիյանը, պատմեց, որ երկու օր առաջ հիվանդանոց է այցելել տեր Կյուրեղ քահանան՝ ցանկացողներին մկրտելու նպատակով: Արմանը խնդրել է, եթե հնարավոր է, դա փոքր-ինչ ուշ կազմակերպել, որպեսզի քավորը, որին ընտրել էր, կարողանա ներկա գտնվել արարողությանը: «Հաճախ տեր հայրերը գալիս են, երեկ էլ տեր Եսային էր այցելել»,- ընդգծեց 19-ամյա տղայի հայրը:

Նույնը, սակայն, նա չի կարող ասել երկրի բարձրաստիճան զինվորականների մասին: Այնինչ, նրանց ուշադրության կարիքը վիրավոր զինծառայողներն ու նրանց հարազատները զգում են զուտ մարդկայնորեն: «Մինչեւ հիմա որեւէ զինվորականի չեմ տեսել: Այնպես չէ, որ բողոքում եմ, այնպես չէ, որ անսպասելի էր որդուս հետ կատարվածը: Տղայիս ծնված օրվանից ես պատրաստ եմ եղել այս ամենին: Ես իմ ցավը տանում եմ, բայց ամեն դեպքում ծնող ենք, հաճելի կլիներ գոնե մեկնումեկը գար: Ոչ օգնություն ենք սպասում, ոչ որեւէ այլ բան, փառք Աստծո բժշկությունը ամեն ինչ անում է: Պատերազմ է, կռիվ է, իրենք իրենց գործերով, իրենց խնդիրներով են զբաղված: Տա Աստված վերջին վիրավորներից մեկը լինի իմ տղան: Առանձնապես ուրիշ ցանկություն չունեմ»,- ասաց Միքայել Լազգիյանը:

Արմանը, որի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, զորակոչվել է 2015 թվականի հուլիսի 10-ին: Սկզբում ծառայության է անցել ԼՂՀ Մատաղիսի զորամասում, այնուհետեւ տեղափոխվել Թալիշ: «Հինգ ամիս հետո, ուսումնական դասընթացները ավարտելով, սերժանտական տասնհինգօրյա կուրսեր անցնելով եւ կրտսեր սերժանտի աստիճան ստանալով կամավոր ուզեց, որ գնա Թալիշ՝ փոխգնդապետ Արթուր Դարբինյանի հրամանատարությամբ ծառայելու: Մինչեւ հիմա էլ ասում է՝ լավն է, շատ հզոր, շատ ուժեղ անձնավորություն է՝ հակառակորդի դեմը կանգնած: Կռվել են: Ապրիլի 7-ին, այս կիսազինադադար վիճակում, վիրավորում է ստացել. գնդակը մտել է կոկորդից, ողնաշարով դուրս եկել՝ վնասելով կերակրափողը, շնչափողը, ձայնալարերը, ողնաշարը, ողնուղեղը: Այդ օրը տեղափոխել են Մատաղիս, հետո Մարտակերտ, իսկ ամսի 8-ի առավոտյան ուղղաթիռով հասցրել Երեւան: Արդեն երեք անգամ վիրահատություն են արել, մեկը ողնաշարի, երկուսն էլ 12 մատնյա աղիքի, որը սթրեսային խոցի հետեւանքով անընդհատ պայթում, արնահոսում է: Բայց փառք Աստծո բժիշկները, գիշերվա որ ժամն էլ լինի, մի մարդու նման հավաքվում են ու ամեն ինչ արագ, արտակարգ կազմակերպում»,- որդու գլխով անցածը պատմեց հայրը:

Առջեւում Արմանին դեռ մի շարք վիրահատություններ են սպասվում: Առայժմ նա կարողանում է շարժել միայն ձեռքերը, իսկ կրծքավանդակից ներքեւ ոչինչ չի զգում: Գիտակցությունը տեղն է, խոսում է: Սակայն՝ անձայն: Հարազատները նրան հասկանում են բերանի շարժումներից: «Բերանը բացում, փակում է: Արդեն լեզուն սովորում ենք: Մայրը շատ արագ սովորեց, անմիջապես հասկանում է իրեն»,- ասում է հայրը, որը նաեւ դուստր ունի:  «Ծնված օրվանից Արմանին դաստիարակել ենք որպես հայրենիքի պաշտպան: Չենք միջամտել իր ընտրություններին: Ժամանակը եկել է, պատրաստ է եղել ծառայելու, շատ արագ տիրապետել է ռազմական գիտելիքներին, արդեն վեցերորդ ամսում ստացել է բանակի լավագույն, գերազանցիկ զինվորի մեդալ: Ջոկատի հրամանատար էր, դիրքի ավագ»,- տղայով արժանիորեն հպարտացավ Միքայել Լազգիյանը:

Արմանի ծառայակից ընկերը՝ Ռուբեն Առաքելյանը, նույնպես բուժում է ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նրա վիճակը եւս ծայրահեղ ծանր է: Ստացել է մոտավորապես նույն վիրավորումը՝ նույն օրը: «Այսօր մի փոքր դրական դինամիկա կա: Արդեն ուտել է ուզում, այտուցվածությունը մի քիչ իջել է: Կյանքին տվյալ պահին էլ վտանգ է սպառնում: Եւ ամենացավալին այն է, որ վերջույթները երեխան չի զգում: Ստորինը՝ ընդհանրապես, վերինը՝ մասամբ: Հիմա հրաշքների ենք սպասում: Իր մոտ վնասված է ողնուղեղը: Փամփուշտը կոկորդի մի կողմից մտել, մյուսից դուրս է եկել: Շատ կենսական հյուսվածքներ կան, որոնք վնասվել են: Գիտակցություն ունի, բայց խոսել դժվարանում է: Շոկային վիճակ է մոտը»,- մեր զրույցում տեղեկացրեց Ռուբենի մորաքույրը: Ռուզաննա Մելքոնյանը նաեւ նշեց, որ վիրավորված զինծառայողը ընտանիքի միակ զավակն է՝ ոչ քույր ունի, ոչ եղբայր: Բանակ է զորակոչվել վեց ամիս առաջ եւ կռվում էր Թալիշի դիրքերում:

Ռուբենին դեռ չեն վիրահատել: Բայց նա օրերն է հաշվում, թե երբ է ոտքի կանգնելու եւ ծառայությունը շարունակելու գնա: «Վեր կենամ, ասում է, տղերքը մենակ են էնտեղ»,- զինվորի խոսքերը փոխանցեց տիկին Ռուզաննան, որին զարմացրել է զինծառայողների մարդակային որակները, կամքի ուժն ու նրանց ոգին:

Ծայրահեղ ծանր է գնահատվել նաեւ Արթուր Ադամյանի առողջական վիճակը: Նա պայմանագրային զինծառայող է, այժմ բուժում է ստանում ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում: «Հիմա արդեն բավականին լավ է: Կարերը նոր հանել են, սեւ թոքի վրա է եղել, մեկ էլ՝ թոքի: Գիտակցությունը շուտ է կանոնավորվել: Հիմա արդեն հարյուր անգամ ասում եմ՝ փառք Աստծո: Էն, որ սկզբում ենք տեսել... Չորս լիտրուկես արյուն էր կորցրել»,- մանրամասնեց որդուն տեսակցության եկած Սվետլանա Աթոյանը: Արթուրն արդեն մոտ մեկ շաբաթ է, հոսպիտալում է: Նա ծնունդով Տավուշի մարզի Բերդ քաղաքից է, զինծառայությունն էլ անցնում էր նույն մարզի Պառավաքար գյուղում: «Այդտեղ ոչ մի պատերազմ էլ չի եղել, սնայպերն է խփել: Ասում է՝ ձեռքս տարա կրծքավանդակիս, տեսա արյուն է գալիս: Հազիվ հասցրել են Բերդի հիվանդանոց»,- շարունակեց մայրը, որը այլ մանրամասներ որդուն չի հարցրել: «Այդքան դեռ հետը չենք խոսել, չեմ ուզում ծանրաբեռնել: Հազիվ է խոսում: Դժվարանում է»,- ասաց տիկին Սվետլանան: Արթուրը 37 տարեկան է: Ամուսնացած չէ: Ծնողների երկրորդ զավակն է: Նրանք նաեւ դուստր ունեն:

Հ.Գ. Երեկ մեզ չհաջողվեց պարզել, թե այդ օրվա դրությամբ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քանի զինծառայող կա: Սակայն ավելի վաղ հրապարակված տվյալների համաձայն, նրանց թիվը առնվազն չորսն է: Ըստ նախապես հայտնի դարձած տեղեկությունների, ծայրահեղ ծանր է գնահատվել նաեւ ժամկետային զինծառայող Ավետիս Զարգարյանի վիճակը: Նրա հարազատներին նույնպես երեկ հանդիպեցինք հոսպիտալի մոտ, բայց վերջիններս խոսել չցանկացան: Միայն իմացանք, որ ընտանիքը ապրում է Ռուսաստանում: Ավետիսը եկել է հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու: Իսկ որոշ ժամանակ անց որդու վիրավորվելու լուրն առնելով Երեւան են շտապել ծնողները:

Տպել
12011 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով