Հետպատերազմյան էմոցիաներ եւ հայկական ընտրական ռեալություն

19/04/2016 schedule09:43

Կիրակի Հրազդանում քաղաքապետի ընտրություն էր, որի արդյունքներով վերընտրվեց ՀՀԿ-ի թեկնածուն՝ արդեն 14 տարի Հրազդանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Արամ Դանիելյանը:

Այս ընտրությունների նկատմամբ հանրային հետաքրքրությունը չափազանց մեծ էր`երկու պատճառով: Առաջին, որովհետեւ դա առաջին փորձությունն էր մեծ հավակնություններով եւ ծրագրերով Հայաստանի ներքաղաքական կյանք մտած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: Երկրորդ, որովհետեւ անցկացվեց ապրիլյան պատերազմից անմիջապես հետո: Այս երկու գործոնների հետ կապված՝ հանրության որոշակի շերտերում կոնկրետ ակնկալիքներ կային: Մարդիկ մտածում էին, որ Հրազդանի ընտրություններով կերեւա, արդյոք «Քաղաքացիական պայմանագրի» թեզը Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու մասին, ռեա՞լ է, թե՝ ոչ: Նաեւ, մեծ հույսեր կային, որ պատերազմական գործողությունները, դրանց ընթացքում ժողովրդի աննախադեպ միասնականությունը, ինչպես նաեւ զոհվածներն ու ամեն պահի լայնածավալ ռազմական գործողությունները սկսելու` երկրի գլխին կախված վտանգը, կզսպե՞ն ավանդական ընտրակեղծարարությունը, եւ իշխող ՀՀԿ-ն կվերանայի՞ ընտրություններ անցկացնելու սեփական մեթոդը:

Ընտրությունն ու փողը 

Դեռեւս քարոզարշավի վերջին օրերին Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը ահազանգում էր, որ գործող քաղաքապետի շտաբները ընտրակաշառք են բաժանում: Հրապարակվում էին նաեւ այս հայտարարություններն ապացուցող փաստեր` տեսանյութեր, որտեղ քաղաքացիները հաստատում են, որ Դանիելյանի շտաբից գումար է բաժանվում: Քվեարկության օրվա ընթացքում նույնպես տեսանյութեր էին հրապարակվում, որտեղ հրազդանցիներն ասում էին, որ 5-ից 50 հազար դրամ ընտրակաշառք է բաժանվում: Նույն օրը Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը քվեարկության առաջին կես օրն ամփոփող ասուլիսում հայտեց, որ  հանցագործության մասին 3 հաղորդում են ներկայացրել ոստիկանության բաժին, եւս երկուսը պատրաստ են: «Մեկը 25/01 ընտրատարածքի միջադեպին է վերաբերում, երբ ԸԸՀ նախագահի որդին որոշել է, որ ընտրողը սխալ տեղում է քվեարկել, իսկ մյուս երկուսը ընտրակաշառքի դեպքերի են վերաբերում»,- ասաց Փաշինյանը:

Լրագրողները արձանագրել էին, որ Գագիկ Ծառուկյանի անվճար ավտոբուսներով այլ քաղաքներից մարդիկ էին բերվել Հրազդան. ինչ-որ երիտասարդներ, ովքեր լրագրողից ու նրա տեսախցիկից վազելով փախչում էին: Փաշինյանը, սակայն, նույն ասուլիսում հայտարարեց, որ քիչ հավանական է համարում, որ այդ անձինք կարող են մտնել ընտրատեղամաս, քվեաթերթիկ ստանալ եւ քվեարկել: Քվեարկության ընթացքում լրագրողները Հրազդանում ֆիքսել էին Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին եւ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանին: Արամ Դանիելյանի շտաբի անունից ասուլիս տվող Արմեն Աշոտյանն էլ այս կապակցությամբ ասաց. «Օրե՞նք են խախտել արձանագրված, արձանագրված է օրենքի խախտո՞ւմ, ես չգիտեմ, զբոսնում էին: ՀՀ քաղաքացիներ են, ծագումով հրազդանցի, մեկը եղել է Կոտայքի մարզպետ, մյուսը հրազդանցի է: Այսօր կիրակի է, խնդրում եմ ֆիքսել, որ բոլորն այստեղ ֆիզ. անձի կարգավիճակով են, ոչ ոք կիրակի օրով չունի համապատասխան պաշտոնական մանդատ»: Օրվա ընթացքում Արամ Դանիելյանի շտաբից ահազանգ եղավ, թե Սասուն Միքայելյանը եւ նրա հետ եւս երկու հոգի ծեծի են ենթարկել Դանիելյանի շտաբներից մեկի պետին: «ՔՊԿ» խոսնակ Ալեն Սիմոնյանը պարզաբանեց, որ տվյալ անձը մեքենայի մեջ փող բաժանելիս է եղել, երբ նրան է մոտեցել Միքայելյանը, որին տեսնելով, ընտրակաշառք բաժանողը հայհոյել է եւ դիմել փախուստի:

Քվեարկության ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել: 

Ձայների հաշվարկի ընթացքում ֆեյսբուքյան հանրության եզրակացությունները մռայլ էին. պատերազմը ոչինչ չի փոխել, ամեն ինչ նույնն է, իշխանությունը յուրացնում է բանակի սպառազինության փողերն ու դրանք որպես ընտրակաշառք բաժանում ժողովրդին, որի զավակների արյունը թափվում է սահմանին, մարդիկ էլի 5000 դրամի դիմաց սեփական ձայնը վաճառում են իրենց աղքատության եզրին հասցրած իշխանություններին, «Քաղաքացիական պայմանագրի» ռազմավարությունն իրեն չարդարացրեց, հիմա Նիկոլն ի՞նչ է ասելու, կրկին պնդելո՞ւ է ընտրություններով իշխանափոխություն անելու իրենց թեզը... Այսպիսի գրառումների պակաս չէր զգացվում:  

Շնորհակալություն եւ ներողություն

Երեկ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների հետ կապված բրիֆինգ էր հրավիրել, որի ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ. «Որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, շնորհակալություն եմ հայտնում այն ավելի քան 10 հազար հրազդանցիներին, ովքեր ապրիլի 17-ին քվեարկեցին պարոն Միքայելյանի օգտին: Որպես ԱԺ պատգամավոր՝ ներողություն են խնդրում այն հազարավոր հրազդանցիներից, ովքեր իրենց սոցիալական վիճակի, քաղաքացիական հուսահատության բերումով ստիպված էին ընտրություն կատարել փողի եւ վարչական հարկադրանքի ներքո: Այս իմաստով մենք ի գիտություն ենք ընդունում ապրիլի 17-ի ընտրությունների արդյունքները եւ վերը նշված համատեքստում ընդունում ենք պատասխանատվության մեր բաժինը: Հարկ եմ համարում ընդգծել՝ առաջիկա մեր գործունեությունը միտված է լինելու մեր օգտին քվեարկած քաղաքացիների վստահությունը ամրապնդելուն եւ մեր օգտին չքվեարկած քաղաքացիներին ավելի հասկանալի դառնալուն (...): Այս ընտրությունների արդյունքում Սասուն Միքայելյանի օգտին տրված ոչ մի քվե, կրկնում եմ, ոչ մի քվե չի կորսվել: Մենք լիովին կատարել ենք Սասուն Միքայելյանին տրված յուրաքանչյուր քվեն պաշտպանելու՝ հրազդանցիներին տրված մեր խոստումը, եւ սա համարում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, նրա տարածքային կառույցների եւ վարչության քաղաքական վստահելիության անհերքելի վկայություն»,-հայտարարեց Միքայելյանի շտաբի պետը:

Ժողովրդի հանձնարարականը

Փաշինյանը նաեւ պատասխանեց լրագրողների հարցերին: Նա ասաց, որ այս ընտրություններից հետո որեւէ հրազդանցի չի կարող բողոքել, որ իր ձայնը տվել է Սասուն Միքայելյանին, բայց այդ ձայնը իշխանությունը գողացել է: Ըստ Միքայելյանի շտաբի պետի, իրենք ընտրատեղամասերում բոլոր պայմանները ստեղծել են, որպեսզի Հրազդանի ընտրողները ազատ ընտրություն կատարելու հնարավորություն ունենան: «Առնվազն էն պահից, որ ընտրողը եղել է մեր վստահված անձանց տեսադաշտում, կարող էր գնալ եւ քվեարկել Սասուն Միքայելյանի օգտին, եւ մենք մեր քարոզարշավի ընթացքում մեզնից կախված ամեն ինչ արել ենք, որպեսզի այս ուղերձը հասնի քաղաքացուն, եթե չի հասել, մենք մեր գործողությունները նույնպես պետք է վերլուծենք, հասկանանք եւ անենք համապատասխան հետեւություն»,-ասաց նա: Հարց հնչեց հնարավոր այն մեղադրանքների մասին, թե «Քաղաքացիական պայմանագիրը» եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էին, որ իրենք մարդկանց չեն տանի պարտության, այնինչ Հրազդանում պարտվեցին: Այս հարցին Փաշինյանի պատասխանը հետեւյալն էր. Հրազդանում պարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ոչ թե հրազդանցին: «Քաղաքացին բոլոր դեպքերում հաղթել է, որովհետեւ իր ամեն ձայնը պահպանվել է, քաղաքացու տված որեւէ ձայն չի գողացվել, քաղաքացուն տրված որեւէ խոստում չի անտեսվել, այս ընտրություններում ինչ պարտավորություն որ մենք ստանձնել էինք, այդ պարտավորությունները 100 տոկոսով կատարել ենք (...): Քաղաքացին մտել է ընտրական տեղամաս եւ քվեարկել է: Հրազդան քաղաքի իշխանության ով լինելը որոշում է հրազդանցին, օրենքի սահմաններում եւ շրջանակներում: Եթե քաղաքացին գնում է  գործարքի ընտրակեղծարարի հետ, կատարում է որոշակի ընտրություն, օրինական, թե ապօրինի, դա ուրիշ խնդիր է: Մենք հրազդանցիներին չենք ասել, այ մենք էս ընտրություններում գալու ենք, հաղթելու ենք, տեսեք՝ ինչ ենք անելու: Մենք ասել ենք՝ սա մեր ծրագիրը, սա մեր թեկնածուն, սա մեր ընտրական համակարգը, սա մեր պատկերացումը, ամսի 17-ին գնացեք եւ քվեարկեք մեր օգտին, եւ մենք կպահպանենք ձեր տված ամեն քվեն»:

Փաշինյանը նաեւ նշեց, որ իրենք հիմա էլ չեն հայտարարում, թե հուժկու հանրահավաք կանեն, գրոհով կվերցնեն քաղաքապետարանը. «Մենք ասում ենք շնորհակալություն մեզ տված ձայների համար, քաղաքական ուժն ու քաղաքական գործիչը կատարում է հանրային հանձնարարություն եւ առաջադրանք, ինչքան ձայն որ տվել եք, մենք դա ընդունում ենք եւ կկատարենք»: Հարցին էլ, թե ստացվում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» շարունակում է պնդել, որ Հայաստանում փոփոխությունների ճանապարհը ընտրություններն են, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ իր համոզմամբ ուրիշ ճանապարհ չկա: «Էն պահին, որ ընտրությունների մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը մեզ կասի` գնա եւ վերցրու իշխանությունը, մենք կգնանք եւ կվերցնենք իշխանությունը: Քանի դեռ ՀՀ ժողովուրդը մեզ նման բան չի ասել, մենք դրան ուղղված որեւէ գործողություն չենք անելու, որովհետեւ ՀՀ-ում իշխանությունը տեր ունի, եւ դա ժողովուրդն է: Մենք պետք է ժողովրդի առաջ կանգնենք, փորձենք  համոզել, որ մենք արժանի ենք մեր երկրում լինել իշխանություն: Որ պահին կհամոզենք, ու դա քաղաքացին իր դե յուրե իրավունքով կարձանագրի, մենք այդ արձանագրությունը կդարձնենք իրողություն»,-ասաց  Փաշինյանը:

Ինքնաքննադատություն

Հրազդանի ընտրություններից հետո ՀՀ ներքաղաքական կյանքում աննախադեպ երեւույթ նկատվեց: Պարտված ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները հրապարակային քննարկում ծավալեցին իրենց հնարավոր բացթողումների վերաբերյալ: «Հրազդանը ուներ ընտրություն եւ որոշեց այսպե՛ս: Մենք ասել ենք, որ ընտրատեղամասերում պահելու ենք ամեն մի ընտրողի քվեն՝ անկախ այն բանից, թե ում է նա տվել իր ձայնը եւ ինչ գործոնների ազդեցությամբ է դա արել: Եղել է 10.000-50.000-ին հասնող ընտրակաշառք եւ կարուսել, որին մասնակցել է ընտրողը: Նա ունե՛ր հնարավորություն (նա տեսնում էր դա) քվեախցիկում այլ բան որոշել, բայց՝ չարեց: Չարեց, որովհետեւ չվստահեց: Չվստահեց, որ ձայնը կպահենք, չվստահեց, որ ներկայացրած ծրագիրը կիրականացնենք, չվստահեց մեզ, ու սա ընդդիմության ամենալուրջ խնդիրն է: Սա ընդդիմության չարածն է»,- իր ֆեյսբուքյան էջում գրեց վարչության փոխնախագահ Լենա Նազարյանը: «էս իշխանությունը անբարոյական է, չարորակ ուռուցք, որին երբ բուժման հնարավորություն ես տալիս, մի թեթեւ թեկուզ վիճակը թեթեւացնելու հնարավորություն, մետաստազներ է տալիս, ավելի ագրեսիվանում` վախենալով, որ լրիվ առողջ օրգանիզմում էլ ինքը տեղ չունի (...) Մենք կատարեցինք մեր խոստումը եւ բացառեցինք ընտրակեղծիքը, լցոնումներն ու մնացած բոլոր խախտումները ընտրատեղամասերում։ Մենք թերացանք մեր նախընտրական քարոզարշավում, չկարողացանք համոզել, հասցնել շատերին մեր ծրագիրը, կոտրել վախի մթնոլորտը եւ վստահության մթնոլորտ ստեղծել։ Հրազդանցին գերադասեց այդ պահին տրված 10000 դրամը` խոստացված բարեկեցիկ կյանքից, չհավատաց մեզ, բայց դա մեր թերացումն է»,- գրեց Գոհար Աբաջյանը։ Նույնաբովանդակ գրառումներ «Քաղաքացիական պայմանագրի» այլ ներկայացուցիչներ եւ համակիրներ էլ էին արել, եւ ՖԲ-ում քննարկումներ էին ծավալվել:

Կոնֆլիկտ եւ բախում

«Այսօր երկու թիմ է ձեւավորվել Հրազդանում` գաղափարի թիմ եւ գումարի, խարդավանքների, քծնանքի ու շողոքորթության թիմ»,-քվեարկության օրվա վերջում, երբ արդեն հայտնի էին արդյունքները, իր շտաբի անդամներին այս խոսքերով դիմեց Սասուն Միքայելյանը: Նա  թիմակից հրազդանցիներին կոչ արեց հաջորդ օրը գլուխները բարձր դուրս գալ փողոց, որովհետեւ «հաղթանակը առնելով չի լինում»: Երեկ երեկոյան հայտնի դաձավ, որ Արամ Դանիելյանի մեծ թվով թիմակիցներ հարձակում են գործել Սասուն Միքայելյանի մի քանի թիմակիցների վրա եւ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու անհաջող փորձ արել:

Տպել
2494 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին