Սերժը Հրազդանում խնդիր է լուծել. Արամ Սարգսյան

20/04/2016 schedule08:59

- Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում Հրազդանի ընտրությունները: Հատկապես վերջին պատերազմական օրերից հետո ժողովրդի մեջ մեծ հույսեր կային, որ իշխանությունները չեն դիմի իրենց ավանդական ընտրական մեխանիզմներին:

- Հրազդանի ընտրությունների արդյունքներով Սասուն Միքայելյանը չդարձավ քաղաքապետ, բայց նաեւ չպարտվեց: Իմ խորին համոզմամբ պարտությունը իշխանություններինն էր: Եթե իրենք համարում են, որ  արդար ընտրապայքարում կարողացել են հաղթել Հրազդանում, ուրեմն մենք շատ ավելի լուրջ խնդիր ունենք մեր հասարակության հետ: Որովհետեւ տեսեք` 1988-1994 թվական. էս մարդը ժողովրդի կողքին է, առաջիններից մեկն է անդամագրվում պարտադրված պատերազմին եւ ես  Հրազդանի ամենամեծ ձեռքբերումը համարում եմ «Սասուն» ջոկատը ու նրա հրամանատարին, որոնց հերոսությունը Քարվաճառում ուղղակի անկրկնելի է: Դրանից հետո 2008 թվական. ժողովուրդը բաժանվում է 2 մասի. մի մասում հասարակությունն է, մի մասում՝ Ռոբերտ Քոչարյանի վարչակազմը, որը ուժ է գործադրում հասարակության վրա, 10 մարդ սպանում: Ու Սասուն Միքայելյանը կրկին ժողովրդի կողքին է, որի համար նաեւ դատապարտվում է, հայտնվում բանտում: 2016 թվական, նորից պատերազմ, Սասուն Միքայելյանը պապիկ է, թոռնիկի տեր, բայց նույնիսկ ընտրությունների ժամանակ գնում է դիրքեր: Ու դրանից հետո մեր երկրում, որտեղ խոսում են համախմբվածությունից, ազատամարտիկի պատվից, մարդու արած հերոսությունից, Սասուն Միքայելյանը պարտվում է չինովնիկ ինչ-որ մեկին, որը իր կենսագրությամբ որեւէ տեղ որեւէ բան չի կարող մատնացույց անել: Սա նշանակում է, որ մեր երկրի իշխանությունները թե իրենց քարոզչությամբ, թե իրենց պահվածքով ոչնչի չեն հասել ու շատ լուրջ խնդիր ունեն:

Ընտրությունները միայն տեղամասում չեն, ընտրությունները նաեւ տեղամասից դուրս գործընթացներն են: Հրազդանում իմ ներկայությամբ դիմել են ոստիկանությանը, որ փող են բաժանում, ու ոստիկանը փոխանակ փող բաժանողին բռնի, սկսել է հարցաքննել, թե ով ասաց, որտեղ տեսար եւ այլն: Ինձ համար նաեւ անհասկանալի էր, թե Գագիկ Ծառուկյանի ավտոբուսներով Արտաշատից բերած երիտասարդները, որոնք լրագրողից փախչում էին ինչպես գառները՝ գայլից, ինչ նպատակով էին բերվել Հրազդան: Եթե այդքան ծախս էին արել, որ քաղաքապետարանի լուսամուտների տակ գոռան Դանիելյան-քաղաքապետ, չեմ կարծում, որ դա դրա համար էր: Իմ կարծիքով իշխանությունները մինչեւ նախագահ հասնող մակարդակով խարդախությունների խնդիր են լուծել, ինչի արդյունքում էլ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Բայց, նորից եմ ասում, Սասուն Միքայելյանը չի պարտվել: Սասուն Միքայելյանի խնդիրը քաղաքապետ դառնալը չէ, նրա խնդիրը ժողովրդի հետ լինելն է, եւ ինքը այդ խնդիրը լուծել է:

- Եվ այնուամենայնիվ հերթական անգամ ընտրական ճանապարհով նույնիսկ այս փոքր քաղաքում չհաջողվեց իշխանություն վերցնել: Այնինչ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, որի վարչության անդամ է Սասուն Միքայելյանը, նորից պնդում են, որ ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ կարող են լինել միայն ընտրական ճանապարհով: Ի՞նչ եք մտածում այս մասին:

- Այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը, այս ծորացող պատերազմի ու երկրի ներսի բացահայտ անարդարության պարագայում, այլ տեսակետ հայտնելը բարդ է, ու դա պետք է հասկանալ: Այստեղ հետեւություններ անելու կարիք ունի իշխանությունը, որովհետեւ, եթե պատերազմը կանգնեցնելու խնդիրը միայն իրենից չէ կախված, կախված է Ադրբեջանից, միջազգային հանրությունից եւ այլ շատ պարամետրերից, ապա ներքին արդարության խնդիրը միայն իրենից է կախված, ու եթե իրենք չեն ուզում, որ այս երկիրը գնալով վերջանա, ապա պիտի հետեւություններ անեն: Հրազդանի ընտրությունները առաջին հերթին ինձ ապացուցեցին, որ այս իշխանությունները ունակ չեն հետեւություններ անելու, որ իրենք իրենց ամենավերջին, նույնիսկ վարկաբեկված թեկնածուին պատրաստ են ատամներով պաշտպանել, միայն թե չպարտվեն: Հետեւաբար այս իշխանությունների դեմ պայքարը էլ ավելի պետք է խստացվի: Ինչ վերաբերում է տեղերում խնդիրները լուծելուն, քվեն պահպանելուն, այն, ինչ արեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր վստահված անձերով, ամեն ինչ իսկապես դրական արվեց, ու դա միանշանակ պիտի արվի: Բայց նաեւ հասարակության հետ աշխատանքի խնդիր կա, իշխանության օղակների եւ իշխանության ենթակայության տակ եղած կառույցներին`դատախազություն, ոստիկանություն, որոնք իրենք են պարտավոր ապահովել եւ ամբողջ աշխարհին ապացուցել, որ ընտրությունները արդար են, դա պարտադրելու խնդիր կա:

- Պարոն Սարգսյան, ինչ է անելու «Հանրապետություն» կուսակցությունը 2017-ի խորհրդարանական ընտրություններում, արդեն որոշե՞լ եք, միայնա՞կթե դաշինքով եք մասնակցելու:

- Քննարկումներ տեղի են ունեցել թե՛ կուսակցության ներսում, թե՛ կուսակցությունից դուրս ընդդիմադիր գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ: Նրանց հետ, ում մենք իսկապես ընդդիմադիր ենք համարում: Մենք միշտ հակված ենք եղել համապետական ընտրություններին ուժերը համախմբել եւ համախմբված հանդես գալ: Նաեւ հասարակությունն է  նման պահանջ ներկայացրել, եւ դժվար է այդ պահանջին հակադրվել:  Բայց նաեւ փորձը ցույց է տվել, որ ժամանակի մեջ այդ դաշինքները քայքայվել են` հիմնականում այն խնդրի պատճառով, որ տարբեր մոտեցումներ են ունեցել գաղափարական առումով եւ դա վերջիվերջո բերել է բաժանման, հիասթափությունների: Այս առումով հակված ենք առաջիկա ընտրություններում հնարավորինս գաղափարական հենքի վրա եւ մեր կարծիքով իրական ընդդիմություն հանդիսացող ուժերի համագործակցության միջոցով, դաշինքային հարաբերություններով գնալ ընտրությունների: Եվ մինչեւ ապրիլյան պատերազմը բավականին դրական միտումներ կային զուտ գաղափարական հենքի վրա գործընթացներ տանելու առումով, բայց ապրիլյան փուլից հետո, նաեւ` Սասուն Միքայելյանի ընտրությունները բերեցին նրան, որ այսօր հենց քաղխորհրդի նիստում նաեւ այլ տեսակետներ էին ասվում: Այնպես որ, կարող ենք համարել, որ այժմ քննարկումները սկսելու փուլում ենք:

Տպել
3660 դիտում

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել