Այդ տզրուկները ծծում են տնտեսության հյութերը. մեր փողերը օֆշորներում

20/04/2016 schedule22:30

ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց հայտնի «Պանամական փաստաթղթերում» իր անունը հայտնվելու կապակցությամբ:

Իհարկե անհասկանալի է, թե ինչու էր Միհրան Պողոսյանը դեռ մի 20 օր առաջ հայտարարում, թե «Պանամական փաստաթղթերի» մասին հրապարակումներում իր անվան հետ կապված տեղեկությունները «չեն համապատասխանում իրականությանը», իսկ դրանից հետո հրաժարական է տալիս: Ինչպես կարելի է հրաժարական տալ «իրականությանը չհամապատասխանող» տեղեկությունների պատճառով:

Ու կարող է տպավորություն ստեղծվել, թե օֆշորային այս պատմությունը բացառիկ է Հայաստանի համար: Իրականությունը, ցավոք սրտի, ճիշտ հակառակն է: Օֆշորային տզրուկ ընկերությունները շատ վաղուցվանից կպած են մեր տնտեսության մարմնին ու ագահաբար ծծում են մեր երկրի հյութերը: Դա երեւում է նույնիսկ պաշտոնական վիճակագրությունից:

Հայաստանում օտարերկրյա ներդրումների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունների մեջ օֆշորների ներկայությունը սովորական երեւույթ է: Բերենք ամենաթարմ տվյալները: ՀՀ տնտեսության մեջ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ օֆշորներից իրականացված «օտարերկրյա» ներդրումներ ծավալը (զուտ ներհոսքը) գերազանցում է մեկ տրիլիոն դրամը կամ ավելի քան 2 միլիարդ դոլարը:  Օֆշորներից եկած այս գումարները հիմնականում ներդրվել են անշարժ գույքի շուկայում եւ հանքարդյունաբերությունում:

Ի՞նչ գումար է սա: Դժվար է պատկերացնել, որ մի ինչ-որ ինդոնեզացի, ճապոնացի կամ պանամացի օֆշորում ընկերություն է բացում, որպեսզի առանց իր անձը բացահայտելու գումարներ ներդնի հեռավոր, փոքրիկ, շրջափակված ու պատերազմող Հայաստանում: Ակնհայտ է, որ խոսքը ամենեւին էլ օտարերկրացիների մասին չէ: Դա տարիներով օլիգարխների ու պաշտոնյաների կողմից Հայաստանից ապօրինաբար դուրս հանված գումարներն են, որոնց մի չնչին մասը վերադառնում է օտարերկրյա ներդրումների անվան տակ: 2 միլիարդ դոլար: Դա մեր երկրի մեկ տարվա պետբյուջեի չափ գումար է:     

Այդ «օտարերկրյա» ներդրումները Հայաստան են գալիս Կիպրոսից, Շվեյցարիայից, Լյուքսեմբուրգից, Վիրջինյան կղզիներից, Սեյշելներից, Կայմաններից, Պանամայից...: Մի խոսքով, մեր օլիգարխների ու բարձրաստիճան պաշտոնյաների ֆանտազիաների օֆշորային աշխարհագրությունը բավականին լայն է: Բայց օֆշորների միջոցով իրականացված «օտարերկրյա» ներդրումների հիմնական նպատակը այդ գումարների ծագումնաբանությունը թաքցնելն է:

Օֆշորներով մեր տնտեսությանը հասցված հիմնական վնասը այդպիսի ընկերությունների միջոցով շահույթները թաքցնելն է: Թե որքան գումար է կորցնում մեր պետբյուջեն օֆշորներում, դժվար է հաշվարկելը: Բայց որ դրանք տարեկան կարող են հասնել հարյուրավոր միլիոն դոլարների, կասկածից վեր է: Որպեսզի պարզ դառնա, թե ինչպիսի գումարների մասին է խոսքը, ներկայացնենք օֆշորների միջոցով շահույթ թաքցնելու ամենատարածված սխեման:

Որեւէ հայկական ընկերություն ներկրում է առաջին անհրաժեշտության ապրանք: Բերում է ու վաճառում մեր խանութներում: Հաշվարկի պարզության համար վերցնենք կլոր թվեր: Դիցուք, համաշխարհային շուկայում տվյալ ապրանքի գինը կազմում է 10 դոլար, իսկ տվյալ ընկերության բերած այդ ապրանքը մեր խանութներում վաճառվում է 20 դոլարով: Դե իհարկե, ընկերությունը ծախսեր է անում, աշխատավարձ է տալիս իր աշխատակիցներին...: Բայց եթե ուշադիր նայենք, ապա կպարզենք, որ այդ ընկերությունը տվյալ ապրանքը ձեռք է բերում ոչ թե համաշխարհային գներով, այլ ավելի թանկ: Ասենք՝ 15 դոլարով: Ու այդ գնումը իրականացնում է օֆշորային որեւէ ընկերությունից: Հաշվապահական փաստաթղթերով կերեւա, որ ապրանքը ձեռք բերելիս հայկական ընկերությունը մեծ ծախսեր է արել, ու շահույթը փոքր կստացվի: Փոխարենը շատ մեծ շահույթ կունենա օֆշորային այն ընկերությունը, որը 10 դոլարանոց ապրանքը վաճառել է 15 դոլարով: Ահա հենց այդ լրացուցիչ շահույթն էլ մնում է օֆշորում եւ դրանից ՀՀ պետական բյուջեն հարկեր չի հավաքում:

Արդյունքում ինչ է ստացվում: Ներկրվող այդ ապրանքը Հայաստանում լինում է շատ թանկ: Մրցակցության արդյունքում այն կարող էր էժանանալ, բայց այդտեղ կա մոնոպոլիա, եւ տվյալ ընկերությունը մրցակիցներ չունի: Պետական բյուջեն դրանից շատ քիչ հարկեր է հավաքում, իսկ ներկրող ընկերության սեփականատերը իր հիմնական շահույթը ստանում է ոչ թե այստեղ, այլ օֆշորում, ու դրանից հարկեր չի վճարում:

Այս սխեմայով որքա՞ն ապրանք է ներմուծվում Հայաստան: Դրանցից որքա՞նն է մոնոպոլիզացված կամ քվոտավորված: Մտքի մեջ հաշվեք` շաքար, ցորեն, ձեթ, կարագ, սառեցված միս, բանան...: Հիմա դա նայեք ծավալների տեսանկյունից, եւ պարզ կդառնա, թե տարեկան որքան գումար է «անհետանում» օֆշորներում:

Ցանկության դեպքում մեր իրավապահները շատ կարճ ժամանակում կարող են պարզել մեր օլիգարխների օֆշորային հետագծերը, թաքցված շահույթներն ու հարկերը: Դա բարդ չէ: Սակայն նման ցանկություն, բնականաբար, չկա եւ լինել չի կարող: Մեր իրավապահ մարմինները իրականում սպասարկում են հենց այդ օլիգարխների ու բարձրաստիճան պաշտոնյաների շահերը եւ իրենց ղեկավարներն էլ մինչեւ կոկորդները խրված են օֆշորային հոսքերի մեջ: Արդարադատության նախարարության, մեղմ ասած, բարձրաստիճան պաշտոնյան`գեներալի կոչում ունեցող Միհրան Պողոսյանը այդպիսի «խրվածության» ցայտուն օրինակներից է: Օրինակներից մեկը միայն:

Տպել
3268 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան