ՌԴ-ն մինիմում ծրագիրը լուծեց. Հայաստանի իշխանությունների վրա հստակ ճնշումներ կլինեն

21/04/2016 schedule17:50

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նախօրեին պատասխանել էր նաեւ ղարաբաղյան հարցում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ մեր հարցերին:

- Պարոն Սարգսյան, ինչ տեղի ունեցավ ապրիլի լույս 2-ի գիշերը: Հայտնի է, որ հիմա էլ սահմանին երկու կողմից զորքերի մեծ կուտակումներ կան, թեպետ հայտարարվում է, որ Մոսկվայի միջնորդությամբ հնարավոր է կողմերը կրկին վերադառնան բանակցություններին: Ի՞նչ եք կարծում, այդպե՞ս կլինի, թե՞ ռազմական գործողությունները կվերսկսվեն:

- 8 տարի է, Ալիեւը հայտարարում է, որ իր բանակի բյուջեն Հայաստանի բյուջեից մեծ է եւ խնդիրը ուժային տարբերակով է լուծելու: Նա արդեն հրաժարվում էր անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հետ հանդիպել, եւ պարզ էր, որ օրերից մի օր սա պիտի անեին: Բայց իմ տպավորությամբ մեր զինվորական վերնախավը նախապատրաստված չէր: Հակառակորդին չարժե թերագնահատել, եւ պետք չի միայն մեր զինվորների խիզախության ու հայրենի հողը պաշտպանելու վրա երկիր պահել: Իհարկե, առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնենք այդ զինվորներին ու նրանց ծնողներին, որովհետեւ իրենց սխրանքի արդյունքում է, որ մենք այսօր արժանապատվություն ունենք, մեզ տղա ենք համարում ու քայլում ենք փողոցում: Բայց պետք է ամեն ինչ անենք, որ այս վերջին զանգի գնացող երեխաները չդառնան նման իրավիճակների ականատես: Բանակցությունները այլընտրանք չունեն, եւ խնդիրը պատերազմով չպետք է լուծվի: Չնայած կա ախմախության կանխավարկած, ինչը բնորոշ է Ադրբեջանին եւ իր նախագահին: Ես փոխզիջումային տարբերակով խաղաղության կողմնակից եմ, բայց այդ փոխզիջումը պետք է լինի արժանապատիվ: Հակառակ պարագայում պատերազմը վերսկսելու վտանգը միշտ կա:

Կարծում եմ, սակայն, որ Ադրբեջանը, որը իսկապես պլաններ էր նախագծել, որ պիտի կանգնի Սարսանգի ջրամբարում, գա Հորադիզով հասնի մինչեւ վերջ, Ստեփանակերտի մատույցներում էլ ռուսական հզոր բանակը պետք է կանգներ իրենց ու մեր միջեւ, հասկացավ, որ 6 ամսվա մշակած իրենց ծրագիրը՝  8 միլիարդ դոլար ռազմական ծախսերով, այդ արդյունքը չգրանցեց: Իրենք հիմա պետք է հետեւություններ անեն եւ նոր ծրագրեր մշակեն, իսկ  մենք պետք է հետեւություն անենք, թե այդ նոր եղածին ինչպես պատասխանենք:

- Որքանո՞վ է բանակցային գործընթացի վերսկսումը կամ պատերազմական գործողություններին վերադարձը կախված համաշխարհային բեւեռներից:

- Եվրոպան եւ Արեւմուտքը մշտապես կողմնակից են, որ այստեղ խաղաղություն լինի: Դա բխում է իրենց նյութական շահերից, որովհետեւ իրենք ուզում են, որ իրանական եւ թուրքմենական գազը այս տարածաշրջանով հասնի Եվրոպա: ՌԴ-ն դա չի ուզում, հետեւաբար առաջին խնդիրը այդ ճանապարհը փակելն է: Այս պատերազմի արդյունքում առաջիկայում որեւէ եվրոպացի կամ ամերիկացի փող չի դնի Ադրբեջանով կամ Հայաստանով գազամուղ տանելու համար: Եվ քանի որ իրենք այդ խնդիրը այդ չափով լուծել են, կարծում եմ, հիմա իրենք էլ հակված չեն լինելու ռազմական գործընթացների: Կարծում եմ, առաջիկա 1-2 ամիսներին լուրջ ռազմական բախումներ չեն լինի: Բայց դա նաեւ կախված է բանակցությունների գործընթացից, մեր վրա ունեցած ճնշումներից: Իսկ որ հստակ ճնշումներ են լինելու ՀՀ իշխանությունների վրա, որ իշխանությունները գտել են քաղաքական ուժեր, որոնք կպաշտպանեն իրենց՝ լուծումների գնալու հնարավորությունը ու դաշտը կբաժանվի կողմնակիցների եւ «դեմ»-երի, դա էլ շատ հնարավոր եմ համարում:

- Կարծիքներ են հնչում, որ այս բարդ իրավիճակում Սերժ Սարգսյանը կարող է ազգային համաձայնության կառավարություն ձեւավորել: Ի՞նչ կարծիքի եք, կգնա՞ նա նման քայլի եւ արդյունքում ի՞նչ կստացվի:

- Բացառում եմ նման բան: Ազգային համաձայնությունը բառեր չեն միայն: Մեր հասարակությունը ապացուցեց, որ ինքը հայրենիքը պաշտպանող է, ինքը զոհվելու իր իրավունքից ամբողջությամբ օգտվում է, բայց ինքը այլ իրավունքներ էլ ունի չէ՞: Դրանք ոտնահարող իշխանությունը ինչ-որ համաձայնության կառավարությո՞ւն ձեւավորի: Եթե իրենց համար բանակցային գործընթացում խնդիր հեշտացնելու հարց ունեն, պետք է առաջինը երկրում ներքին արդարության հարցը լուծեն:

 

Տպել
3325 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին