Ադրբեջանի ռազմական հանցագործությունները ԵԽԽՎ-ն չի դատապարտի. դրանք նույնիսկ չքննարկվեցին

22/04/2016 schedule09:10

Երեկ ԵԽԽՎ լիագումար նիստում պետք է քննարկվեր Արցախի ապրիլյան պատերազմը:

Ինչպես «Հայկական ժամանակի» հետ զրույցում պարզաբանել էր ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, հարցը ընդգրկվել էր օրակարգում որպես ակտուալ թեմա, ինչը ենթադրում էր 1.5 ժամանոց քննարկում առանց որեւէ բանաձեւի ընդունման: «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջին եւ ողբերգական էսկալացիան» վերնագրով հարցը օրակարգ էր մտցրել ֆրանսիացի պատգամավորը, որից հետո ադրբեջանական կողմն էլ հետեւյալ ձեւակերպմամբ էր նույն հարցի քննարկումն առաջարկել. «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ողբերգական էսկալացիան»: Պարզվում է, սակայն, որ վեհաժողովի այս նստաշրջանում ոչ առաջին, ոչ երկրորդ եւ ոչ էլ որեւէ այլ ձեւակերպմամբ ապրիլյան պատերազմին նվիրված քննարկում չի լինելու: Ինչ տեղի ունեցավ, ինչու հարցի քննարկումը հանվեց օրակարգից: Երեկ այս եւ մի քանի այլ հարցեր ուղղեցինք ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանին: 

- Պարոն Ֆարմանյան, Վեհաժողովի լիագումար նիստի օրակարգում որպես ակտուալ թեմա ներառված էր ղարաբաղյան  էսկալացիան: Ինչո՞ւ է հարցը հանվել օրակարգից:

- ԵԽԽՎ ընթացակարգերով ցանկացած պատգամավոր  իրավունք ունի ակտուալ թեմա տողի տակ որեւէ հարց դարձնել քննարկման առարկա: Եղել է առաջարկություն ֆրանսիացի մեր բարեկամ Ռենե Ռուկեի կողմից, դրան հաջորդել է ադրբեջանական կողմի առաջարկությունը, դրան էլ հաջորդել է մեր առաջարկությունը` հարցը քննարկել միջազգային հումանիտար իրավունքի խախտումների եւ պատերազմական հանցագործությունների համատեքստում: Բյուրոն, սակայն, եկել է այն որոշման, որ այս նստաշրջանում որպես ակտուալ թեմա պետք է քննարկվի  սոցիալիստական խմբակցության  ներկայացրած հարցը, որ վերաբերվում է «Պանամայի թղթապանակին»: Պետք է հաշվի առնել, սակայն, որ ԼՂ հակամարտության խնդիրը ԵԽԽՎ-ում քննարկման առարկա դարձնելը ինքնանպատակ չէ: Եթե այն պետք է քննարկվի, ապա միայն այն ասպեկտներով, որոնք վերաբերում են հակամարտության՝ որպես խոչընդոտ տարածաշրջանում ժողովրդավարության զարգացմանը, միջազգային հումանիտար իրավունքի խախտմանը եւ միջազգային իրավունքի խախտմանն ընդհանրապես: Այդ առումով մենք՝ հայկական պատվիրակության անդամներս, օգտագործելով բոլոր հնարավորությունները, կարողացել ենք լիագումար նիստում, նաեւ՝ հանձնաժողովների եւ քաղաքական խմբակցությունների նիստերում բարձրաձայնել տեղի ունեցածի վերաբերյալ մեր մոտեցումները, ներկայացնել իրականությունը, տեղեկատվական բրոշյուրներ փոխանցել: Կարող ենք ասել, որ մեր պատվիրակության առջեւ դրված խնդիրը կատարվել է: 

- Ադրբեջանը բավական ակտիվ է ԵԽԽՎ-ում, ամեն առիթով բանաձեւերի առաջարկներ է ներկայացնում: Հայկական պատվիրակությունը չի՞ պատրաստվում  ապրիլյան պատերազմում ադրբեջանական կողմի թույլ տված նույն միջազգային հումանիտար իրավունքի խախտումների եւ ռազմական հանցագործությունների  վերաբերյալ բանաձեւի նախագիծ ներկայացնել:

- Ես չեմ ուզում ներկայացնել այն, ինչի ուղղությամբ մենք աշխատում ենք, բայց, բնականաբար, դա մեր օրակարգում է, եւ այդ ուղղությամբ մենք աշխատանք կատարում ենք:

- Հայտնի է, որ նախապես ԵԽԽՎ բոլոր պատգամավորներին եւ խմբակցություններին ուղարկվել են փաթեթներ, որոնց մեջ եղել են կատարված խոշտանգումների նկարներ, ինչպես նաեւ ապացույց, որ ադրբեջանական կողմն է առաջինը հարձակվել: Սրա հետեւանքով այս նիստում որեւէ բան սպասվո՞ւմ է, եթե ոչ բանաձեւ կամ հռչակագիր, գոնե դատապարտող հայտարարություն:

- Ես ասացի, որ վերջին էսկալացիայի համատեքստում ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված միջազգային հումանիտար իրավունքի խախտման դեպքերի վերաբերյալ մեր պատվիրակության աշխատանքները  շարունակվում են: Բայց մենք պետք է նկատի ունենանք, որ պատերազմական այդ հանցագործություններին միջազգային իրավական գնահատական տալու համար կան դատական ատյաններ, եւ վստահ եմ` մեր համապատասխան կառույցները Արցախի գործընկերների հետ միասին աշխատանքներ տանում են այդ ուղղությամբ: Պետք է նկատի  ունենանք նաեւ, որ ոչ ԵԽԽՎ-ն, եւ ոչ էլ միջխորհրդարանական որեւէ միջազգային կառույց բարձր արդարադատության դուռ չէ, որտեղ հայկական որեւէ պատվիրակություն գնում է արդարության հանդիպելու կամ այդ արդարությունը բերելու: Ցավոք, ադրբեջանական վերջին լկտիությունները ցույց տվեցին, որ պատերազմական հանցագործությունների պարագայում միջազգային համակարգերը գործուն չեն, էլ չեմ խոսում անվտանգության երաշխիքների ապահովման մասին: Այս առումով մեր բանակն արեց ամենակարեւորը՝ եւս մեկ անգամ հանրային գիտակցության մեջ մեխելով այն պարզ պնդումը, որ մեր անվտանգության թիվ մեկ երաշխիքը եւ արդարության երաշխավորը  բանակն է: Եթե ցանկանում ենք ապրել անվտանգ, պետք է ապավինենք մեր զինված ուժերի զգոնությանն ու պատրաստվածությանը, դիվանագիտական հարթակում էլ փորձենք անել առավելագույնը մեր բանակին օգնելու համար:

ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը, ըստ դիվանագիտական մեր աղբյուրների, Ստրասբուրգ մեկնելուց առաջ հանդիպել է ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ: Հանդիպման ժամանակ ճշգրտվել են աշխատանքի ուղղությունները, ելույթների շեշտադրումները: Մեր տեղեկություններով, հայկական պատվիրակության առաջ մինիմում եւ մաքսիմում խնդիրներ են դրվել: Մինիմումը ելույթների միջոցով ապրիլի լույս 2-ին սկսված պատերազմի մասին հայկական տեսակետն ու իրականությունը ներկայացնելն է, ինչն առավելագույնս արվել է: Մաքսիմումը բանաձեւի կամ առնվազն Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարության ընդունումն է, ինչը դժվար թե հայկական պատվիրակությանը հաջողվի իրականացնել:

Ադրբեջանի «հաջողությունները» ԵԽԽՎ-ում, որ մեծապես պայմանավորված են Վեհաժողովի ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունդի գործոնով, շարունակվում են: Որպես ակտուալ թեմա ապրիլյան պատերազմի քննարկման կասեցումը նույնպես Ադրբեջանի հաջողությունն է, քանի որ ինչ անունով էլ որ քննարկումը կայանար, Հայաստանի ներկայացրած փաստերի ազդեցության տակ Ադրբեջանի համար խիստ նեգատիվ ընթացք էր ունենալու: Եթե նույնիսկ սա կարողացավ Ադրբեջանը կանխել, բանաձեւի կամ դատապարտող հայտարարության մասին հույսեր չարժի ունենալ: Այս ամենի ֆոնին, Հայաստանը ստիպված պետք է բավարարվի պատվիրակության անդամների խիստ ելույթներով եւ Վեհաժողովի ընդունած հերթապահ հռչակագրով, որտեղ մտահոգություն է արտահայտվում հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ եւ կողմերին կոչ է արվում քաղաքական կամք ցուցաբերել բանակցություններով հարցը լուծելու համար: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հորդորը Ադրբեջանին`«դադարեցրե՛ք կռիվը եւ հարգե՛ք հրադադարը», որ հնչեց ի պատասխան ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաեւայի հարցի, փաստորեն, ԵԽԽՎ այս նստաշրջանում Հայաստանի առայժմ ամենամեծ հաղթանակն է:

Տպել
2737 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին