«Ա~խ... Հիշում եմ, որ գնացի էն աշխարհ, հետ եկա». պայթյունից մոխրացած ավտոբուսի ուղեւոր

26/04/2016 schedule20:40

««Թումոյի» դիմացի կանգառից նստեցի ավտոբուս եւ պետք է գնայի տուն՝ Տիգրան Մեծի պողոտա: Անցանք մի կանգառ, արդեն լուսացույցի մոտ էինք, որ պետք է մյուս կանգառում իջնեին, կարմիր լույս էր վառվել, ավտոբուսը կանգնեց ու այդ պահին պայթեց ուղղակի, առանց ինչ-որ բանի: Ոչ այրվեց, ոչ մի բան».

Ապրիլի 25-ի ուշ երեկոյան Երեւանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունը նկարագրելով՝ այսպես ասաց ուղեւորներից մեկը՝ 14-ամյա Անահիտ Միքայելյանը: «Վերջին պահին մի տղայի հեռախոս զանգեց, նույնիսկ չհասցրեց պատասխանել, ու պայթեց ավտոբուսը: Պատահական պայթեց իմ մեջքի հետեւից: Ես նստած էի հենց վարորդի հետեւում ու ոնց որ իմ հետեւից ինչ-որ տաքություն, ինչ-որ բան աջ հատվածից ինձ բրթեց առաջ ու ընկա: Գիտակցությունս կորցրեցի: Որ ուշքի եկա, ավտոբուսում ընկած էի՝ վրաս երկաթի կտորներ, ապակիներ՝ ձեռքերիս մեջ: Այդ պահին դրսի մարդիկ ու կողքիս տղան օգնեցին»,- շարունակեց նա: Աղջկա հիշելով՝ իր ետեւի նստարանին ոչ ոք չի եղել: Իսկ ուղեւորների ընդհանուր քանակն, ըստ նրա, եղել է 10 կամ առավելագույնը 15: Գիտակցության գալով՝ Անահիտը տեսել է նաեւ մինչեւ 25 տարեկան մի երիտասարդի, որը, նրա համոզմամբ, ուղղակի չէր կարող ողջ մնացած լինել: «Մեկի մասին որ հաստատ կարող եմ ասել՝ ինքը անհնար է փրկված լինի: Որ աչքերս բացեցի, հենց իմ դիմացն էր, պայթյունից մարմինը ուղղակի երկու մասի էր բաժանվել, ոտքերն ու վերեւը չկար, արյան մեջ էր այդ տղան, օրգանները դուրս էին եկել: Մինչեւ պայթյունը դռան կողքը բռնված էր, որ պետք է իջներկանգառում»,- վերհիշեց նա:  

Անահիտի առողջական վիճակը ամենաթեթեւներից է եւ ամենայն հավանականությամբ այսօր կամ վաղը աղջիկը դուրս կգրվի «Արմենիա» բժշկական կենտրոնից: Ձեռքերի, ոտքերի ու մեջքի շրջանում նա քերծվածքներ ու թեթեւ վնասվածքներ ունի: Նաեւ կոնտուզիա է ստացել:

Պատահարի մասին իր հիշածը ներկայացրեց նաեւ 45- ամյա Հարություն Թերզյանը, որը վերակենդանացման բաժանմունքից երեկ տեղափոխվեց նույն բուժհաստատության ականջի միկրովիրաբուժության կենտրոն: «Ա~խ... Հիշում եմ, որ գնացի էն աշխարհ, հետ եկա: Աստված երեւի երկրորդ անգամ կյանք պարգեւեց: Պայթյուն էր: Պայթյունից հետո ուշքի եկա, մոխրի մեջ նստած էի: Մի պահ թվաց, թե ուր որ է կմեռնեմ, բայց վերականգնվեցի: Չեմ կարող ասել՝ պայթյունը որտեղից էր, որովհետեւ միանգամից հոսանքազրկվեց ավտոբուսը: Սկզբից հոսանքազրկվեց, մեջը մառախուղ եղավ, հետո նոր պայթյուն: Կարող է՝ սկզբում պայթյուն էլ է եղել, ես չեմ լսել, որովհետեւ ինձ մոտ հիմա ոնց որ հասկացա կոնտուզիա է: Պայթյունից հետո աչքերիս առաջը լուսավորվեց, երեւաց, որ վառված, մոխրացած  ավտոբուսի մեջ եմ նստած, զգացի, որ արյունաթաթախ եմ, փորձեցի ինքնուրույն դուրս գալ, դիմացից մի տղա մոտեցավ, օգնեց դռնից դուրս եկա»,- պատմեց Հարությունը՝ հավելելով, որ ավտոբուսում նստած էր նախավերջին նստարանին՝ դռան դիմաց:

Գնահատեով նրա վիճակը՝ ականջի միկրովիրաբուժության կենտրոնի բաժնի վարիչ Գարեգին Միրաքյանն ասաց. «Կոնտուզիայի հետեւանքով թմբկաթաղանթի բավականին մեծ պատռվածք կա, որի դեպքում սովորական ժամանակ կատարվում է  վիրահատություն: Մենք այսօր զննումը կկատարենք, լսողությունը կստուգենք, ըստ այնմ, կորոշենք՝ ինչ ծավալի վիրահատություն է անհրաժեշտ: Վիրահատոթյուն անպայման անհրաժեշտ է»:

Մեկ այլ տուժած՝ ԼՂՀ քաղաքացի Անահիտ Եղինյանը, որը հղի է, «Արմենիայից» դեպքի հաջորդ օրը տեղափոխվել է մասնագիտացված հաստատություն՝ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ: Վերջինիս ղեկավար, ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ կնոջ հղիությունը 20 շաբաթական է, նա ունի մեկ երեխա, եւ սա երկրորդ հղիությունն է: «Հղիությունը պահպանելու համար նախարարի հետ որոշել ենք տեղափոխել այստեղ, որովհետեւ նա պետք է ստանա նեղ մասնագիտական բուժում: Վիճակը բավարար է, երեկվա հետ համեմատած գնում է դեպի լավը, եւ ամեն ինչ պետք է կատարենք, որպեսզի նրա հղիությունը պահպանենք: Կինը նաեւ արյունազեղումներ ունի, թոքերի սալջարդ, բայց դրանք ավելի երկրորդային են, քան նրա հղիության պահպանման հարցը»,- ասաց Ռազմիկ Աբրահայմանը: Ընդգծեց, որ պտուղը պայթյունի պատճառով չի տուժել, բայց հետագա բարդությունները բացառել հնարավոր չէ: «Կարող է այս պահին նրա մոտ ոչինչ չլինի, բայց հետո սթրեսի հետեւանքով ներյոէնդոկրին համակարգի փոփոխությունները կարող են բերել վիժման երեւույթների: Բուժումն ուղղված է նրա վիժումը կանխարգելելուն»,- շարունակեց բժիշկը: Իսկ Անուշ Եղինյանը խոսել չցանկացավ՝ վատ ինքնազգացողության պատճառով:

Եւս երկու տուժած՝ 14 եւ 15 տարեկան պատանիները, որոնք, ինչպես նաեւ Անահիտը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ են, եւ տուն էին գնում այնտեղից, «Արմենիա» բժշկական կենտրոնից երեկ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի օրվա համեմատությամբ նրանց վիճակում առաջընթաց էր գրանցվել եւ ծայրահեղ ծանրից հետո գնահատվում էր ծանր ե կյանքին սպառնացող վտանգ այլեւս չկար: Այդուհանդերձ, երկրորդ բժշկական կենտրոնում նույնպես նրանք ընդունվել են վերակենդանացման բաժանմունք: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը փոխանցեց, որ լրագրողներին երեխաների հետ զրուցելու հնարավորություն չի տրվի:

Իսկ մինչ այդ, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանից տեղեկացանք, որ տղաների առողջական վիճակը մյուս տուժածների համեմատությամբ ամենաբարդն է: Երկուսն էլ վիրահատվել են վնասվածքաբանների եւ միկրովիրաբուժների խմբի կողմից: «Տղաների ախտորոշումներն են պայթյունային վնասվածքներ: Դա նշանակում է, որ կան եւ բեկորներ հարվածային ալիքից եւ կան բարոտրավմաներ եւ օտար մարմիններ: Շուրջը ինչ կա, կարող է որպես բեկոր հանդիսանալ այդ դեպքում: Ամբողջ մարմնի քերծվածքներ կան, փափուկ հյուսվածքների սալջարդեր, թոքերի սալջարդ, փակ գանգուղեղային տրավմաներ: Միակ խորը վնասվածքները ստորին վերջույթների շրջանում են, իսկ մեկի մոտ՝ նաեւ վերին վերջույթում, որտեղ զարկերակի խնդիր նույնպես կար: Միկրովիրաբույժներն անհրաժեշտ միջամտությունը կատարել են»: Երեխաներից մեկի ոտքը ենթակա է եղել անդամահատման վտանգին, բայց բժիշկներին հաջողվել է խուսափել դրանից: Գրիգորյանը չբացառեց, որ ստացված վնասվածքները պատանիների մոտ կարող են հետագա հաշմանդամության պատճառ դառնալ՝ միեւնույն ժամանակ նշելով, որ դրա մասին առայժմ վաղ է վերջնական եզրակացություն անել:

Նշենք, որ ավտոբուսի պայթյունից բոլոր վեց տուժածները, որոնց մասին հայտարարվել էր նույն օրը, սկզբում տեղափոխվել էին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Վիրաբուժության գծով բժշկական տնօրենը տեղեկացրեց, որ լուսաբացին բուժկենտրոն է դիմել նաեւ յոթերորդ տուժածը՝ 62-ամյա մի կին: «Երկու ժամ հետո դիմեց եւս մեկ կին, որի խոսքերով նա եղել է ավտոբուսի մեջ: Պայթյունից հետո ինքնազգացողությունը լավ է եղել, տունը մոտ է եղել, գնացել է, բայց հետո սկսել են սաստիկ գոտկացավեր, դիմել է շտապօգնության, բերվել է մեզ մոտ, հոսպիտալացվել է: Առավոտյան վիճակը մոտ էր բավարարին, սակայն հսկողության համար, անկախ իր պնդումներից, որ դուրս գրենք, տուն գնա, մենք եւս մեկ-երկու օր էլ կպահենք հսկողության տակ»,- ասաց Արսեն Գրիգորյանը: 

Տպել
4099 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով