Բուհերի ընդունելության քննությունները կանցկացվեն հունիսի 3-24-ը

28/04/2016 schedule10:59

Ընդամենը մոտ մեկուկես ամսից մեկնարկելու են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունները: Միասնական եւ կենտրոնացված քննությունների հիմնական՝ առաջին փուլի անցկացման ժամանակահատվածն արդեն հայտնի է: Դրանք կսկսվեն հունիսի 3-ին եւ կավարտվեն հունիսի 24-ին: Քննական օրերն, ըստ առարկաների, դեռեւս հաստատված չեն: Առայժմ միայն որոշված է, որ քննությունները կազմակերպվելու են յուրաքանչյուր երեքշաբթի եւ ուրբաթ: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը մեր զրույցում տեղեկացրեց նաեւ այս տարի իրականացված փոփոխությունների մասին, որոնք վերաբերում են թե՛ քննությունների բովանդակությանը, եւ թե՛ դրանց անցկացման ընթացակարգին:

«Բովանդակային մասում այս տարի առաջին անգամ մաթեմատիկա եւ բնագիտական առարկաների քննական թեստերում կլինեն փոփոխություններ, որը ենթադրում է հետեւյալը. նախկինում բոլոր առաջադրանքները ընտրվում էին շտեմարաններից, այս տարի նույնպես շտեմարաններից կընտրվեն, բայց առաջին անգամ կկատարվի թվային արժեքների փոփոխություն: Այսինքն՝ տվյալ առաջադրանքը շտեմարանից վերցվելու է, թեստի մեջ է ընդգրկվելու, բայց թվերը կարող են փոխվել: Ենթադրենք շտեմարանում ներկայացված հավասարումն է 2x+4 = 8, թեստում այն կդառնա, օրինակ, 3x+5 = 9»,- մանրամասնեց նա:

Նպատակն, ըստ նրա, քննություններին անգիր անելու ճանապարհով պատրաստվելուց դիմորդներին հետ պահելն է: «Որպեսզի երեխաները պարապելու ընթացքում ոչ թե անգիր անելով խնդիրը լուծեն, թրեյնինգ անեն, այլ պարզապես հավասարում լուծելու գիտելիքները զարգացնեն, այսինքն՝ եթե դիմորդը գիտի այդ հավասարման լուծման ձեւը, իր համար  տարբերություն չպետք է լինի, թե ինչ թվեր են այնտեղ դրված: Առաջադրանքների տեսակը, բարդությունը կմնա նույնը, բայց որոշ առաջադրանքների թվեր կփոխվեն»,- ասաց ԳԹԿ վարչության պետը: Սա, իհարկե, չի նշանակում, որ քննական թեստերի բոլոր առաջադրանքներում է, որ լինելու են թվերի անհամապատասխանություն շտեմարաններում տեղ գտած առաջադրանքների համեմատությամբ: 

Ինչ վերաբերում է քննությունների ընթացակարգում կատարված փոփոխություններին, ապա դրանք նույնպես շատ ու էական չեն, բայց նախատեսվել են որոշակի խստացման միջոցառումներ: «Այս տարի տեխնիկական միջոցների առկայությունը արդեն ենթադրում է դիմորդին հեռացնել քննասենյակից: Եթե գրպանում, օրինակ, հեռախոս կա, դա հայտնաբերվելու դեպքում դիմորդը կհեռացվի առանց զգուշացման՝ կապ չունի՝ օգտագործել է այդ հեռախոսը, թե չէ, որովհետեւ պետք է տեխնիկական միջոցներ չունենար: Նա կհեռացվի, որովհետեւ հիմա շատ բարդ է ստուգել՝ տեխնիկական այդ միջոցները քննություն հանձնող դիմորդն օգտագործում է, թե ոչ»,- պարզաբանեց Արա Իսպիրյանը: Նախկինում դիմորդների մոտ տեխնիկական միջոցներ հայտնաբերվելու դեպքում նրանք նախ նկատողություն էին ստանում, հետո միայն հեռացվում քննասենյակից:

Նշենք, որ դիմորդների հայտագրումը, որը սկսվել էր փետրվարի 1-ից, արդեն ավարտվել է: Առաջին փուլի քննություններին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել մոտ 11 հազար 350 դիմորդ: Այդ թիվը մոտավորապես 400-ով պակաս է, քան եղել է նախորդ տարվա քննական առաջին փուլի ժամանակ: Մեկնաբանելով այդ տարբերությունը, ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանն ընդգծում է, որ վերջին տարիներին նկատվում է միտում, երբ քննությունների առաջին փուլում դիմորդների թիվը նվազում է, իսկ լրացուցիչ՝ երկրորդ փուլում, ընդհակառակը, ավելանում: Դա, ըստ նրա, մասնավորապես պայմանավորված է քոլեջների եւ ուսումնարանների շրջանավարտների հանգամանքով: «Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, քոլեջներում ավարտական քննությունները համընկնում են մեր առաջին փուլի հիմնական քննությունների հետ, հետեւաբար այդ հաստատությունների շրջանավարտները քննությունները հանձնում են երկրորդ փուլով»,- ասաց նա:

Միասնական քննությունների թեստերը բոլոր առարկաներից արդեն մշակված են եւ ուղարկվել են Անգլիա՝ տպագրության: Մինչեւ մայիսի 20-ը դրանք կլինեն Հայաստանում: Այս օրերին ընթանում են նաեւ քննական կենտրոնների կահավորման աշխատանքները, որոնք նույնպես ավարտված կլինեն մայիսի 20-ին:

Տպել
2788 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում