Դավադրություն ՀՀԿ-ում. ով է այն նենգը եւ ինչու է Կարեն Կարապետյանի «կողմ»-ը «դեմ» դարձել

29/04/2016 schedule10:12

Երեկ խորհրդարանը 98 կողմ, 9 դեմ եւ 5 ձեռնպահ արդյունքներով առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը:

Այս արդյունքը, սակայն, քաղաքական մեծամասնությանը հեշտ չտրվեց: Երկու օր է հանրապետականը ինտենսիվ աշխատանքներ է տանում, որպեսզի ԸՕ նախագծի քվեարկությունը հանկարծ չտապալվի: Սա սովորական հունից դուրս կգցեր ներքաղաքական զարգացումները, ինչը հասկանալի պատճառներով հիմա բավական վտանգավոր կլիներ: Սերժ Սարգսյանը նախօրեին 3 ժամանոց հանդիպում էր անցկացրել  ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ: Այս հանդիպման միակ նպատակը ԸՕ նախագծի քվեարկության հնարավոր տապալումը կանխելն էր: Նման մտահոգություն եւ հանդիպման անհրաժեշտություն չէր առաջանա, եթե դրանից մեկ օր առաջ խորհրդարանում չտապալվեր «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային արտոնություններ տալու մասին օրենքի նախագծի ընդունումը: Մի նախագիծ, որը նախորդ քառօրյայի ժամանակ արդեն երկու ընթերցմամբ ընդունվել էր, իսկ այս անգամ քվեարկությունը շատ «ակուրատնի» տապալվեց քվորում չլինելու պատճառով: Քվեարկությանը մասնակցել էր 54 պատգամավոր, որոնցից 53-ը «կողմ» էին քվեարկել, 1-ը՝ «դեմ»: Նախորդ երկու ընթերցումներով քվեարկությունների ժամանակ եղել է 14 եւ 13 «դեմ», 17 եւ 15 «ձեռնպահ»:

Այս անգամ փաստորեն ինչ-որ անհասկանալի ձայնի ուժով բոլոր դեմ եւ ձեռնպահ ընդդիմադիր պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը: Իհարկե, ՀՀԿ-ականները իրենք իրենցով էլ քվորում կապահովեին, սակայն նրանցից շատերը այս օրերին գտնվում են Ղարաբաղում: Մի քանի ՀՀԿ-ական էլ այդ օրը այդ ժամին գտնվել են կառավարությունում եւ վարչապետի հետ խորհրդակցության են մասնակցել: Ստացվել է, որ քվորում ապահովելու համար անհրաժեշտ  66 պատգամավորի փոխարեն, քվեարկությանը մասնակցել է 54 հանրապետական, ընդ որում, մեկը`«դեմ» քվեարկելու համար: Երեկ ԸՕ նախագիծը քվեարկության դնելուց առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այս առիթով խիստ ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ որոշ նենգ գործիչներ, հաշվի առնելով, որ հանրապետական պատգամավորներից շատերը հարգելի պատճառներով բացակա են, թվաբանական հաշվարկ էին կատարել՝ տապալելու համար «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային արտոնություն տալու մասին օրենքի ընդունումը:

Արդյո՞ք ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատի ուներ Հովիկ Աբրահամյանին, որը այդ քվեարկության ժամին խորհրդակցության էր հրավիրել մի քանի ՀՀԿ-ական պատգամավորների, եւ գուցե իր դերն էր ունեցել նաեւ նախորդ «դեմ»-երի եւ «ձեռնպահ»-ների`այս անգամ քվեարկությանը չմասնակցելու որոշման մեջ: Ինչպես լրագրողներին փոխանցել է հանրապետական Վազգեն Կարախանյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը «Հրազդան-ցեմենտի» քվեարկությունից բացականերին հիշեցրել է, որ իրենց աշխատավայրը Ազգային Ժողովն է, ինչի համար  նրանք աշխատավարձ են ստանում: Այս նախադասության շարունակությունը Սարգսյանը թողել է յուրաքանչյուրի տրամաբանությանը. ասենք, ձեր աշխատանքի վայրը Ազգային Ժողովն է, ինչի համար դուք աշխատավարձ եք ստանում, եւ ոչ թե Կառավարությունը, ինչի համար դուք աշխատավարձ չեք ստանում: Յուրաքանչյուրն իր տրամաբանության եւ քաղաքական ինտրիգների շրջանակներում կարող է այս միտքը ըստ ցանկության երկար զարգացնել եւ շարունակել:

Դժվար է ասել, «Հրազդան-ցեմենտի» քվեարկությունը տապալողն ինչ շահագրգռություն եւ նպատակներ է ունեցել, սակայն նա իր գործողություններով երաշխավորել է Ընտրական օրենսգրքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումը: Կատարվածից ահաբեկված, կարծում ենք՝ նաեւ Սերժ Սարգսյանի հետ երեք ժամանոց հանդիպման ազդեցության տակ իշխող մեծամասնությունը ԸՕ քվեարկության ժամանակ ԱԺ դահլիճը այնպես էր լցրել, որ լրագրողները սպորտային հետաքրքրության համար դատարկ աթոռներն էին հաշվում, արձանագրելով, որ վաղուց նիստերի դահլիճում այսքան պատգամավոր միանգամից չի եղել: Եկել էին գործարարները, գործուղումներում գտնվողները, Ղարաբաղի դիրքերում գտնվողները, բոլորը եկել էին: Բայց նման ներկայությունն, իհարկե, ժամերով ապահովել հնարավոր չէ: Երրորդ նիստի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մի քանի անգամ հայտարարեց, որ հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանի ելույթից անմիջապես հետո տեղի է ունենալու քվեարկություն: Եվ հենց Դավիթ Հարությունյանը ելույթն ավարտեց, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց քվեարկություն:

Սա ԱԺ կանոնակարգ օրենքի 56-րդ հոդվածի 1 կետի խախտում է, քանի որ, համաձայն այդ կետի, քվեարկությունից առաջ եւ հետո պատգամավորը` նիստը վարողի հայտարարությամբ, հանդես է գալիս վարման կարգի վերաբերյալ ելույթով: Այն, որ ԱԺ նախագահը քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթի հնարավորություն չտվեց, մեծ աղմուկ բարձրացրեց դահլիճում, պատգամավորները պահանջում էին խոսելու հնարավորություն տալ: Նախագահությունը տեղի չտվեց, եւ քվեարկությունը երկրորդ փորձից կայացավ: Վայրկյանների ընթացքում նիստերի դահլիճն ընդունեց ամենօրյա աշխատանքային տեսքը`ավելի շատ դատարկ աթոռներ եւ ավելի քիչ պատգամավորներ: Վարման կարգով իրենց ելույթներից այնուամենայնիվ օգտվելով, մի շարք ընդդիմադիր պատգամավորներ հայտարարեցին, որ Ընտրական օրենսգիրքը չէր կարելի ընդունել ԱԺ կանոնակարգ օրենքի կոպիտ խախտումով: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ստիպված էր մի քանի անգամ ընթերցել 56-րդ հոդվածի կետերը սեփական մեկնաբանությամբ, այն է` օրենքը թողնում է վարողի հայեցողությանը վարման կարգով ելույթների հնարավորությունը տալ քվեարկությունից առաջ, թե հետո: Այսինքն, այն այս անգամ Գալուստ Գրիգորիչը հարմար գտավ քվեարկությունից հետո դա անել, օրենքի խախտում չէ:

Վրդովմունքը մեծ էր, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների, ծրագրեր կային ամեն դեպքում փորձել ԸՕ նախագծի քվեարկությունը նույնպես տապալել, ինչպես «Հրազդան-ցեմենտինը»: Դրա համար կարող էին վարման կարգով մեծ թվով ելույթներ հնչել, խմբակցությունները կարող էին 20 րոպեանոց ընդմիջումներ վերցնել եւ  իրադարձություններն այնպես զարգացնել, որ աշխատանքային օրն ու այս քառօրյան ավարտվեին: Այդ դեպքում իշխող մեծամասնությունը ստիպված կլիներ  արտահերթ նիստ հրավիրել, ինչը, իհարկե, այս օրերին ավելորդ գլխացավանք կլիներ: Ամեն դեպքում ակնհայտ էր, որ «Հրազդան-ցեմենտի» քվեարկության տապալումը կազմակերպած որոշ «նենգ գործիչներ» ծրագրել էին նաեւ ԸՕ նախագծի ընդունումը տապալել, ինչը թերեւս չհաջողվեց, որովհետեւ արդեն կանխատեսելի էր դարձել:

Հ.Գ. ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը  միակն է, որ մասնակցելով քվեարկությանը, «դեմ» քվեարկեց «Հրազդան-ցեմենտին» հարկային արտոնություններ տալու օրինագծին: Լրագրողների հարցին, թե ինչու «դեմ» քվեարկեց, Կարեն Կարապետյանը սրտաճմլիկ պատասխան տվեց. «Մեր երկիրն այսօր պատերազմի մեջ է, եւ պետությունը պարտավոր չէ պարբերաբար վճարել առանձին գաստրոլյորների փոխարեն... Բավական է, մենք պիտի կարողանանք դասեր քաղել ապրիլյան իրադարձություններից: Խելքի է պետք գալ, հակառակ դեպքում հաստատ խելքի եկողներ կլինեն: Բավական է այլոց երեխաների արյան հաշվին, մեր քաղաքացիների հաշվին կառուցել սեփական երջանկությունը»,- ասաց նա: Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեցող գործարար պատգամավորի այս հայտարարությունը զարմանալի է, որովհետեւ նույն օրենքի նախագծին նա «կողմ» է քվեարկել եւ առաջին, եւ երկրորդ ընթերցումների ժամանակ: Ընդ որում, դա նախորդ քառօրյայի ժամանակ էր, այսինքն պատերազմական գործողություններից անմիջապես հետո, երբ թվում է, թե է՛լ ավելի թարմ պետք է լիներ ուրիշի երեխաների թափված արյան ազդեցությունը:

Հ.Գ.-2 ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթը մոնտաժվել է եւ միայն մի փոքր կտորն է առկա ԱԺ-ի կայքում: Գուցե սա տեխնիկական բացատրություն ունի, սակայն ավելի հավանական է, որ ղեկավարությունը գտել է, որ Բաղդասարյանը  «պերեբոռ» արեց:

Տպել
5719 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին