Արգելել թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան ելք չէ. ելքը ուժեղ երկիր ստեղծելն է

30/04/2016 schedule10:30

Նախօրեին հայտնի դարձավ, որ Կառավարությունը լրջորեն քննարկում է թուրքական ապրանքների ներկրումը արգելելու կամ սահմանափակելու հնարավորությունը եւ ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը իրականացնում է ուսումնասիրություններ եւ հաշվարկներ:

Ճի՞շտ, թե՞ սխալ կլինի թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան արգելելը: Ցանկացած հայաստանցի նման քայլը կարող է դրական համարել, եթե, իհարկե, հարցը դիտարկի զուտ հուզական, զգացմունքային հարթության մեջ: Սակայն տնտեսությունը հեռու է զգացմունքային հարթությունից` սառը, դաժան, չոր հաշվարկների աշխարհ է սա: Ու Թուրքիայից ներմուծումը արգելելու նպատակահարմարությունը հաշվարկելու համար պետք է ունենանք որոշ ցուցանիշներ:

Այսպես. պաշտոնական տվյալներով՝ տարեկան Թուրքիայից Հայաստան է ներմուծվում է մոտ 140 միլիոն դոլարի ապրանք: Այդ 140 միլիոն դոլարը Թուրքիայի արտահանման ընդհանուր ծավալի ընդամենը 0.1 տոկոսն է: Այսինքն ներմուծումն արգելելու դեպքում մենք շոշափելի վնաս Թուրքիայի տնտեսությանը չենք հասցնի: Բայց Հայաստան ներմուծվող ապրանքների ընդհանուր ծավալի մեջ թուրքական ապրանքների մասնաբաժինը մոտ 5 տոկոս է: Այս ցուցանիշով Թուրքիան մեր խոշորագույն առեւտրային գործընկերների առաջին 5-յակում է: Ինչո՞ւ ենք այսքան շատ ներկրում Թուրքիայից: Պատասխանը պարզ է: Թուրքական տնտեսությունը, որքան էլ դա հաճելի չլինի մեզ համար, բավականին հզոր ու մրցունակ է: Գին-որակ հարաբերակցության տեսանկյունից թուրքական ապրանքները մրցունակ են նաեւ մեր շուկայում:

Թուրքիայից Հայաստան է ներմուծվում ավելի քան 700 անուն ապրանք` սննդամթերք, քիմական արտադրանք, հագուստ, կոշկեղեն, կենցաղային տեխնիկա, էլեկտրատեխնիկական արտադրանք, շինանյութեր, մետաղական գլանվածք...: Ըստ ՀՀ մաքսային ծառայության պաշտոնական տվյալների՝ անցյալ տարի միայն մոտ 5 միլիոն դոլարի գործվածք է ներմուծվել, 4 միլիոն դոլարի սպիտակեղեն,  3.5 միլիոն դոլարի կոստյումներ, 1.5 միլիոն դոլարի վերնաշապիկներ ու բլուզկաներ, 3.2 միլիոն դոլարի զուգարանի թուղթ, 1.5 միլիոն դոլարի կոշիկ, 2 միլիոն դոլարի «կաֆել-մետլախ», 1 միլիոն դոլարի ապակեղեն, 7 միլիոն դոլարի մետաղական արտադրանք` «շվելերներից» ու «ուգոլնիկներից» սկսած եւ վերջացրած մեխով ու «շուրուպով», 6 միլիոն դոլարի ալյումինե արտադրանք, 2 միլիոն դոլարի կողպեք ու կախիչ, մի քանի միլիոն դոլարի ձեռքի գործիքներ...:

Բայց Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումը ունի մի առանձնահատկություն` թուրքական ապրանքներ ներկրումների զգալի, եթե ոչ մեծ մասը իրականացնում են փոքր ու միջին առեւտրականները: Իսկ դա նշանակում է, որ նման արգելանք դնելու պարագայում առաջին հերթին տուժելու է հենց փոքր բիզնեսը: Իհարկե, արգելանք մտցնելուց հետո փոքր բիզնեսը կփոխի իր գործունեության աշխարհագրությունը եւ կսկսի նույնատիպ ապրանքները ներկրել, ասենք, Չինաստանից, Վիետնամից...: Սակայն անցումային փուլը կլինի ցավոտ, քանի որ արդեն կան գործարար կապեր, պայմանավորվածություններ, մատակարարման մշակված սխեմաներ եւ այլն:  Եվ այս առումով փոքր գործարարները չեն կարող որոշակի կորուստներից խուսափել:

Այլ թեմա է խոշոր բիզնեսը, որը կարող է նույնիսկ շահել այդպիսի արգելքից: Ինչպե՞ս: Խոշոր, կամ, այսպես ասենք՝ «թեւութիկունք» ունեցող բիզնեսը հեշտությամբ կարող է շրջանցել արգելքը: Բերենք մի օրինակ: Վերջերս հենց «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվեց լուսանկար, ըստ որի «Երեւան սիթիում» վաճառվում է թուրքական արտադրության լոլիկ` իր արկղերով: Սակայն պարզվեց, որ պաշտոնապես Թուրքիայից  լոլիկ գրեթե չի ներկրվում: Իսկ դա նշանակում է, որ այդ լոլիկը նույնիսկ չի էլ մաքսազերծվել: Հետեւաբար այն չի էլ հաշվառվել որպես ներմուծվող ապրանք: Այդ հրապարակումից հետո լոլիկները շարունակվում են վաճառվել, բայց արդեն ոչ իրենց արկղերով: Փաստորեն կան այնքան զորեղ ու ազդեցիկ «գործարարներ», որոնք կարող են ցանկացած ապրանք Հայաստան ներմուծել առանց այն պաշտոնապես մաքսազերծելու, առանց դրա ծագման երկիրը բացահայտելու: Այսինքն, մեր մաքսային մարմինների կոռումպացվածությունը եւ նմանատիպ «գործարարների» ամենակարողությունը կհանգեցնի նրան, որ Թուրքիայից նրանք առաջվա նման կամ նույնիսկ ավելի շատ ապրանք կներկրեն, բայց կձեւակերպեն, թե բերել են, ասենք, Բուրկինա Ֆասոյից: Կստացվի, որ Թուրքիայից ապրանքների ներկրումը արգելելու պարագայում մենք ընդամենը կվնասենք փոքր բիզնեսին, նոր շուկա կբացենք օլիգարխների համար, Թուրքիայի տնտեսությունն էլ դրանից չի տուժի...: Այսինքն, սրանով մենք միմիայն կվնասենք Հայաստանի շահերին:

Ու կրկին գալիս-հանգում ենք մի շատ տխուր խնդրի: Ինչո՞ւ պետք է մեր տնտեսությունը լինի այնքան անմրցունակ, որ մենք չկարողանանք նույնիսկ «մայկա-տռուսիկ» արտադրել ու այն ներմուծենք Թուրքիայից: Ի՞նչ է, մեզ մոտ հնարավո՞ր չէ էժան ու որակյալ ջինսե շալվարներ կարել: Զուգարանի թղթի արտադրությունը այդքան բա՞րդ գործ է...: Ոչ մի բարդություն չկա, պարզապես պետք է հանել մեր տնտեսության զարգացման  արհեստական խոչընդոտները` մոնոպոլիաներ, կոռուպցիա, հարկային բեսպրեդել, խոշոր գործարար-պաշտոնյաներ...: Ու եթե մենք դա անենք, թուրքական արտադրանքի ներմուծումն արգելելու ոչ մի կարիք չի առաջանա. այն ինքն իրեն կնվազի: Արդյունավետ, մրցունակ, ազատ շուկայական տնտեսություն եւ հետեւաբար ուժեղ երկիր ստեղծելը կլինի մեր ամենահզոր հարվածը Թուրքիային:

Տպել
4174 դիտում

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր