Ավարտական քննությունների թիվը հնարավոր է կրճատվի` 6-ի փոխարեն դառնալով 3-4-ը

03/05/2016 schedule15:30

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը այլեւս անակնկալ այցեր չի կազմակերպում ավագ դպրոցներ` բացակայությունները ստուգելու նպատակով: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից: Եվ սա սպասելի պատասխան էր, որովհետեւ նախարար Լեւոն Մկրտչյանը նշանակումից հետո առաջին ասուլիսում, խոսելով ավագ դպրոցների խնդիրների մասին, կարծիք էր հայտնել, որ ստուգումները որեւէ արդյունք չեն կարող տալ, եթե չհայտնաբերվեն ու չվերացվեն այն բացթողումները, որոնց պատճառով ավագ դպրոցը գրավիչ չէ աշակերտների համար եւ նրանք ուղղակի դասերին չեն հաճախում: Եվ հենց այդ համատեքստում էլ ավելի ուշ ավագ դպրոցների տնօրեններին հանձնարարվել էր մշակել դպրոցի զարգացման ծրագիր` նաեւ վեր հանելով այն խնդիրները, որոնց նրանք ներսից են ծանոթ:

Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ այդ ծրագիր-առաջարկները շարունակում են ստացվել: Բայց այս պահին ներկայացվածները թույլ են տալիս ձեւավորել որոշակի պատկեր: «Առաջարկների մեջ կարեւոր տեղ է գրավում ուսումնական պլանը, անհրաժեշտ է համարվում ծանրաբեռնվածությունների փոփոխությունը: Հիմա ուսումնական պլանի վրա ենք աշխատում: Առաջ է քաշվում նաեւ ավագ դպրոցների ֆինանսավորման բանաձեւում փոփոխություններ մտցնելու հարցը, քանի որ ավագ դպրոցում ցածր դասարանների թիվը աստիճանաբար կրճատվում է, եւ աշակերտների թվով ֆինանսավորումը արդեն խնդիրներ է առաջացնում: Դա նույնպես պետք է վերանայվի: Առաջարկվում է նաեւ ավարտական քննությունները որոշակիորեն կրճատել, շրջանավարտները ոչ թե վեց քննություն հանձնեն, այլ, օրինակ, երեք-չորսը»,- մանրամասնեց հանրակրթության վարչության պետը:

Նաեւ ասաց, որ դպրոցների տնօրեններն առաջարկում են իրենց մի քիչ ավելի ազատ թողնել՝ հոսքային ուսուցման աշխատանքների կազմակերպման առումով. «Փորձում ենք ուսումնական պլանը դարձնել ավելի ճկուն, որպեսզի տնօրենը եւ մեթոդմիավորումները երեխայի հոսքային առարկաների ընտրության գործում ավելի ազատ լինեն: Պետք է ֆինանսավորման բանաձեւը նաեւ այս պատճառով փոխվի, որ, ասենք, անհատական ուսուցումներ կազմակերպվեն: Օրինակ, եթե երկու աշակերտ որոշում են կենսաբանություն առարկան ընտրել, դպրոցը հաճախ չի կարողանում այդ երկու հոգու համար դասարան բացել, որովհետեւ գումար է պետք: Ստիպված երեխային ասում է՝ կենսաբանություն մի ընտրիր, դու եւս քիմիա ընտրիր»:

Առաջարկ կա նաեւ 12-րդ դասարանում դասաժամերն ամբողջությամբ տրամադրել ծրագրային նյութի կրկնողության: Նարինե Հովհաննիսյանի փոխանցմամբ, նման առաջարկով հանդես է եկել, օրինակ, Երեւանի թիվ 83 ավագ դպրոցը: Սեպտեմբերի 1-ից այս հաստատությունը այդ հնարավորությունը կստանա: «Տնօրենը եթե առաջարկ է արել ու համոզված է, որ դա կարող է արդյունավետ լինել, 12-րդ դասարանի հաճախումների խնդիրը դրանով կլուծվի, թույլատրվելու է փորձարկել՝ անկախ նրանից, դա ուսումնական պլանի խախտում կլինի, թե չէ»,- ասաց հանրակրթության վարչության պետը: Քննարկվում է նաեւ 120 դասաժամից ավելի անհարգելի բացակայությունների շեմը չեղյալ հայտարարելու տարբերակը: Այսինքն՝ եթե երեխան բացակայի առողջական խնդիրների պատճառով եւ ներկայացնի համապատասխան բժշկական տեղեկանք, ուրեմն նրա բացակայությունները կհամարվեն հարգելի, եթե չէ, այլեւս հենց այնպես մինչեւ 120 բացակայությունները հարգելի չեն լինի, եւ աշակերտը չի փոխադրվի կամ կմնա միեւնույն դասարանում:

Նարինե Հովհաննիսյանի խոսքով, քննարկվող առաջարկների մի մասը հնարավոր է կիրառվեն առաջիկա սեպտեմբերից, մյուսները նույն ուսումնական տարվա ավարտին կամ ավելի ուշ:

Թիվ 83 դպրոցի տնօրեն Մանվել Պապյանը մեր զրույցում մանրամասնելով ավագ դպրոցի զարգացման իր պատկերացումները, ասաց. «Ես այսպիսի բան եմ առաջարկել, չգիտեմ ինչքանով կընդունեն. 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի ռազմավարությունը փոխել, կիրառել սեպտեմբերի 1-ից՝ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Այսինքն՝ եռամյա ծրագրային նյութը անցնել 10-11-րդ դասարաններում, իսկ 12-րդ դասարանում ամբողջ ծրագրային նյութը կրկնել սեպտեմբերի 1-ից մինչեւ ուսումնական տարվա վերջը: Առաջարկել եմ նաեւ քննություն անցկացնել այդ հոսքային առարկաներից»: Տնօրենը վստահեցրեց, որ ուսումնական ծրագրի թերակատարում չի լինի եւ նախատեսված նյութը լրիվ կուսումնասիրվի: «Կոպիտ ասած՝ եթե տրված է 10 ժամ, որ պիտի «Գիքոր» անցնենք, մենք կանցնենք 1-2 ժամով, մնացած 8 ժամը ես կծանրաբեռնեմ մյուս թեմաների վրա: Այսինքն` ես ծրագրային ոչ մի փոփոխություն չեմ անում՝ հիմնվելով չափորոշիչի վրա, հենքային ուսումնական պլանի վրա»:

Մանվել Պապոյանը շեշտադրում է նաեւ դասարանների խտությունը փոքրացնելու եւ 25-30 աշակերտի փոխարեն 15-20-ը դարձնելու անհրաժեշտությունը: Նշում է, որ համապատասխան ազատություն ունենալու դեպքում ինքը կարող է ձեւավորել այդպիսի դասարաններ՝ առայժմ առանց լրացուցիչ ֆինանսավորման՝ դպրոցի խնայողությունների հաշվին: «Այսինքն` առաջարկում եմ տարբերակված մոտեցում ցուցաբերել ավագ դպրոցներին, որովհետեւ այսպես համատարած գրագիտություն-համատարած միջակություն տարբերակի վրա ենք մենք աշխատում»,- արձանագրեց Պապոյանը: Նա նաեւ առաջարկել է, որ աշակերտներին հոսքից հոսք տեղափոխելը թույլատրվի միայն 10-րդ դասարանում: Առայժմ դա արգելվում է ընդամենը ավարտական՝ 12-րդ դասարանում: Բացի այդ գտնում է, որ 10-րդ դասարան ընդունելությունը պետք է կատարվի առնվազն գիտելիքների ստուգումով. «Որովհետեւ երեխա է գալիս, չի իմանում՝ եռանկյունը ինչ բան է, բայց ես նրան պետք է եռանկյունաչափական ֆունկցիա բացատրեմ»: Այս եւ մի շարք այլ առաջարկների հեղինակ Մանվել Պապոյանը նկատեց, որ դրանք ընդունվելու եւ կյանքի կոչելու դեպքում արդյունքները հնարավոր կլինի տեսնել երեք տարի անց: Այսինքն՝ երբ ավագ դպրոցն ավարտեն առաջիկա սեպտեմբերին ընդունվածները:

Տպել
3610 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)