Արտերկրից ռազմաճակատին ուղարկվող ապրանքները օրերով մնում են մաքսային պահեստներում

03/05/2016 schedule22:00

Արդեն մի քանի շաբաթ համացանցում տեղեկություններ կան, որ արտերկրից ռազմաճակատին ուղարկվող ապրանքները տեղ հասցնելու հարցում խնդիրներ են ծագել:

Սոցիալական ցանցերի օգտատերերը ահազանգում են, որ այդ ապրանքները օրերով մնում են մաքսային ծառայության պահեստներում, շատ թանկ գնով են մաքսազերծվում եւ այլն: Օրինակ, ֆեյսբուքի օգտատերերից մեկը իր էջում տեղեկացրել էր, որ արտերկրից որպես օգնություն ուղարկված 5 տուփ զինվորական «ժգուտ»-ները մաքսազերծելու համար մաքսայինում պահանջել են 1200 դոլար եւ միայն միջնորդներ մեջ գցելուց հետո գործը գլուխ է եկել 21 հազար դրամով: Մեկ այլ օգտատեր գրել է, որ Կանադայում ձեռք են բերել մի քանի հատ գիշերային տեսանելիությամբ հեռադիտակ եւ ուզում են հասցնել ռազմաճակատ եւ չգիտեն ինչպես վարվեն, որ ապրանքը չմաքսազերծվի: Այլ օգտատերեր էլ են գրում, որ Ռուսաստանից ռազմական մեքենաների պահեստամասեր են ուղարկել, բայց Հայաստանի սահմանի վրա բարդություններ են առաջացել եւ այլն, եւ այսպես շարունակ:

Նկատենք, որ խոսքը ոչ թե ռազմական նշանակության ապրանքների մասին է, այլ քաղաքացիական, որը կարող է օգտագործվել եւ օգտագործվում է զինուժի կողմից: Տարիներ շարունակ արտերկրից նմանատիպ ապրանքներ են ներմուծվել Հայաստան եւ մեծ մասամբ սահմանին խոչընդոտներ չեն առաջացել: Խնդիրն այն է, որ մինչեւ հիմա այդ ապրանքները ներմուծվում էին այնպիսի անհատների ու կազմակերպությունների կողմից, որոնք արդեն ծանոթ են, եւ որոշակի պայմանավորվածություններ կան բանակի հետ: Այդ ապրանքների մեծագույն մասը տեղ էր հասցվել հստակեցված սխեմաներով, դրա  հաշվառումը պաշտոնապես չի իրականացվել, եւ հետեւաբար՝ չի էլ մաքսազերծվել: Պարզապես հիմա, երբ Ադրբեջանը սանձազերծեց լայնամաշտաբ ռազմական գործողություն, նմանատիպ ապրանքներ ուղարկող անհատների կամ կազմակերպությունների թիվը կտրուկ մեծացավ եւ մատակարարման նախկին սխեմաները չեն բավարարում: Այս առումով ստեղծված խառնաշփոթը ինչ- որ տեղ հասկանալի է:

Բայց չի կարելի չնկատել նաեւ, որ մեր մաքսային ծառայությունում առկա կոռուպցիան թույլ չի տալիս այսպիսի իրավիճակներին արագ եւ համարժեք արձագանքել, ու այս կառույցում հաստատ կգնվեն աշխատակիցներ, ովքեր կփորձեն իրենց փայը ստանալ այնպես, ինչպես ստանում են սովորական ապրանքներ մաքսազերծելու համար: Տեսականորեն խնդիրը կարելի է լուծել նմանատիպ ապրանքների ներմուծումը ընդհանրապես մաքսատուրքից ազատելով: Այս դեպքում մաքսավորները արդեն օրենքի ուժով չեն կարող մաքսազերծման համար գումարներ պահանջել: Բայց սա կարող է ավելի մեծ վնաս հասցնել: Օրինակ, բանակի համար նախատեսված հեռադիտակների անվան տակ մաքսավորները կարող են զրոյական մաքսատուրքով անցկացնել բոլոր օպտիկական սարքերը, որոնք ամենեւին էլ բանակի համար չեն: Դրա դիմաց ներմուծողից որոշակի մաղարիչ ստանալով, իհարկե: Եվ ընդհանրապես անհնար է օրենքով սահմանել նման ապրանքների ցանկ, որովհետեւ դրանք, ինչպես նշեցինք, քաղաքացիական նշանակության են եւ  մի խմբաքանակը կամ մի քանի հատը միայն կարող է նախատեսված լինել բանակի համար:  

Այլ կերպ ասած, խնդրին վերջնական լուծում տալու գործում կրկին հանգում ենք մաքսայինի կոռումպացվածությանը, եւ սա եւս մի օրինակ է, թե ինչպես է կոռուպցիան սպառնում երկրի անվտանգությանը: Եվ միայն դա արմատախիլ անելով է հնարավոր նման իրավիճակներում արագ արձագանքել եւ այդպիսի ապրանքները հասցնել հասցեատիրոջը առանց խնդիրներ հարուցելու:

Բայց կան նաեւ այլ խնդիրներ, որոնք ծագում են օրենսդրական հարթության մեջ, եւ դա վերաբերում է արդեն ոչ միայն քաղաքացիական ապրանքներին, այլ նաեւ բուն ռազմական ապրանքներին` զենք, սպառազինություն, սարքավորումներ եւ այլն: Մինչեւ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելը, օրինակ, տանկերի եւ այլ զրահատեխնիկայի ներմուծումը Հայաստան ազատված է եղել մաքսատուրքից: Այսինքն դրա մաքսատուրքի դրույքաչափը օրենքով սահմանված էր զրո տոկոս: 2015 թվականի հունվարի 2-ից, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ, զրահատեխնիկա ներմուծելիս պետք է գանձվի լրացուցիչ 20 տոկոս մաքսատուրք: Խոսքը իհարկե ԵՏՄ չհանդիսացող երկրներից կատարվող ներմուծման մասին է:  Նույնը վերաբերվում է նաեւ անօդաչու թռչող սարքերին: Եթե մենք ցանկանանք, օրինակ, Իսրայելից անօդաչուներ գնել, ապա դրա ներմուծման ժամանակ պետք է մոտ 18 տոկոս մաքս մուծել: Ու այդ մաքսատուրքը որոշելու լիազորություն Հայաստանը չունի, դա պետք է համաձայնեցվի ԵՏՄ շրջանակներում:

Մի խոսքով, մեր բանակը քաղաքացիական եւ ռազմական նշանակության նյութատեխնիկական միջոցներով համալրելու հարցում կան լուրջ խնդիրներ: Դրանց մի մասը, անշուշտ, լուծվում է ոչ պաշտոնական մակարդակներում եւ դա առանձնապես հրապարակայնացնելու կարիք չկա: Սակայն քանի դեռ այդ հարցերը լուծվում են այդպես` ոչ պաշտոնական ձեւերով, միշտ էլ առաջանալու են խնդիրներ: Իրավիճակը այնպիսին է, որ այս հարցում ես պետք է արմատական լուծումներ գտնել:

Տպել
2781 դիտում

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան