Հայաստանը արդեն մերժում է Կազանի փաստաթուղթը. Ադրբեջանը զգուշանում է իր վրա հարձակումից

04/05/2016 schedule09:16

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը դեռեւս չորսօրյա պատերազմական լայնամասշտաբ գործողություններից անմիջապես հետո տարածաշրջան կատարած համանախագահների այցն ամփոփելով՝  երեւանյան ասուլիսում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը «ներկա պահին հանդիսանում է բանակցությունների նյութ»:

Պոպովը չմանրամասնեց, թե ինչ բանակցությունների մասին է խոսքը, ովքեր են այդ բանակցությունների կողմերը, երբ են սկսվել դրանք եւ այլն: Մինչեւ ապրիլի լույս 2-ի գիշերվա գործողությունները, ինչպես հայտնի է, արդեն երկար ժամանակ ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման բանակցությունները տապալվում էին, բանակցություններ որպես այդպիսին չէին էլ  ընթանում: Անմիջապես մարտական գործողություններից հետո, երբ բազմաթիվ այլ հարցեր կային քննարկելու, սկսած զինադադարի հաստատումից մինչեւ դիակների փոխանակում եւ պարզաբանում, թե որ կողմն է սկսել ռազմական գործողությունները, դժվար թե Մինսկի խումբը ձեռնամուխ լիներ ինչ-որ բանակցությունների վերսկսման: Եվ այսօր էլ դեռ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հեռանկարը չի երեւում, հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության ներկայացրած նախապայմանները դրա համար: Կողմերը հիմա ավելի շատ պատրաստվում են պատերազմի, քան՝ բանակցությունների: Եվ այնուամենայնիվ, ինչ-որ գործընթաց կարծես թե գնում է, ընդ որում՝ կենտրոնում հենց Ղարաբաղի կարգավիճակի հարցն է:

ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենսդրական նախաձեռնությունն ընդգրկելը, ընդ որում՝  կառավարության կողմից բավական երկիմաստ ձեւակերպմամբ, առաջին հայացքից շանտաժի եւ իրադրությունը մաքսիմալ սրելու տպավորություն է թողնում: Ասենք՝ ռազմական գործողություններին այլընտրանք չթողնելուն միտված քայլ կամ զգուշացում: Սակայն երեկ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդման ժամանակ որոշ հայտարարություններ է արել, որոնք որեւէ այլ գործընթացի գոյության մասին են հուշում:

Հաղորդման ժամանակ կետերով հիմնավորելով Ադրբեջանի՝ իր միջազգային պարտավորություններից եւ ստորագրությունից  հրաժարվելու «սովորույթը», փոխարտգործնախարարն ասում է. «Ենթադրենք վաղը ինչ-որ համաձայնագիր ենք ստորագրում, ստորագրում է նաեւ Ղարաբաղը, չէ՞ որ Ադրբեջանը նույն ձեւով կարող է հրաժարվել: Պետք է հստակ գիտակցել, որ գործ ունենք այնպիսի սուբյեկտի հետ, որը ցանկացած պահի կարող է հրաժարվել: Իսկ դա նշանակում է, որ առանց դա հաշվի առնելու՝ չի կարելի առաջ գնալ: Հետեւաբար, այն, ինչ վերաբերում էր հենց կարգավիճակին, չի կարելի թողնել անորոշության մեջ»: Սա նշանակում է, որ ներկայում միջնորդները փորձում են այնուամենայնիվ մշակել կողմերի համար ընդունելի որեւէ փաստաթուղթ, որի հիման վրա կարող է վերսկսվել բանակցային գործընթացը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանը  հակամարտության կարգավորման փուլային տարբերակ է առաջարկել, որն Ադրբեջանին հետաքրքիր է: Շավարշ Քոչարյանը սրան ի պատասխան հայտարարել էր, որ Հայաստանի համար այդ տարբերակն ընդունելի է, եթե առաջին փուլում Ադրբեջանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Երկու դիվանագետների «բացահայտումներից» կարելի է ենթադրել, որ ռուսական կողմը որպես բանակցությունների հիմք առաջարկում է նույն Կազանի փաստաթուղթը, որը ժամանակին Ալիեւը մերժել է, իսկ Սերժ Սարգսյանը, ըստ իր խոսքերի՝ ընդունել: Ինչպես Սարգսյանը Բլումբերգի հարցազրույցում էր գաղտնազերծել, փաստաթղթում խոսքը Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հետաձգված հանրաքվեի մասին էր: Այժմ ստացվում է, որ թե՛ Հայաստանը, եւ թե՛ Ադրբեջանը մերժում են նույն այդ փաստաթուղթը: Ադրբեջանն, իհարկե, չի կարող ընդունել մի թուղթ, որը մեկ անգամ արդեն մերժել է, եւ որպես իրավիճակից ելք՝ հայտարարում է, թե համաձայն է դրան, եթե նշված կետերը փուլային տարբերակով կյանքի կոչվեն: Բնականաբար, Ադրբեջանի համար առաջին փուլը տարածքների վերադարձը պետք է լինի:

Հայաստանն, իհարկե, մեկ անգամ արդեն համաձայնել է նույն այդ փաստաթղթին, բայց Ադրբեջանի սանձազերծած պատերազմից, այդ ընթացքում թույլ տված միջազգային հումանիտար իրավունքի խախտումներից հետո լեգիտիմ իրավունք է ստացել այն այժմ մերժելու համար: Սակայն Հայաստանը նույնպես ոչ թե ուղիղ մերժում է առաջարկը, այլ որոշակի փոփոխություններ է ակնկալում փաստաթղթում: Մասնավորապես՝ եթե փուլային տարբերակն է հիմք ընդունվում, առաջին փուլում Ադրբեջանը ճանաչում է Ղարաբաղի անկախությունը, իսկ եթե փաթեթային, ապա կարգավիճակի շուրջ հանրաքվեի ժամկետները հստակ նշվում են, եւ խոսքը ոչ թե ապագայի, այլ ամենամոտ ժամկետների մասին է: «Հայկական կողմերը դեմ չեն փուլային կարգավորմանը, որի շրջանակներում Ադրբեջանը նախեւառաջ ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, վերադարձնելու է իր կողմից ԼՂ օկուպացված տարածքները եւ բանակցություններ է սկսելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանների հստակեցման շուրջ»,- երեկ ռադիոյի եթերում ասել է ՀՀ փոխարտգործնախարարը:

Չի բացառվում, որ կառավարության օրակարգում Ղարաբաղը ճանաչելու մասին օրինագիծն ընդգրկելով՝ Հայաստանը փորձում է ճնշում գործադրել վերոնշյալ գործընթացի վրա, որպեսզի փաստաթուղթն ի վերջո բերվի հայկական կողմի համար ընդունելի տեսքի, եւ Ադրբեջանը ստիպված լինի համաձայնել դրան: Երկար տարիներ ինքն իրեն համոզելուց հետո, թե Ադրբեջանի գերժամանակակից եւ հատուկ պատրաստված բանակը մի քանի օրում կվերցի Ղարաբաղը, ապրիլյան առաջին չորսնօրյակում դեմ հանդիման կանգնելով իրականության առաջ, Ալիեւը վերադարձել է հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու գաղափարին:

Երեկ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասուլիսում հայտարարեց, որ այժմ «հակառակորդի ավելի մեծ ծավալի կուտակում կա, քան ապրիլյան պատերազմից առաջ»: Հայաստանի զինված ուժերն իհարկե այս առիթով պատրաստության համապատասխան աստիճանի են բերվել, սակայն կարծում ենք,  Ադրբեջանը մեծ ծավալի կուտակումներ է կազմակերպում շփման գծում, որովհետեւ ավելի շատ վախենում է հայկական կողմի հնարավոր հարձակումից:

Տպել
12493 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին