Ներառական դպրոցի երեխաներին խաբում են, նրանց հին հաց ու վնասված խնձոր են մատակարարում

04/05/2016 schedule15:03

Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ապրիլի վերջին խոսել էր ներառական կրթություն իրականացնող դպրոցներում սննդի որակի վերահսկողության եւ արձանագրված թերացումների մասին: Առիթը Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հայտարարությունն էր, թե քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետը հանրակրթության վարչության պետին հանձնարարել է դպրոցների տնօրենների հետ աշխատանք տանել՝ քաղաքական տրամադրություններ ունեցող անչափահասների մասնակցությունը միջոցառումներին չթույլատրելու ուղղությամբ:

Գայանե Սողոմոնյանը հավաստիացրել էր, որ նման հանձնարարություն ինքը չի ստացել եւ որ խոսքը վերաբերել է վերոնշյալ բացթողումներին: Քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ ներառական կրթություն ստացող երեխաներին տրվող սննդի նկատմամբ վերահսկողություն իրականացվել է համապատասխան կրթություն իրականացնող թվով 52 դպրոցներում: Արդյունքում պարզվել է, որ որոշ դեպքերում մատակարարվել է պայմանագրին կից տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդի փաթեթներ, այն է՝ մատակարարվել են վնասված, անորակ ու նախատեսված քաշից պակաս քաշով խնձորներ կամ 100 գրամանոց թթվասերի փոխարեն մատակարարվել է 90 գրամանոցը: Քաղաքապետարանից նաեւ տեղեկացնում են, որ պայմանագրին կից տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդի փաթեթները վերադարձվել են մատակարարին եւ թվով 6 դպրոցներում մատակարարի հետ լուծվել է սննդի փաթեթի մատակարարման պայմանագրերը, որից հետո պայմանագրեր են կնքվել այլ մատակարարների հետ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը լրացուցիչ պարզաբանեց, որ թերացումներ հայտնաբերվել են միայն 6 դպրոցներում եւ դրանք հետեւյալն են՝ թիվ 5, թիվ 6, թիվ 17, թիվ 33, թիվ 60, թիվ 64: Տեղի ունեցածը նա չի համարում հնարավոր, այսպես կոչված, «ատկատի» եւ չարամտության հետեւանք, այլ ընդամենը պայմանավորում է խնդրին մատների արանքով նայելու հետ: Ամեն դեպքում, ըստ Գեւորգյանի, քաղաքապետը հստակ հանձնարարել է, որ այսուհետ նման դեպքերում տնօրենները եւս պատասխանատվության ենթարկվեն, ի տարբերություն այս անգամվա, երբ տուժել է միայն մատակարարը, որի հետ խզվել են մատակարարման պայմանագրերը:

Ներառական կրթություն ստացող, ասել է թե՝ առողջական որոշակի խնդիրներ ունեցող երեխաներին տրամադրվող սննդի փաթեթի որակի խնդրի շուրջ պատահական ընտրությամբ զրուցեցինք թիվ 33 դպրոցի տնօրեն Ինգա Վարդանյանի հետ:

«Մենք ունենք տեխբնութագիր, որն ուղարկում ենք տարբեր կազմակերպությունների: Այնտեղ նշված է ե՛ւ քաշը, ե՛ւ որակը, եւ թարմությունը, ե՛ւ ձեւը, ե՛ւ փաթեթավորման բոլոր պայմանները: Կար կազմակերպություն, որը չէր կարողանում բավարարել բոլոր այդ պահանջներին, այսինքն՝ քաշը պակաս էր, որակը չէր համապատասխանում: Հացը կարող էր լինել հին, խնձորները կարող էին լինել որոշակի խփվածությամբ, թերակշռումներից բացի կարող էին քանակը խախտել»,- ասաց տնօրենը: Հարցին, թե որքան է շարունակվել դա, նա պատասխանեց. «Առաջին անգամ բանավոր զգուշացրինք, երկրորդ անգամ արձանագրություն կազմեցինք, ուղարկեցինք, երրորդ անգամ՝ երկրորդ արձանագրությունը եւ ծանուցումը՝ պայմանագրի խզման մասին»:

Իսկ թերակշռված կամ վնասված խնձորներով սննդի փաթեթների հետ ինչպե՞ս է վարվել դպրոցը, դրանք ընդունե՞լ, թե հետ է ուղարկել: Այս հարցին Ինգա Վարդանյանը պատասխանեց. «Իրենք սննդի փաթեթները բերում էին մոտավորապես ժամը 7.30-ին: Ես հասկանում եմ, որ ֆիզիկապես չէին կարող բոլոր դպրոցները ժամը 8.15 մատակարարել: Բայց 7.30-ին այստեղ միայն գիշերային պահակն էր լինում, ինքը ուզեր-չուզեր ամբողջովին ընդունում էր, ժամը 8.30-9.00-ի սահմաններում մեր սոցաշխատողը, որի վրա դրված է որակին հետեւելու պարտականությունները, սկսում էր կշռումները: Եթե մենք փաթեթը կշռում էինք, տեսնում էինք այդ օրվա փաթեթի ընդհանուր կշռի հետ համապատասխանում է +/- 10-15 գրամ, մենք փաթեթները չէինք բացում, որովհետեւ հասկանում ենք, որ դա թույլատրելի տարբերություն է: Բաց երբ որ թերակշռումը լինում էր 40 գրամ, 50 գրամ, արդեն ստիպված էինք լինում փաթեթը բացել եւ կշռել հատ-հատ, որ հասկանանք՝ որտեղ է թերակշռումը եղել: Իսկ անորակ խնձորով փաթեթները չէինք կարողանում երեխաներին տալ: Ես չեմ կարող խնդիր ունեցող երեխային բացատրել, որ բալես, ոչինչ, քո խնձորը այսօր խփված է: Այստեղ մի քիչ նուրբ պահ կա, մենք գործ ունենք այն երեխաների հետ, ովքեր արդեն ունեն խնդիր»: Իսկ թե ինչպես է կոչվում մատակարար կազմակերպությունը, տնօրենը չնշեց՝ ասելով, որ այդ տեղեկությունը սոցիալական աշխատողը գիտի եւ ինքը չի հիշում:

Ինչ վերաբերում է ներառական կրթություն ստացող երեխաներին ամեն օր տրամադրվող սննդի փաթեթին, դրա պարունակությունը տարբեր է՝ ըստ օրերի: Երկուշաբթի, օրինակ, փաթեթն ընդգրկում է սենդվիչ երշիկով, երկու տեսակի թխվածքաբլիթներ՝ կեքս եւ պրյանիկ, խնձոր, թթվասեր, գդալ եւ անձեռոցիկ: Երեքշաբթի՝ ջեմով բուլկի, երկու տեսակի թխվածքաբլիթներ՝ «պեչենի» եւ պրյանիկ, խնձոր, կարամել, հյութ, անձեռոցիկ: Այս ամենի համար դպրոցը պետական բյուջեից ֆինանսավորում է ստանում առանձին տողով: Ըստ տնօրենի՝ մեկ օրվա համար նախատեսված է շուրջ 780 դրամ, բայց ձեռք բերվող փաթեթեներն ավելի էժան են լինում՝ 438 դրամ, 225 դրամ եւ այլն: Տնօրենը դա պատճառաբանում է օրենքի պահանջով, այն է՝ տվյալ ապրանքը պետք է ձեռք բերել հնարավոր ամենացածր գնով: Նա վստահեցրեց, որ խնայված գումարները ուղղվում են երեխաների կարիքներին: Թիվ 33 հիմնական դպրոցում ներառական կրթություն է ստանում 25 աշակերտ:

Տպել
2629 դիտում

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան