Անի Հովհաննիսյանը պատրաստվում է պաշտոնյաների անուններ տալ. ո՞ւմ «մեջքն» ավելի հզոր կգտվի

05/05/2016 schedule09:51

Երեկ մեծ պայթյուն տեղի ունեցավ լրագրողա-քաղաքական դաշտում: Ոստիկանությունը հաղորդեց, որ նախօրեին ձերբակալել է «analitik.am» կայքի տնօրենին եւ տնօրենի օգնականին՝ պատգամավորից շորթում կատարելու կասկածանքով:

Հաղորդագրության մեջ նշվում էր. «Ազգային ժողովի պատգամավորներից մեկը հաղորդում էր տվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, որ ««analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ: Այնուհետեւ, կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը: Բանակցությունների ընթացքում նրանց միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300.000-ական դրամը, նախապես պայմանավորված որեւէ վայրում, մինչեւ յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին»: Նախօրեին Երեւանի Նալբանդյան փողոցում գտնվող սրճարաններից մեկում 300 հազար դրամը վերցնելուց հետո բերման են ենթարկվել նշված լրատվամիջոցի տնօրեն Անի Հովհաննիսյանը եւ նրա օգնականը: Սա աննախադեպ իրադարձություն է Հայաստանի ներքաղաքական կյանքում. երրորդ հանրապետության պատմության մեջ հնարավոր չէ հիշել երկրորդ նման դեպք, երբ լրագրողը ձերբակալվում է ոչ թե իր գործունեության, քաղաքական հետապնդման հետեւանքով, այլ նման մեղադրանքով: Երեկ ոստիկանությունը նաեւ տարածեց գումարի փոխանցման եւ ձերբակալման պահերին արված տեսագրություն:

Արդեն երկար տարիներ է «Հայկական Ժամանակ» թերթի խմբագրությունը ահաբեկված զանգեր է ստանում տարբեր քաղաքացիներից, որոնք հիմնականում փոքր քաղաքների «էլիտայի» ներկայացուցիչներ են, եւ շփոթած լինելով «Հայկական ժամանակ» անունը մեկ այլ լրատվամիջոցի անվան հետ, սկսում են մեզ համար անհասկանալի մի խոսակցություն: Մեկ երկու նման խոսակցություններից եւ տեղերից ստացվող այլ ինֆորմացիաներից հետո պարզ դարձավ, որ ինչ-որ լրագրողներ այս մարդկանցից հարցազրույց վերցնելու կամ նրանց դեմ «վատ» հոդվածներ չհրապարակելու համար գումար են պահանջում: Նրանք նաեւ այնպես են ներկայանում, որպեսզի շփոթմունք առաջանա եւ մարդկանց մեջ ֆիքսվի, թե իրենց հետ խոսողը «Հայկական ժամանակից» է: Մեր պատասխանը խուճապահար խմբագրություն զանգահարող այս մարդկանց մեկն է լինում` դիմեք իրավապահ մարմիններին: Սակայն մինչ օրս որեւէ մեկը մեր խորհրդին չի հետեւել, նրանք նախընտրել են հեռու մնալ «շառից ու փորձանքից»՝ մտածելով, որ զանգահարած լրատվամիջոցը որեւէ տանիք կունենա եւ իրենց դիմումը կշրջվի իրենց դեմ, ասենք, սուտ մատնություն հոդվածով:

Երեկ հայտնի դարձավ, որ «Անալիտիկի» գործով իրավապահներին դիմողը պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է եղել: Վերջինս եւ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը երկու քրոջ որդիներ են: Սոցիալական ցանցերում էլ քննարկում էին, թե ինչպես է լրատվամիջոցի ղեկավարը, իմանալով այս ազգակցական կապի մասին, Ուրիխանյանի հետ նման հարաբերությունների մեջ մտել: Օրվա վերջում Ուրիխանյանը նույնպես հաստատեց, որ ինքն է եղել իրավապահներին դիմող պատգամավորը: Պատգամավորի գրասենյակը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ Ուրիխանյանը բարձր է գնահատում իրավապահ մարմինների կողմից դրսեւորված պրոֆեսիոնալիզմն ու ադեկվատ արձագանքը: «Գիտակցելով, որ սանձարձակ անձնավորությունը իգական սեռի է, եւ հուսալով, որ նա կարող է երբեւէ դարձի գալ ու ապրել բարոյական կյանքով, չի պատրաստվում (Ուրիխանյանը) ցուցմունքներ տալ նրա դեմ, առավելեւս նրա օգնականի դեմ, որն իր հերթին, վստահ ենք` Անի Հովհաննիսյանի «քաշվածն է»: Թող օրենքը որոշի հետագա ընթացքը»,- ասված է հայտարարության մեջ: Հայտարարությունն ունի նաեւ ինքնարդարացման երանգներ, որովհետեւ հանրային գիտակցության մեջ Ուրիխանյանի արարքը հայտնի որակումների է արժանանում, ինչին կարելի էր հանդիպել նաեւ երեկ ֆեյսբուքյան քննարկումներում:

Ֆեյսբուքն ու լրատվամիջոցները բավական ուրույն ձեւով արձագանքեցին կատարվածին: Ոմանք դժգոհություն էին հայտնում, որ լրատվական դաշտի շնաձկներին թողած, երիտասարդ մի աղջկա են ձերբակալել՝ մոտավորապես «գլխից է պետք բռնել» ոճի մեջ: Ոմանք պարզապես զարմանք էին արտահայտում կատարվածի վերաբերյալ: Լրագրողական համայնքի արձագանքը, սակայն, չափազանց զգուշավոր էր: Այն, ինչ կատարվել է, նման է մեղվի փեթակը խառնելուն, ինչը, իհարկե, ոչ մեկին պետք չէ: Հայաստանում կոռուպցիան, անազնիվ ճանապարհով հարստանալու, անաշխատ փող «ուտելու» երեւույթը արմատախիլ անելու մասին առաջին հերթին գրում են լրագրողները, իսկ վերջին պատերազմական իրադարձություններից հետո այս թեմայով տեքստերը առավել հուզական եւ բարձրագոչ են դարձել: Բայց որպեսզի դրանք ցանկալի ազդեցությունն ունենան եւ երկրում ու հանրային գիտակցության մեջ որեւէ բան փոխեն, առնվազն պետք է, որ հեղինակները նույն երեւույթի մասնիկը չլինեն: Վերջին շրջանում, սակայն, լրագրողները այնքան հանգիստ են սկսել խոսել աշխատանքի այս «ճյուղի» մասին, կարծես թե հենց այդպես էլ պետք է լիներ: Երեկ ոչ միայն փորձ արվեց Տիգրան Ուրիխանյանին մեղադրել իրավապահներին դիմելու համար, այլեւ շատ արագ տեղեկություններ սկսեցին շրջանառվել, թե ձերբակալությունը խորհրդարանի շենքում ինչ-ինչ ինտրիգների արդյունք է: Նշվեց, որ Անի Հովհաննիսյանին հովանավորում է ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը եւ վերջինիս ցուցումով է նա տարբեր պատգամավորների մասին նյութեր տպագրում:

Ինչ-որ հովանավորի մասին ակնարկ կար նաեւ Ուրիխանյանի գրասենյակի տարածած հայտարարության հետեւյալ հատվածում. «Անշուշտ, հիշյալ անձի արարքները կարելի էր արհամարհել, եթե չնկատվեր նրա սանձարձակ հանդգնությունն ու հղումով ազդեցիկ հովանավորների վրա անպատժելիության զգացումը»: Արսեն Բաբայանը հերքեց այս մեղադրանքները` հայտարարելով, որ իրեն զրպարտել են եւ ինքը այդ ուղղությամբ օրենսդրությամբ վերապահված որոշակի գործողություններ կիրականացնի: Եթե Բաբայանը չմտքափոխվի եւ իսկապես օրենքով սահմանված գործողությունների դիմի, կծիկը կարող է դեռ երկար բացվել, եւ անկանխատեսելի է, թե դաշտում էլ ինչ բացահայտումներ կլինեն: Կարող են նաեւ գտնվել այլ գործիչներ, ովքեր նմանատիպ բողոքով իրավապահներին կդիմեն: Իրադարձությունների զարգացման այս սցենարը, սակայն, ֆանտաստիկայի ժանրից է թվում: Ավելի հավանական է, որ շահագրգիռ կողմերի համատեղ ուժերով այս պատմությունը արագ մոռացության կմատնվի, ինչպես հաջողությամբ մոռացության են մատնվում բոլոր այն կոռուպցիոն գործերը, որոնց թելերը տանում են դեպի վեր եւ ընդգրկում են մեծ թվով պաշտոնյաների:

Այսօր արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ Անի Հովհաննիսյանը հարցաքննության ժամանակ ասել է, որ պատրաստ է տալ տարբեր պաշտոնյաների անուններ, ովքեր իր հետ համագործակել են, ինֆորմացիա են փոխանցել այս կամ այն անձի վերաբերյալ: Ըստ, որոշ լրատվամիջոցների, նա նաեւ ասել է, որ կհայտի այն անձի անունը ում ուղղորդմամբ որ նման գործունեություն է ծավալել, պայմանով, որ իրեն ազատ կարձակեն: Գործը այժմ հանձնված է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: 

Տպել
5182 դիտում

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան