Օֆշորային փողեկուլներ. ինչպես են մեր «խեղճ» օլիգարխները տարեկան 700-800 մլն $ հանում ՀՀ-ից

05/05/2016 schedule18:18

«Օֆշոր» հասկացությունը դարձել է մեր հասարակական կյանքի անբաժանելի մասը: Հիմա երեւի տարրական դասարանների աշակերտներն էլ գիտեն, թե ինչ է օֆշորը:

Սակայն մեր տնտեսության վրա օֆշորային ընկերությունների թողած ազդեցության մասին պատկերացումները, այսպես ասենք, չափազանց մոտավոր են ու թերագնահատված: Մինչդեռ կարելի է պնդել, որ օֆշորների միջոցով մեր տնտեսությունից հսկայական գումարներ են տարվում: Եվ դա պատկերացնելու համար նկարագրենք օֆշորների միջոցով եկամուտներ թաքցնելու եւ հարկերից խուսափելու ամենապարզունակ սխեման, որը լայնորեն կիրառում են մեր օլիգարխները:

Եթե օլիգարխը ներկրում է որեւէ ապրանք, որի գինը միջազգային շուկայում 1 դոլար է, եւ վաճառում է դա Հայաստանում 5 դոլարով, ապա նրա ստացած մարժան 4 դոլար է եւ այդ գումարի, ասենք, կեսը` 2 դոլարը, նա պետք է հարկ վճարի: Եվ ուրեմն, ինչ պետք է անի «խեղճ» օլիգարխը, որ ավելի քիչ հարկ վճարի: Նա պետք է ցույց տա, որ տվյալ ապրանքը արտասահմանում ձեռք է բերել ոչ թե 1 դոլարով, այլ, ասենք, 3 դոլարով: Այդ դեպքում օլիգարխի մարժան կդառնա միայն 2 դոլար, եւ հենց այդ երկու դոլարի կեսը կամ մեկ դոլարը նա պետք է հարկ վճարի:

Իսկ ինչպես անի, որ ցույց տա, թե ինքը համաշխարհային շուկայում 1 դոլար գին ունեցող ապրանքի դիմաց վճարել է 3 դոլար: Նորմալ` ոչ օֆշորային երկրում նման բան անելը դժվար է, որովհետեւ այդ ապրանքը վաճառող ընկերության մոտ մեծ հասույթ կգոյանա եւ այդ հասույթից նա պետք է հարկեր վճարի իր երկրում: Ահա այստեղ է, որ ի հայտ է գալիս օֆշորային X ընկերությունը: X-ը տվյալ ապրանքը գնում է 1 դոլարով, վաճառում մեր օլիգարխին 3 դոլարով: Ու քանի որ այդ առքուվաճառքը ընդամենը փաստաթղթային ձեւակերպումներ են պահանջում եւ ուրիշ ոչինչ, X-ում նույնիսկ աշխատողներ չկան: Դրանք, պատկերավոր ասած, «ֆեյքեր» են, որոնք բանկային համակարգով մեր օլիգարխից ստանում են փողը, դրա մի մասը փոխանցում տվյալ ապրանքը վաճառողին, իսկ տարբերությունը պահում իրենց: Ու ստացվում է, որ  ինչ-որ պանամաներում, կայմաններում կամ վիրջիններում գրանցված այդ ընկերությունը ընդամենը փող ներծծող պոմպ է` փողեկուլ: Արդյունքում լինում այն, ինչ լինում է: Այն շահույթը, որ օլիգարխը պետք է ստանար Հայաստանում եւ հսկայական հարկեր վճարեր, մնում է օֆշորում: Դե այստեղ թերեւս կարիք էլ չկա նշելու, որ այդ X ընկերությունը իրականում պատկանում է նույն օլիգարխին եւ չհարկված շահույթը ստանում է այդ նույն օլիգարխը, բայց՝ պանամաներում ու կայմաններում:

Որպեսզի ակնհայտ դառնա, որ այս պարզունակ սխեման կիրառում են մեր օլիգարխները, բերենք մի քանի օրինակ: Պաշտոնական վիճակագրության համաձայն, անցած տարի Հայաստան ներկրված շաքարի հումքի մեկ կիլոգրամի մաքսային արժեքը կազմել է 40 ցենտ: Սա այն դեպքում, երբ անցած տարի շաքարի հումքի միջին գինը եղել է 26 ցենտի շրջակայքում: Ու եթե պատկերացնենք, որ պաշտոնապես տարեկան  Հայաստան է ներկրվում 80-90 հազար տոննա շաքարի հումք, ապա կարող ենք պնդել, որ տարեկան 8-9 միլիոն դոլար մնում է օֆշորում: Այստեղ հաշվի չենք առնում տվյալ շուկայում եղած ստվերը, այլ սխեմաներով հարկերից խուսափելը... խոսքը միայն օֆշորային սխեմայի մասին է:

Բանանի դեպքում էլ հետաքրքիր թվեր են: Սահմանի վրա բանանի մեկ կիլոգրամի գինը ավելի քան 80 ցենտ է եղել 2015 թվականին: Դա մոտ 380 դրամ է: Իսկ այդ նույն տարվա ընթացքում ասենք Ռուսաստանի սուպերմարկետներում մեկ կիլոգրամ բանանը վաճառվում էր 250-300 դրամով: Մանրածախ շուկայում նման գին լինելու պարագայում ՌԴ սահմանին բանանի մեկ կիլոգրամի մաքսային արժեքը պետք է կազմեր 25 ցենտ: Այսինքն Հայաստան ներկրված յուրաքանչյուր կիլոգրամ բանանից մի 50 ցենտը մնացել է օֆշորում: Անցած տարի Հայաստան է ներկրվել 14 միլիոն կիլոգրամ բանան, ինչը նշակում է, որ այս սխեման օգտագործելու դեպքում օֆշորներում «կանհետանար» մի 7-8 միլիոն դոլար:

Հիմա մտովի կազմեք ներկրվող ապրանքների այն ցանկը, որոնց շուկայում ներգրավված են մեր օլիգարխները, եւ պարզ կդառնա, թե քանի տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դոլարներ են օֆշորային մի քանի X ընկերությունների ջանքերով «կորչում» պանամաներում ու կիպրոսներում:      

Ճիշտ նույն սխեման, բայց արդեն հակառակ ուղղությամբ, գործում է արտահանման դեպքում: Այսինքն հայաստանյան օլիգարխը որեւէ ապրանք խիստ ցածր գնով վաճառում է իրեն իսկ պատկանող օֆշորային ընկերությանը, նա էլ շուկայական գնով վաճառում վերջնական գնորդին: Տարբերությունը կրկին մնում է օֆշորում: Արտահանման ոլորտում այսպիսի սխեմա օգտագործելու դասական օրինակը մի քանի տարի առաջ դեռ գործող «Նաիրիտն էր»: Ում եւ ինչ գնով են վաճառում մեր պղնձի հանքաքարը, ինչ ճանապարհ է անցնում այն մինչեւ վերջնական գնորդին հասնելը՝ անհայտ է: Դա համարվում է «առեւտրային գաղտնիք»:

Հատուկ նշենք, որ օֆշորային այս սխեման աշխատեցնելու համար անհրաժեշտ է ունենալ մոնոպոլիզացված շուկա, որպեսզի տվյալ օլիգարխը կարողանա իր ապրանքը այստեղ վաճառել իր ուզած գնով: Նույնն էլ արտահանելիս: Եթե լինի մրցակցություն, ապա սխեմայի օգտագործումը դառնում է գրեթե անիմաստ: Ահա թե ինչու են Հայաստանում մոնոպոլիաները գործում իշխանության ամենաբարձր հովանու ներքո: 

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների որոշ գնահատականների համաձայն, տարեկան Հայաստանից ապօրինի դուրս է բերվում 700-800 միլիոն դոլար: Օֆշորային վերը նշված սխեմաները դրանում ամենամեծ դերակատարումն ունեն:

Տպել
4002 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)