Եթե մենք զենք արտադրենք եւ փորձենք վաճառել, մեր քթին այնպե՛ս կխփեն. Ռադիկ Մարտիրոսյան

05/05/2016 schedule22:06

Հարցազրույց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ

- Պարոն Մարտիրոսյան, այսօր նորից օրակարգային է դարձել պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետման իրավունքը վերացնելու հարցը: Դուք դրան ժամանակին դեմ էիք: Հիմա՞ ինչ եք մտածում, վերջին պատերազմական իրավիճակը ստիպե՞լ է փոխել ձեր մոտեցումները:

- Այն ժամանակ իրոք ես դեմ էի, այն ժամանակվա իրավիճակը իհարկե էապես տարբերվում էր այսօրվանից: Այն ժամանակ սահմանին այսպիսի լարվածություն չունեինք, նույնիսկ կրակոցներ էլ չկային, հանգիստ, խաղաղ ժամանակ էր: Սա՝ մեկ: Երկրորդը՝ մեր բանակի համալրումը նորմալ մակարդակի վրա էր: Այսինքն՝ բանակ զորակոչվող երիտասարդների թիվը բավարար էր, որպեսզի բանակի մարդկային հայտերը լրացվեն: Մի բան գիտեմ, որ այսօր երկու ուղղություններով էլ մենք ունենք դժվարություններ: Առաջինը՝ այն լարվածությունը, որը հիմա կա: Մեր հակառակորդները շատ ուժեղ զինված են, դա գաղտնիք չէ, տնտեսական հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մերը, դրա համար նրանք կարողացել են ձեռք բերել ամենաժամանակակից զենքը, ամենաժամանակակից միջոցները՝ պատերազմ վարելու: Նաեւ ամենից դժվարը մեզ համար այն է, որ մեր երիտասարդության թվաքանակն է էապես կրճատվել հայտնի պատճառներով: Այսինքն՝ այսօր լուրջ պրոբլեմ է մեր բանակի համալրումը:

- Կարո՞ղ ենք ասել, որ շարունակում եք մտածել, թե տարկետման իրավունքը վերացնելով՝ գիտությունը կտուժի, բայց առաջնահերթ պետք է համարել բանակի խնդիրը:

- Ես մտածում եմ հետեւյալի մասին. մեր պաշտպանության խնդիրը համար առաջինն է, բայց մյուս կողմից կա նաեւ մի ուրիշ խնդիր. հայտնի բան է, որ երկրի տնտեսական զարգացումը, հասարակության զարգացումը առանց գիտության հնարավոր չէ, պետք է անպայման երկիրը հոգ տանի, որ ծավալվեն գիտական հետազոտություններ: Միայն դրա շնորհիվ է, որ տնտեսություն է զարգանում, նոր գաղափարներ են ծնվում: Ես կարծում եմ, մենք չպիտի մի բնագավառի խնդիր լուծենք ի հաշիվ մյուս բնագավառի: Մտածում եմ, որ գտնենք մի այնպիսի տարբերակ, որ, ինչպես ասում են, չարիքի փոքրագույնը լինի: Այսինքն՝ մի  կողմից կարողանանք մինիմալ չափով ապահովել բանակի պրոբլեմները, մյուս կողմից էլ կարողանանք գիտության խնդիրները մասնակիորեն լուծել: Ավելի պարզ՝  կարելի է ընտրել որոշակի մասնագիտություններ՝ բնական, տեխնիկական, ճշգրիտ գիտությունների ասպարեզում, որոնք իրենց հերթին, անկախ իրավիճակից, կարեւոր են բանակի համար, որովհետեւ ժամանակակից զենքը պահանջում է մեծ ինտելեկտուալ զարգացում, սովորական, առանց կրթության զինվորը հազիվ թե կարողանա շահագործել այն բարդ սարքերը, որոնցով բանակը այսօր զինված է: Մենք առաջարկում ենք, որ որոշ մասնագիտությունների գծով երիտասարդները հնարավորություն ունենան ե՛ւ ուսումը, ե՛ւ թեկնածուական աշխատանքը շարունակել, բայց միաժամանակ իրենց հմտությունները օգտագործեն բանակի ասպարեզում: Թե դա ինչպես ձեւակերպել, բարդ խնդիր է: Հիմա կա հանձնարարական, որ այս գաղափարի շուրջ օրենքի մի տարբերակ մշակվի՝ նախնական քննարկման համար: Առայժմ մենք ուզում ենք ունենալ մի նախագիծ, որը ներքին, մասնագիտական քննարկման դրվի, ոչ թե արդեն օրենսդիր մարմնի: Տեսնենք՝ ինչ է ստացվում, հնարավո՞ր է արդյոք դրանով ինչ-որ խնդիր լուծել, թե այդտեղ կարող են լինել բարդություններ, որը մենք չենք կարողանում տեսնել: Դա կպարզվի քննարկումների արդյունքում:

- ՆԱՍԱ-ի հայազգի ինժեներ Ռիչարդ Օհանյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստանում կա բավարար գիտական ներուժ՝ ռազմական արդյունաբերություն զարգացնելու համար՝  ընդգծելով, որ դրա համար պետք են ֆինանսական լուրջ ներդրումներ: Ձեր կարծիքով, առաջիկայում հնարավո՞ր է նման բան:

- Ես այն քիչ մարդկանցից եմ Հայաստանում, որ երկար ժամանակ ռազմաարդյունաբերական համալիրի հետ աշխատել եմ սովետական տարիներին: Եթե դուք նայեք այսօր աշխարհում ռազմական արդյունաբերության զարգացմանը, կարող եք տեսնել, որ ռազմական զենք արտադրում են ընդամենը մի տասը երկիր, ոչ ավելի: Իսկ աշխարհի երեսին ՄԱԿ-ում գրանցված են շուրջ 200 երկիր: Այդ ինչպե՞ս է, միայն մե՞նք ենք ուզում զենք արտադրել, ուրիշները ռազմական պրոբլեմներ չունե՞ն: Հազիվ թե այսօր երկիր լինի, որ իր հարեւանի կամ մի ուրիշ երկրի հետ պրոբլեմ չունենա՝ Հնդկաստան-Պակիստան, Արաբական երկրներ-Իսրայել, հազարումի այլ երկրներ: Պարզվում է, որ զենք արտադրելը շատ բարդ խնդիր է: Նախ դու պետք է կարողանաս այդ արտադրությունը կազմակերպել, երկրորդը՝ դրա համար անհրաժեշտ է միջոցներ ներդնել: Հետո պիտի վաճառես, որ ներդրած գումարդ հետ բերես, այլապես տնտեսություն չի զարգանա, դա բիզնեսի օրենքներից է: Հիմա ենթադրենք մի հատ զենք ենք թողարկել, մենք շուկա ունե՞նք: Չունենք: Ուրեմն պիտի դուրս բերենք, իսկ դրսում  մեր քթին այնպե՛ս կխփեն: Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, եւ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ: Ուրիշ բան է, որ ասենք  միանանք զենք արտադրող մի երկրի հետ եւ ասենք՝ այսինչ զենքի այս մասը մենք կարող ենք անել: Այդ հնարավորությունները մենք ունեցել ենք, եւ կարծում եմ այսօր էլ կա, ու այն հիմնական ներուժը, որի մասին խոսվում է մասսայական, հենց դա է, որ համախմբենք մեր ուժերը այդ ուղղությամբ, մասնակցենք այնպիսի տնտեսական կառույցների, որտեղ դա կարող ենք օգտագործել: Դրանից եկած գումարով կգնանք, զենք կառնենք, ավելի էժան կնստի մեզ վրա:

- Վերջերս տեղեկություններ կային, որ ակադեմիայում զենք արտադրելու վերաբերյալ քննարկումներ են ընթանում, փաստորեն՝ խոսքը համագործակցելով որոշակի դետալներ արտադրելու մասին էր:

- Այո: Մենք կարծում ենք, որ բացի դրանից, այստեղ մի փոքր կառույց պիտի ստեղծենք: Մեր գիտական ուղղությունները բազմազան են, բազմաբնույթ, տարբեր ինստիտուտներ ունենք, այդ կառույցը պետք է կարողանա հավաքել, թե ամեն ինստիտուտում ինչ գաղափարներ կան այդ թեմայի շուրջ, հետո մենք դա ուսումնասիրենք, հետո ստեղծենք մի ընդհանուր բան, հետո դա գնա, դառնա պետական պատվեր, հետո բանակն ասի՝ իրեն դա պետք է, թե պետք չէ, ինչպիսի գումարներ են անհրաժեշտ, ունի թե չունի: Այս է ճանապարհը:

- Հրանտ Բագրատյանը մի քանի օր առաջ, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, հայտարարել էր, որ ՀՀ-ում ստեղծված է միջուկային զենք: Այդ մասին ինչ կասեք:

- Այդպիսի բան չկա: Չկա եւ իմաստ էլ չունի: Նախ տնտեսապես  այդպիսի հզորություն չունենք, հետո դա միջազգային վերահսկողության տակ է, մեզ ոչ ոք չի թողնի: Իրանի պատմությունը ձեզ օրինակ չէ՞, այդպիսի հզոր երկիրը, համարյա սարքել, վերջացրել էր, փակեցին, չթողեցին: Դա գաղտնի չես անի, այնպես չէ, որ ծնկի վրա անես, հետո ասես՝ ունեմ: Դա ուղղակի պոպուլիստական հայտարարություն է եղել:

- Պարոն Մարտիրոսյան, ակադեմիայի համակարգում օպտիմալացում նախատեսվո՞ւմ է, վերջերս կարծեմ վարչապետն էլ այդ թեմային անդրադարձել է: Նաեւ կարծիք կա, որ կան բազմաթիվ պարապ գիտաշխատողներ, որոնք անիմաստ գումարներ են վատնում:

- Այդպիսի բան գոյություն չունի, մեր եղած չնչին գումարները մենք այնքա՛ն էֆեկտիվ ենք օգտագործում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամեն հինգ տարին մեկ զեկույց է հրապարակում գիտության մասին, վերցրեք, նայեք, տեսեք, մենք Իսրայելի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ այլ երկրների հետ համեմատած առաջ ենք՝ մեր գիտական արդյունքների առումով: Նման եզրակացության համար հաշվի են առնվել միջազգային կապերը. մենք արտասահմանյան անդամներ ունենք, նրանց հետ համագործակցությունը: Միջազգային գիտատեխնիկական ծրագրերին ենք ակտիվ մասնակցում: Շոշափելի արդյունքը միայն այն չէ, որ ապրանքի ձեւով տեսնենք, շոշափելին այն է, որ մեզ ասում են՝ այս գիտական ուղղությունը այս մարդիկ են արել: Դա բավական է: Դա շատ ավելի թանկ արժե, քան թե մի հատ գդալը, որով ճաշ ուտես: 

Տպել
35711 դիտում

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ