Այժմ «ուժի ցուցադրություն» է շփման գծում. ճանաչումով ԼՂ խնդիրը այլ իրավիճակի մեջ կդնենք

06/05/2016 schedule09:20

Հարցազրույց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

- Պարոն Գրիգորյան, այսօր մարդկանց մի շատ կոնկրետ հարց է հետաքրքրում՝ ի վերջո լայնամասշտաբ նոր պատերազմի սպասե՞նք առաջիկա օրերին, թե՞ ոչ:

- Ես այդպես պրիմիտիվ չէի դնի հարցը: Բոլորիս դա հուզում է, բայց ես չեմ ուզում այդպես միանշանակ ասել` կլինի, կամ՝ ոչ: Հավանականությունը մեծ է, այո: Բայց շատ ու շատ քայլերից է կախված` կլինի, թե ոչ: Առաջինը քայլը զսպիչ նշանակություն ունի: Ուժեղացնում ենք ճակատը, մի քանի երեւացող քայլեր ենք անում, ծանր տեխնիկան մոտեցնում ենք շփման գիծ: Պետք է ցույց տաս քո ուժը, որ հակահարված կտաս, եւ ինչքան հասկանում եմ՝ դա արվում է: Մյուս դաշտը, որտեղ պետք է քայլեր արվեն՝ ցույց տալու համար վճռականությունը, դա ներքին կյանքն է: Ներքին կյանքում պետք է փոփոխություններ արվեն, օրինակ` կոռուպցիայի դեմ պայքար, նույնիսկ մեծ աղմուկով մի քանի դատական գործերի միջոցով: Դա ցույց կտա, որ իշխանությունները ուզում են լավացնել ներքին իրավիճակը: Եվ երրորդը, որ շատ կարեւոր է, դիվանագիտական դաշտում արվող քայլերն են: Պետք է աշխարհի հետ աշխատես, բացատրես՝ ինչ է անում Ադրբեջանը: Ես այս շարքում եմ դիտում այն նախաձեռնությունը, որով հանդես եկավ կառավարությունը: Ի վերջո կառավարությունը ընդունեց երկու պատգամավորների առաջարկը, որը կապված է Ղարաբաղի անկախության ճանաչման հետ: Ու փաստորեն հիմա այդ նախագիծը դարձավ կառավարության նախագիծ ու մտավ Ազգային ժողով: Սա էլ լուրջ զսպիչ մեխանիզմ է Ադրբեջանի համար, քանի որ Ադրբեջանը այսօր կհասկանա, եթե կսկսի երրորդ լայնամասշտաբ պատերազմը, ակնհայտ է, որ այդ օրենսդրական նախաձեռնությունը շատ արագ կընդունվի պառլամենտում: Մեկ- երկու օր քննարկում կլինի համապատասխան հանձնաժողովում, հետո կդրվի արտահերթ նստաշրջանում ու կճանաչվի Ղարաբաղի անկախությունը: Այդ քայլերը Ադրբեջանի համար կարող են դառնալ ինչ-որ չափով զսպիչ գործոն: Բացի դրանից, տեսնում ենք նույն Ռուսաստանի արձագանքը: Մինսկի խումբը մտահոգված է, ուրեմն դա ազդակ է Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ ավելի արդյունավետ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը հարձակման չգնա:

- Դուք խոսեցիք ավելի երկարաժամկետ գործողությունների մասին: Ես ուզում առաջիկա օրերի հետ կապված հստակեցնենք, օրինակ, հիմա Ադրբեջանը աննախադեպ զորքեր է կուտակել սահմանին, եւ սկսում է կամավորների զորահավաք, Հայաստանում նույնպես կամավորականների ջոկատներ են ձեւավորվում, ինչի՞ համար է այս ամենը արվում:

- Դա կոչվում է ուժի ցուցադրություն: Այնուամենայնիվ, Հայաստանը պետք է անընդհատ կրկնի, որ պատրաստ է խաղաղ ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, պատրաստ է վերսկսել բանակցություններ, եթե ստեղծվի վստահության մթնոլորտ, եթե բերվեն սարքավորումներ, որոնք ֆիքսում են` ով սկսեց պատերազմական գործողությունները: Այս կոնստրուկտիվ մասը անպայման Հայաստանը պետք է անի: Պետք է կրկնի, որ դեմ է, որ բանակցային պրոցեսը վերջնականապես ձախողվի, եւ որ մեր ճանաչելը կլինի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի: Այս հարցերի փոխկապակցվածությունը ցույց տալը շատ կարեւոր է: Աշխարհը չպետք է մեր քայլերը, այդ թվում ճանաչման, ընկալի, թե մենք միակողմանի ուզում ենք բանակցային պրոցեսից դուրս գալ: Բանակցային պրոցես չկա, մեր դեմ պատերազմ է սկսվել, եւ Ղարաբաղի ճանաչման ճանապարհով գնալը մեր ուզածը չէ, մեզ ստիպում են դա անել: Այս բովանդակությունը շատ կարեւոր է: Կարճաժամկետ կտրվածքով այս մեսիջները պետք է աշխարհին ուղարկել, հիմնավորված, բացատրելով: Մենք մի բան պետք է հասկանանք, եթե պատերազմ լինի, Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը, բայց դրա հետեւանքները կան` նաեւ բացասական: Դրականն էլ կլինի, բայց բացասականն էլ կա. դու ինչ-որ չափով քանդում ես ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչ-որ չափով լարում ես քո հարաբերությունները համանախագահող երկրների հետ, եւ որպեսզի դա չլինի, անպայման պետք է շեշտը դնել այն բանի վրա, որ մենք պատրաստ ենք շարունակել բանակցել:

- Երեքշաբթի Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրված, կապո՞ւմ եք դա այս գործընթացի հետ:

- Միանշանակ, քանի որ ես այլ խնդիր չեմ տեսնում այդքան կարեւոր, որ արտահերթ նիստ լինի: Դա շատ լավ է: Դա չի նշանակում, որ արտահերթ նիստում Ղարաբաղի անկախությունը կճանաչվի, բայց արտահերթ նիստը հրավիրված է զգուշացնելու համար` եթե դուք այ հիմա սկսեք... Դուք գիտեք, որ այդ լուրը տարածված է, որ Ադրբեջանը ուզում է հենց մայիսի 8-ին կամ 9-ին ինչ-որ գործողություն անել: Եվ շատ ճիշտ է, որ նիստը համընկնում է այդ օրերի հետ, որովհետեւ դա նշանակում է, որ եթե իրոք հարձակում լինի. մենք կճանաչենք:

- Ի՞նչ կտա դա, ինչով մեզ կօգնի այդ քայլը:

- Պատերազմական կոնտեքստում չի օգնի: Բայց Ադրբեջանի այդ լրջագույն սխալից օգտվելով, դա լրջագույն սխալ կլինի Ադրբեջանի կողմից, մենք մի այլ իրավիճակի մեջ կդնենք խնդիրը: Պատերազմական իրավիճակում ակնհայտ է, որ կգտնվեն պետություններ, տարբեր պետությունների նախագահներ, որ կմիանան մեզ եւ կճանաչեն Ղարաբաղի անկախությունը: Ուրեմն վերջ, դու կգնաս այդ ճանապարհով: Ես կողմնակից եմ բանակցությունները վերսկսելուն, վստահության մթնոլորտ ստեղծելուն, բայց խոսքը գնում է կոնկրետ իրավիճակի մասին, այսօր իրավիճակը այն է, որ պետք է զսպել Ադրբեջանին:

- Տեսակետներ կան, որ հնարավոր է, կամ պետք է, որ հայկական կողմը հարձակում գործի, ինչպե՞ս եք գնահատում այս տեսակետները:

- Ես կարծում եմ, դա նման է պրովոկացիայի, չեմ կարծում որ մենք պետք է լինենք այն կողմը, որ պատերազմ է սկսում: Ես այդ մարդկանց ասածը կվերաձեւակերպեի հետեւյալ կերպ. եթե իրենք սկսում են, պետք է անպայման հակահարված տալ ու անպայման գրավել իրենց դիրքերը, ոչ թե տարածքները, այլ դիրքերը: Ու դա կստացվի, որ, այո, դու նախահարձակ եղար, կոշտ պատասխան տվեցիր ու դրանից հետո զարգացրեցիր քո հաջողությունը:

- Ներկայում, փաստորեն, պատերազմական իրավիճակ է, նաեւ հարցը գտնվում է դիվանագիտական դաշտի կիզակետում, ձեր կարծիքով, ինչպե՞ս պետք է այս ամենը հանգուցալուծվի, ո՞րն է ձեր լավատեսական կանխատեսումը եւ հոռետեսական կանխատեսումը:

- Հոռետեսականը պարզ է, եթե Ադրբեջանը երրորդ անգամ գնա ավանտյուրայի եւ պատերազմ սկսի Ղարաբաղի դեմ, ինչի հավանականությունը բավական բարձր է: Բոլորս հասկանում ենք, որ Ալիեւը ադեկվատ չի ընկալում ռեալությունները: Պատերազմ, զոհեր, դա վատ սցենարն է: Դրական սցենարը այն է, որ Ադրբեջանը ուշքի գա, մերոնք էլ ավելի ակտիվ լինեն եւ դիվանագիտական դաշտում անընդհատ ազդակներ ուղարկեն, որ մենք պատրաստ ենք լիցքաթափման քայլեր անել: Այսօր մենք կարող ենք ասել, որ եթե պատերազմը սկսում եք, մենք ճանաչում ենք Ղարաբաղի անկախությունը, բայց եթե չեք սկսում, մենք պատրաստ ենք ծանր տեխնիկան շփման գծից հետ տանել: Խոսքը չի գնում զինադադարի բանակցություններ վերսկսելու մասին, այլ զուտ ռազմական կոնտեքստով վիճակը լիցքաթափելու, ասենք, ծանր տեխնիկան շփման գծից մի քիչ ավելի հետ տանելու մասին: Այս մեսիջները անպայման պետք է ուղարկել, բայց նորից եմ կրկնում, զգուշացնելով, որ եթե սկսվի լայնամաշտաբ գործողություն, մենք կճանաչենք Ղարաբաղի անկախությունը:

Տպել
4012 դիտում

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա