Ինչպես կասեր Սերժ Սարգսյանի տատիկը` բա սրա համար էինք հավաքվե՞լ

06/05/2016 schedule17:30

Մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններից հետո թերեւս բոլորին ակնհայտ դարձավ, որ մենք չունենք խնդիրներ մեր զինուժի խիզախության ու արիության հարցում, սակայն լրջագույն խնդիրներ ունենք թիկունքում:

Ակնհայտ դարձավ, որ մեր տնտեսությունը իր այս կառուցվածքով ու կառավարմամբ ի վիճակի չէ համարժեք մատակարարում ապահովել ռազմաճակատին: Ակնհայտ դարձավ նաեւ, որ թիկունքում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, որ տնտեսության ներկա քրեաօլիգարխիկ, մոնոպոլիզացված կառուցվածքը պետք է հիմնովին ջախջախվի ու սկսի զարգանալ ժամանակակից, իրապես մրցակցային, կոռուպցիայից, ստվերից, հովանավորչությունից զերծ ճանապարհով:

Սա պարզապես ակնհայտ է, եւ մինչ օրս ոչ ոք կասկած չի հայտնել սրա շուրջ: Պարզվում է, սակայն, որ սա ակնհայտ չէ միայն իշխանության համար: Երկու ամենաբարձրաստիճան պաշտոնյաները նախօրեին իրարից անկախ ելույթներ են ունեցել ու իրարից անկախ ապացուցել, որ ամենեւին չեն ընկալում պահի լրջությունը, հույսները դրել են բացառապես մեր զինվորների խիզախության ու անձնազոհության վրա եւ որեւէ շոշափելի փոփոխության կարիք չեն տեսնում:

Սերժ Սարգսյանը հանդիպել էր հանրային խորհրդի անդամների հետ, իսկ Հովիկ Աբրահամյանը գնացել էր Լոռու եւ Տավուշի մարզեր: Հիմա տեսնենք թե ինչ են մտածում ու ասում մեր «երեւելիները»:

Սերժ Սարգսյանի ելույթն ամբողջությամբ չի հրապարակվել, սակայն աշխատակազմի կողմից հրապարակած մի հատվածը լրիվ բավարար է կարծիք կազմելու համար: «Փոփոխություններ եղել են եւ շատ են լինելու... Խառնվել են սաղ իրար, փոխանակ գնան մարդկանց հետ զրուցեն, մարդկանց բացատրեն, որն ա մեր նպատակը, ինչ պետք ա անենք, որ ավելի ուժեղ լինենք»,- ասում էր Սերժ Սարգսյանը: Թե ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, պարզ է դառնում նրա ելույթի հաջորդ հատվածից. «Ներքին կյանքում, նորից եմ ասում, եղել են փոփոխություններ, էդ փոփոխությունները շարունակվելու են: Ապրիլ ամսին պետեկամուտների նախարարությունը հավաքագրել է 100 միլիարդ դրամ: Նու, մոտավորապես 100 միլիարդ դրամ: Մեր երկրի պատմության մեջ էդպիսի բան չի եղել»,- ասում է նա: Ըհըըը: Ամեն ինչ հասկանալի է: Ուրեմն Սերժ Սարգսյանի համոզմամբ լիքը փոփոխություն է արվել, եւ այդ փոփոխությունների արդյունքում 100 միլիարդ դրամ է հավաքագրվել պետբյուջե, ինչը աննախադեպ է: Այսինքն, սա փոփոխությունների այն գագաթնակետն է, որին ձգտում է Սերժ Սարգսյանը եւ որին հասել է:

Հիմա նայենք՝ արդյոք ապրիլ ամսին հավաքագրված 100 միլիարդը աննախադե՞պ է: Նու, մոտավորապես 100 միլիարդը: Իրականում պետեկամուտների կոմիտեն այս ապրիլին հավաքագրել է 97 միլիարդ դրամ: Դրամի արժեզրկման էֆեկտը բացառելու համար վերածենք այն դոլարի ու կստացվի 204 միլիոն դոլար: Սա իրոք 13 միլիոն դոլարով ավելի է, քան անցած տարվա ապրիլին, բայց 22 միլիոն դոլարով պակաս է 2014 թվականի ապրիլի ցուցանիշից: Այնպես որ, հավաքագրման մակարդակը շատ բարձր չէ, նու, աննախադեպ չէ: Եվ ուրեմն, ստացվում է, որ պետք է գնալ, մարդկանց հետ զրուցել, մարդկանց բացատրել, որ պետք է մի քանի միլիարդ դրամով ավելի շատ բյուջե հավաքել ու դա բավարար է ավելի ուժեղ լինելու համա՞ր: Դա՞ է մեր նպատակը: Ընդամենը դա՞: Դա բավարա՞ր է այնքան ուժեղ լինելու համար, որ թշնամու մտքով չանցնի անգամ պարսատիկով մեր ուղղությամբ կրակելու համար: Բա մենք էլ կարծում էինք, թե նպատակը իրոք ժամանակակից տնտեսություն ունենալն է, որ մեր բյուջեն ու հետեւաբար ռազմական ծախսերը աճեն ոչ թե մի քանի խղճուկ միլիարդ դրամով, այլ մի քանի միլիարդ դոլարով: Ինչպես կասեր նույն Սերժ Սարգսյանի իմաստուն տատիկը, «Բա սրա համար ե՞նք հավաքվել»:     

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նախօրեին Նոյեմբերյանի մշակույթի տանը կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով պետական ծախսերի անարդյունավետության մասին թեմային, ըստ «Առավոտի», բառացիորեն ասել է. «Ռեսուրսները փորձում ենք արդյունավետ օգտագործել: Դատարկ խոսակցություններ շատ մի լսեք, որ մամուլում տարածում են, պատվիրատու լրատվամիջոցներին նկատի ունեմ, որոնք տարբեր սուտ, անհիմն տեղեկատվություններով մարդկանց գցում են այլ կարծիքների, մտքերի մեջ: Դա ճիշտ չէ, իրականություն չէ»:

Այսինքն, որ ասում են մոտ 220 միլիոն դոլար ծախսել են ու Դիլիջանում 7 աստղանի կոմֆորտով «ուսումնական կենտրոններ» են սարքել ԿԲ-ի ու ՊԵԿ-ի համար, որ ասում են հարյուր հազարավոր դոլարներ տվել են՝ ոստիկանության համար խմածություն չափող «ոսկեջրած» սարքեր են գնել եւ այլն ու դա ռեսուրսների անարդյունավետ ծախս է, նշանակում է՝ «պատվիրատու մամուլ են», «դա ճիշտ չէ, իրականություն չէ»...: Իսկ սա էլ նշանակում է, որ 150 հատ T-90 տանկ առնելու փոխարեն բյուջեի այդ միջոցներով «կայֆավատների էլիտար օբեկտներ» կառուցելը ճիշտ է եւ կառավարությունը շարունակելու է այդպես «արդյունավետ» ծախսել ռեսուրսները: Հովիկ Աբրահամյանի տատիկն էլ նման դեպքերի համար մի իմաստուն բան հաստատ ասած կլինի, բայց դա մեզ, ցավոք, հայտնի չէ:

Տպել
3367 դիտում

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ