56-ամյա կինը փորձել է սահման գնալ, նրան մերժել են տարիքի պատճառով

06/05/2016 schedule21:32

Երբ հայրենիքը հերթական անգամ վտանգի ենթարկվեց, սահմանին ծառայող զինվորի կողքին կանգնելու շտապեցին բազմաթիվ կամավորականներ: Զինվորական ծառայության մեկնելու որոշ աղջիկների վճռականության մասին նույնպես հայտնի դարձավ: Եվ ահա պարզվում է՝ բավական հասակով կանայք եւս այդպիսի ուղիներ են որոնում: Երեկ տեղեկացանք, որ 56-ամյա մի կին՝ Ռուզաննա Հովհաննիսյանը, դիմել է «Ողջ մնալու արվեստը» ակումբ, որը, հիշեցնենք, ապրիլի առաջին օրերին, երբ երկիրը հայտնվեց պատերազմական վիճակում, հայտարարել էր ռազմական պատրաստության արագացված եւ անվճար դասընթացներ կազմակերպելու մասին: Կնոջը, սակայն, մերժել են տարիքի պատճառով:

Երեկ մեզ հաջողվեց գտնել տիկին Ռուզաննային, բայց ահա փոքրիկ հարցազրույց ստանալը բավական դժվար էր, իսկ լուսանկար՝ ընդհանրապես անհնար: Նա համարում է, թե ինչ մի մեծ բան է իր արածը, որ հիմա էլ բարձրաձայնի այդ մասին եւ նշում, որ Ղարաբաղ ցանկացել է գնալ միմիայն իր համար՝ իր խղճի ու իր Աստծո առաջ պարզ ճակատով կանգնելու: «Ախր այնպիսի հարց եք տալիս: Բա ինչպես պիտի լիներ: Ուրիշ կերպ չէր կարող լինել»,- ասաց նա՝ այնուամենայնիվ պատասխանելով մի քանի հարցի եւ խոսելով այն մասին, թե ինչպես հանգեց սահման մեկնելու որոշմանը: Նա պատրաստ է եղել թե կռվել, եւ թե օգտակար լինել ինչով կարող է: «Ես կարծում եմ՝ ապրած տարիները, անցած ուղին, թերեւս նաեւ տարիքը իրար հետ գումարած՝ հաստատ ինչ-որ մեկին ինչ-որ բանով օգտակար կլինեի թե հուսադրելու, թե ոգեւորելու համար: Ասելու բան հաստատ կունենայի: Ոչ շատ: Փոքր օրինակով: Հիշելով անցյալը մեր: Կարծում եմ մենք պիտի արժանի լինենք մեր նախնիներին: Դա հաստատ այդպես է: Արյունը հենց այնպես չի լինում»,- ասաց Ռուզաննա Հովհաննիսյանը:

Բացելով փակագծերը՝ նա մանրամասնեց, որ օրինակ զինվորներին ներկայացնելու էր Վրեժ Իսրայելյանի պատմվածքներից մեկը, որի վերնագիրն այդ պահին չէր հիշում. «Այնտեղ 1915 թվականի Եղեռնի օրերին 9 տարեկան տղա երեխայի մասին իրական պատմություն է: Դա հաստատ ինձ համար միշտ օրինակ է, որը հնարավոր չէ հենց այնպես լսել ու անցնել: Դա անպայման իր նստվածքը թողնում է: Ես այդ պատմությունը պատմել եմ իմ աղջկան, իմ զարմիկներին, ընդհանրապես իմ շրջապատում: Դա կարծես կրեդո լինի կյանքում առաջնորդվելու: Պահեր են լինում, որ այդ 9 տարեկան երեխան կարողանում է չգիտեմ ինչ ուժով, բայց իրենից վեր, այնքան վեր բաներ անել»: 

Ինչ վերաբերում է ռազմական պատրաստության արագացված դասընթացներին մասնակցելու համար իրեն չընդունելուն՝ Ռուզաննա Հովհաննիսյանը փոխանցեց. «Ասացին՝ հիսունն անց տարիք ունեցողներին չենք ընդունում, որովհետեւ առայժմ այդպես է որոշումը, սուղ են միջոցները, դրա վրա ժամանակ չենք կարող վատնել»: Հավելեց, որ դիմել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատող իր երկու ծանոթներին: «Դիմել եմ՝ ինչո՞վ կարող եմ օգտակար լինել, թեկուզ իմ մասնագիտական առումով, բայց ասացին` առայժմ համբերեք, որ պետք լինի, կասենք»,- նշեց տիկին Ռուզաննան: Նա քիմիկոս-ինժեներ է, այժմ աշխատում է մարտկոցների գործարանում:

Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը, որի ղեկավարությամբ էլ կազմակերպվում են վերոնշյալ դասընթացները, մեր զրույցում փոխանցեց, որ բավական մեծ է իրեն դիմող հիսունն անց կանանց ու տղամարդկանց թիվը: «Բայց ընդունվում են միայն մինչեւ 50 տարեկանները, որովհետեւ մարտական առաջադրանք կատարելիս ես չպիտի մտածեմ՝ այս մարդու սիրտը ոնց է, մյուսի խոցը պայթեց, թե չէ: Փորձում եմ մարտունակ դառնալու հնարավորինս մեծ շանս ունեցող մարդկանց հավաքագրել»,- ասաց նա: Դիտարկմանը, որ Լեռնային Ղարաբաղ մեկնելու ցանկություն հայտնող այդ կանայք երեւի մտածում են՝ անպայման չէ զենք բռնել, եւ կարող են ասենք խոհանոցում աշխատել կամ որեւէ պիտանի գործով աջակից լինել զինվորին, նա պատասխանեց.

«Եթե հանկարծ թուրքի հետախուզական կամ հարվածային խումբ եկավ, հասավ խոհանոց, չպիտի՞ ի վիճակի լինի գոնե ինքն իրեն այդ պահին պաշտպանել: Կարճ ասած, այդ հարցը ես միշտ փակում եմ՝ հիսունից ավելի տարիք ունես, կներես, գնա զինկոմիսարիատ դիմիր, վատառողջ ես, կներես գնա զինկոմիսարիատ դիմիր, զինկոմիսարիատը համարյա ամեն մարդու էլ տանում է: Մարդիկ կան անօդաչու սարքեր են առաջարկում հայկական բանակի համար, մարդիկ կան՝ առաջարկում են սուզանավ սարքել: Այդ բոլորը պիտանի բաներ են, բայց ոչ իմ դեպքում: Դրանք իմ ֆունկցիաները չեն: Դրանք կարող է երկրին պետք լինեն, անգամ՝ սուզանավը՝ Կասպից ծովում, կամ 60 տարեկան ազատամարտիկը: Ես դեմ չեմ, թող պետությունը օգտագործի նրանց հնարավորությունները: Այն մադկանց, ովքեր չեն համապատասխանում իմ ոչ խիստ պայմաններին, ես չեմ ընդունում: Հավատացեք խիստ չէ՝ տարիքը՝ 18-50, 30 հատ «ժիմ» գետնին եւ վազք»: 

Վովա Վարդանովից նաեւ տեղեկացանք, որ նախորդ ամսվա ընթացքում դասընթացներին մասնակցելու համար դիմել է 517 մարդ Երեւանում եւ 40-ը՝ Գյումրիում: Ռազմական պատրաստություն անցած երկու խումբ արդեն մեկնել է Ղարաբաղ: «Բայց ոչ ասենք մեր ջոկատի կամ գումարտակի կազմում, ուղղակի երկու խումբ ուղարկել ենք, այդ երկու խումբը այնտեղ բաժանվել են դիրքերում, դիրքեր են պահել»,- ասաց նա՝ նշելով, որ նրանց մեջ մեկ աղջիկ է եղել՝ 25 տարեկան: 

Տպել
2727 դիտում

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել