Գերմանացի բժիշկներն ասում են՝ վիրավոր զինվորներին արտերկիր տեղափոխելու կարիք այս պահին չկա

06/05/2016 schedule22:22

Գերմանիայից ժամանած բժիշկ-մասնագետները ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձան վիրավոր զինծառայողների առողջական վիճակին: Մինչ այդ նախարարությունը տեղեկացրել էր, որ վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասներին ծանոթանալու, բուժման հետագա ռազմավարությունը քննարկելու, խորհրդատվություն տրամադրելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով Հայաստան են ժամանել Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար նեղ մասնագատներ, պրոֆեսորներ վերականգնողական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցը եւ վնասվածքաբան-օրթոպեդ, նաեւ ուռուցքաբան Քրիստիան Յաշկեն:

Վերջին օրերին նրանք այցելել են պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալ, «Էրեբունի» բժշկական կենտրոն, ինչպես նաեւ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն, ծանոթացել ապրիլյան ռազմական գործողությունների հետեւանքով տուժած վիրավորների առողջական վիճակին, բուժզննում իրականացրել: Նրանց եզրակացությունը հետեւյալն է. ամենածանր երկու վիրավորները գտնվում են «Էրեբունի»բժշկական կենտրոնում եւ այս պահին նրանց բուժումն արտերկրում կազմակերպելը նպատակահարմար չէ: Ընդհանրապես, գերմանացի մասնագետները կարծիք հայտնեցին, որ իրենց հայաստանցի գործընկերներն աշխատել են ինչպես հարկն է: «Մինչ այժմ հիվանդների բուժման նպատակով ամեն ինչ կատարված է նորմալ: Ես՝ որպես պլաստիկ վիրաբույժ, նույնը կանեի Գերմանիայում: Բնականաբար, հասկանալի է նաեւ ծնողների անհանգստությունը, բայց ես գտնում եմ, որ այլ հնարավորություն չկա, ամեն ինչ արված է լավագույն ձեւով, եւ ավելի լավ անելու  տարբերակ չկա»,- ասաց Մարտին Շվարցը: Հետագա բուժումը կազմակերպելու վերաբերյալ նա դժվարացավ կանխատեսում անել: Բարդ համարեց նաեւ այն հարցը, թե երիտասարդների բուժումը որքան լիարժեք կարող է լինել՝ միայն նշելով, որ հետեւանքներ, այնուամենայնիվ, կմնան:

«Այս պահի դրությամբ ոչ ոք ասել չի կարող, թե ինչ կլինի մեկ շաբաթ հետո: Սա այն դեպքն է, որ հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել, թե ինչպես կլինի ընթացքը: Բայց «Էրեբունի» բժշկական կենտրոնում մեր գործընկերները տեղեկացրին, որ տղաներից մեկի մոտ կա դինամիկա, ուսերն արդեն շարժում է, որը չէր եղել մեկ շաբաթ առաջ: Դա հուսադրող է: Այս պահին ես ոչ մի առավելություն չեմ տեսնում նրանց արտերկիր տեղափոխելու մեջ: Դա արդյունավետ չեմ համարում: Առաջիկայի համար էլ գտնում եմ, որ դրա կարիքը չկա: Մեր գործընկերների հետ մենք կապի մեջ ենք, եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, նոր որոշումներ պետք է կայացնենք»,- հավելեց գերմանացի բժիշկը: Անդրադառնալով երեւանյան բուժհաստատությունների տեխնիկական հագեցվածությանը, Շվարցը նկատեց, որ ի տարբերություն բժիշկների որակական բարձր մակարդակին, սարքավորումների առումով բավականին խնդիրներ կան, որը, սակայն, նշված երկու ծանր վիրավորների  բուժումը կազմակերպելու հարցում խանգարող հանգամանք չի կարող լինել:   

Լրագրողի հարցին, թե երբ է ծրագրված եղել հյուրերի այցը, որովհետեւ դա ներկայացվում է որպես զինծառայողներին զննելու նպատակով իրականացված հրավեր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը, որը նույնպես ներկա էր ասուլիսին, պատասխանեց, որ նրանց հետ նույն կենտրոնի համագործակցությունը բավական երկար պատմությունն ունի, իսկ տվյալ այցի մասին նախարարության առաջնորդությամբ պայմանավորվածությունը ձեռք է բերվել փետրվարին: «Բնականաբար, փետրվար ամսին մենք չէինք կարող կանխատեսել ապրիլյան իրադարձությունները եւ քանի որ դրանք, ցավոք սրտի, տեղի ունեցան, այցի նպատակը տրամագծորեն փոխվեց եւ հիմնական նպատակը դարձան մեր հայրենիքի պաշտպան վիրավորները»,- ասաց Չարչյանը:Մեկնաբանելով նաեւ տարակուսանքը, թե արդյոք վնասվածքաբան-օրթոպեդն ու պլաստիկ վիրաբույժն այն մասնագետներն են, որոնք կարող են գնահատել ծանր վիճակով «Էրեբունի» բժշակական կենտրոնում գտնվող տղաների վիճակը, նա արձագանքեց. «Միանշանակ այո: Մասնագետների որակավորումը, կլասը այնքան  բարձր է, որ իրենք շատ լավ կարողանում են դա գնահատել, առավել եւս որ պրոֆեսոր Յաշկեն աֆղանական պատերազմի վիրավորների բուժման մեծ փորձ ունի, իսկ պրոֆեսոր Շվարցը շատ բարձր մակարդակի նեյրովիրաբույժ-միկրովիրաբույժ է»:  

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունն անցած նիստերից մեկում համապատասխան որոշում ընդունեց, որով հավաստիացվում էր, որ այն զինծառայողները, որոնց բուժումն այստեղ հնարավոր չի լինի կազմակերպել, կտեղափոխվեն արտերկիր եւ պետությունը դրա համար ոչինչ չի խնայի: Այդ մասին երեկ հիշեցրեց ասուլիսի մեկ այլ բանախոս, առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը: Նրանից հետաքրքրվեցինք, թե ո՞ր դեպքում կհամարվի, որ վիրավոր զինծառայողներին արտերկիր տեղափոխելու  անհրաժեշտությունը կա, միայն եթե այդ տեղափոխությունը լիարժեք ապաքինո՞ւմ խոստանա, թե նաեւ այն դեպքում, երբ դրա արդյունքում կարող է զինծառայողի առողջական վիճակում ընդամենը փոքր դրական տեղաշարժ արձանագրվել: «Երկու պայման պետք է լինի: Մեկը՝ որ հիվանդին կարողանան տեղափոխել, այսինքն՝  նրա վիճակը դա թույլ տա, մյուսը՝ որ Հայաստանում անհնար լինի բուժօգնությունը կազմակերպել եւ արդյունք ստանալ: Որոշումը պետք է կայացվի հանձնաժողովային կարգով, բժիշկ-մասնագետները պետք է նստեն, յուրաքանչյուրի առողջության վիճակը գնահատեն»,- ասաց փոխնախարարը:

Նշենք, որ նախօրեի տվյալով առողջապահական հաստատություններում բուժում ստացող վիրավոր զինծառայողների թիվը 71-ն է: Նրանցից երկուսի վիճակը, ինչպես նշեցինք, բժիշկների գնահատմամբ շատ ծանր է: Եւս երկու նույնքան ծանր վիրավորի գերմանացի բժիշկները հանդիպել են զինվորական հոսպիտալում: 

Հ.Գ. Նշենք, որ «Էրեբունիում» գտնվող երկու վիրավոր զինծառայողների ծնողները ասուլիսից առաջ այցելել էին առողջապահության նախարարություն: Նրանք պահանջում են իրենց զավակներին բուժման նպատակով տեղափոխել արտասահման: Նախարարությունը փորձել է բացատրել դրա աննպատակահարմարությունը:

Տպել
2029 դիտում

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր