Էքսկլյուզիվ Ժորի արկածները Չարենցավանում. 11 գողություն նույն խանութից

07/05/2016 schedule17:02

Երեկ վաղ առավոտյան ջարդել են Չարենցավանում գտնվող «Վիսլա» ՍՊԸ-ին պատկանող խանութի ապակին եւ գողացել երեք շիշ օղի: Այս տեղեկատվությունը առաջին հայացքից հնարավոր չէ ուշագրավ համարել: Բայց՝ միայն առաջին հայացքից: Այս գողությունը ունի, մեղմ ասած, հետաքրքիր, նույնիսկ անկրկնելի նախապատմություն: Պարզվում է՝ խանութը ունի իր անհատական, անձնական, էքսկլյուզիվ գողը: Անունը Ժորա է (անմեղության կանխավարկածից ելնելով՝ նշում ենք միայն անունը):

Այն հաճախականությունը եւ հետեւողականությունը որով գողություն է կատարվում այս խանութից, ուղղակի ապշեցնում է: Գողությունը կատարում է նույն անձը, գողանում է միայն այս խանութից, գողանում է միշտ նույն ձեւով եւ միշտ գողանում է նույն ապրանքները` երկու- երեք շիշ օղի: Ինչպես մեզ պատմեց խանութի սեփականատերը` Գեւորգ Հակոբյանը, առաջին անգամ իր խանութից գողությունը կատարվեց դեռ մի 4 տարի առաջ: Հետո՝ էլի, դրանից հետո՝ էլի... մի խոսքով, 8 անգամ: «Միշտ ջարդում է նույն ապակին ու տանում երկու կամ երեք շիշ օղի, մեկ-մեկ էլ՝ ծխախոտ ու կրակայրիչ: Գողանում է այնպես, որ գողունի ընդհանուր գումարը 5000 դրամը չանցնի»,- ասում է Գեւորգը: 5000 դրամը այստեղ առանցքային նշանակություն ունի: Ըստ ՀՀ օրենսդրության՝ այդ սահմանագիծը չանցած գողը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից եւ ենթարկվել  տուգանքի:

Գողությունները շարունակվում էին, ու եթե չլիներ Գեւորգի համառությունը ու հետեւողականությունը, գողին դժվար թե բռնեին: Բռնեցին, դատեցին ու ազատազրկեցին: Անցած տարի այդ գողին ազատ են արձակել, եւ մի քանի ամիս առաջ նա կրկին իր անկրկնելի ձեռագրով գողություն է արել նույն խանութից: Հետո գողություն է արել նաեւ նախօրեին, ու վերջինը` երեկ: Մի խոսքով, ընդհանուր առմամբ, եթե չի դավաճանում Գեւորգ Հակոբյանի հիշողությունը, այդ անձը 11 անգամ գողություն է արել իր խանութից: Սա կարող էր զվարճալի լինել, եթե չլիներ այդքան տխուր, եւ ահա թե ինչու: Գեւորգը հայտնի է իր, այսպես ասենք, «ոչ իշխանամետ» հայացքներով: Ու դրա հետ մեկտեղ շատ լավ գիտի իր իրավունքները, եւ դրանից տեղի իրավապահները ահագին նյարդայնանում են: Նյարդայնանում են նաեւ տեղի հարկային տեսուչները: Գեւորգը որպես գործարար էլ լավ գիտի իր իրավունքները եւ խուսափում է տարաբնույթ գործարքների գնալուց:

Եվ ահա այս ֆոնին հայտնվում է «Ժորա էքսկլյուզիվը», որը նախանձելի հետեւողականությամբ գողություն է անում բացառապես այս խանութից, ու Չարենցավանի ամբողջ իրավապահ համակարգը ոչ մի կերպ չի կարողանում զսպել նրան: Մի հետաքրքիր «զուգադիպություն». ընդամենը երկու-երեք շիշ օղի գողացող Ժորան մի քանի ամիս առաջ ենթարկվել է վարչական պատասխանատվության` 50 հազար դրամ տուգանքի եւ շատ արագ վճարել տուգանքը: Թող ընթերցողը ինքը կռահի, թե 5 հազար դրամի համար գողություն անող Ժորային որտեղի՞ց 50 հազար դրամ, ո՞վ է վճարել նրա փոխարեն եւ ո՞վ  ու ի՞նչ նպատակով է նրան մղում գողություն անել հատկապես այս խանութից, միայն այս խանութից, «սուգուբը» այս խանութից:

Տպել
4061 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում