Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների պատմությունը. Ուշ լինի, նուշ լինի

07/05/2016 schedule17:02

Ուղիղ 5 շաբաթից՝ հունիսի 10-ին, Ֆրանսիայում մեկնարկելու է ֆուտբոլի Եվրոպայի 15-րդ առաջնությունը եւ այսուհետ պարբերաբար ներկայացնելու ենք նախորդ 14 առաջնությունների համառոտ պատմությունը: Տարօրինակ է, բայց փաստ. ֆուտբոլի հայրենիք համարվող, ընդհանրապես ֆուտբոլի պատմության ընթացքում բոլոր կարեւոր որոշումների եւ գաղափարների հեղինակ Եվրոպան իր սեփական առաջնությունը ունեցել է այլ աշխարհամասերից ավելի ուշ. Հարավային Ամերիկայում առաջնություններ անցկացվում են 1916 թվականից, Ասիայում՝ 1956, Աֆրիկայում՝ 1957 թվականից, իսկ Եվրոպայի 1-ին առաջնությունն անցկացվել է միայն 1960 թվականին:

Այս իրավիճակը, բնականաբար, իր պատճառներն ուներ: Երկար տարիներ ֆուտբոլում տոն տվողը Եվրոպան էր. միջազգային կառույցները ղեկավարում էին եվրոպացիները, Աշխարհի առաջնությունները, Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարերը ընթանում էին մեծամասամբ եվրոպական թիմերի դոմինանտությամբ եւ նոր՝ ներեվրոպական մրցաշարի անցկացմանը դեմ էին առաջին հերթին եվրոպական առաջատար երկրները: Ընդ որում, 1954թ. հիմնադրված եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) սկզբնական շրջանում չուներ հեղինակություն ֆուտբոլային շրջանակներում եւ պետք էր որեւէ լուրջ քայլ, իրադարձություն, նախաձեռնություն հանդես բերվեր ՈՒԵՖԱ-ի չինովնիկների կողմից: 1958 թվականի հունիսի 2-ին կայացած ՈՒԵՖԱ-ի հերթական նստաշրջանում Ֆրանսիայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անրի Դելոնեի եւ Իտալիայի ֆեդերացիայի նախագահ Օտարինո Բարրասիի առաջարկությամբ վերջապես հաստատվեց համաեվրոպական 1-ին մրցաշարի՝ «Եվրոպայի ազգերի գավաթի» կանոնակարգը:

Մրցաշարի անցկացմանը կողմ քվեարկեցին ՈՒԵՖԱ-ի անդամ 30 երկրների ուղիղ կեսը՝ 15-ը, իսկ 7 երկիր դեմ քվեարկեց (8-ն էլ ձեռնպահ մնացին): Եվրոպայի առաջնության անցկացմանը դեմ քվեարկած երկրների շարքում էին բրիտանական երկրները, Իտալիան, Գերմանիան, Բելգիան: Ամեն դեպքում որոշումը ընդունվեց, եւ 4 օր անց  պատրաստ էր մրցաշարի կանոնակարգը, մրցանակը: Ֆրանսիացի հայտնի ոսկերիչ Միշել Շաբիոնը Աթենքի հնագիտական թանգարանում պահվող մոտ 4 հազարամյա ծաղկամանի նմանությամբ արծաթյա մրցանակ էր պատրաստել, որը մինչ այժմ էլ հանձնվում է Եվրոպայի չեմպիոնին:

1958թ. սեպտեմբերի 28-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում 100 հազարից ավելի մարզասերների ներկայությամբ ԽՍՀՄ հավաքականը (ի դեպ հավաքականի ավագի թեւկապը կրում էր Նիկիտա Սիմոնյանը) ընդունեց Հունգարիայի ընտրանուն: Հենց այս խաղն ու ամսաթիվն էլ համարվում է Եվրոպայի առաջնությունների սկիզբ: Արդեն 4-րդ րոպեին ԽՍՀՄ հավաքականի հարձակվող Անատոլի Իլյինը բացեց հաշիվը. սա էլ Եվրոպայի առաջնություններում խփված 1-ին գոլն է: Ընդհանուր առմամբ առաջին առաջնությանը մասնակցեցին 17 հավաքականներ, որոնք գավաթային մրցակարգով (պարտվողը դուրս է մնում) որոշեցին եզրափակիչ մրցաշարի մասնակիցներին: Եվրոպայի 1-ին առաջնության ժամանակ, ի դեպ, տեղի է ունեցել առաջին փոխարինումը, թեեւ այն ժամանակ փոխարինումները արգելված էին: Իռլանդիա-Չեխոսլովակիա հանդիպման 23-րդ րոպեին վնասվածք ստացած չեխ ֆուտբոլիստը փոխարինվեց. սա տեսան եւ իռլանդացիները, եւ մրցավարը, բայց նրանց ջենտլմենական պահվածքի շնորհիվ հնարավոր եղավ այդ փոխարինումը: Խաղը շարունակվեց՝ կարծես ոչինչ էլ տեղի չէր ունեցել: 

1960 թվականի ամռանը Ֆրանսիայում կայացավ եզրափակիչ մրցաշարը, որին մասնակցեցին որակավորման փուլերը հաղթահարած 4 թիմ՝ Ֆրանսիան, Հարավսլավիան, Չեխոսլովակիան եւ ԽՍՀՄ - ը: Ընդ որում, ԽՍՀՄ-ը եզրափակիչում հայտնվեց ավելի շատ քաղաքական իրադարձությունների հետեւանքով: Քառորդ եզրափակիչում պետք է հանդիպեին Ֆրանկոյական Իսպանիան ու ԽՍՀՄ հավաքականները: Մոլի հակակոմունիստ Ֆրանկոն արգելեց իր ֆուտբոլիստներին մեկնել Խորհրդային երկիր եւ խաղալ կոմունիստական երկրի հավաքականի հետ:  Իսկ Իսպանիան այդ տարիներին ուժեղագույնն էր համարվում Եվրոպայում. Մադրիդի «Ռեալը», որի ֆուտբոլիստները կազմում էին ազգային հավաքականի կորիզը, մի քանի տարի շարունակ հռչակվում էր Եվրոպայի լավագույն ակումբ, իսկ մարզիչ Էլանիո Էրերան արդեն համարվում էր լեգենդար իր նորարարական ֆուտբոլային մտածողությամբ: Իսպանիայի հավաքականին պարտություն գրանցվեց, եւ ԽՍՀՄ-ը առանց խաղալու հայտնվեց Ֆրանսիայում: Կիսաեզրափակիչում Հարավսլավիան հաղթեց Ֆրանսիային, իսկ ԽՍՀՄ-ը՝ Չեխոսլովակիային: 1960թ. հուլիսի 10-ին Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում, 18 հազար ֆուտբոլասերների ներկայությամբ հաղթելով Հարավսլավիայի հավաքականին 2-1 հաշվով, Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց ԽՍՀՄ հավաքականը: Ցավոք, եզրափակիչ խաղին հավաքականում արդեն չկար Սիմոնյանը: 

Տպել
2021 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված