Ադրբեջանն այնքան վախեցած էր Հայոց բանակի հարձակումից, որ թվում է` 1-2 ժամ էլ չէր դիմակայի

10/05/2016 schedule10:40

Մայիսյան տոները այս տարի գերզգայուն մթնոլորտում անցան: Անհանգստություն կար, որ կարող էին լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսվել:

Թեեւ տոնական օրերից առաջ Հայաստանից եւ Արցախից  բարձր մակարդակի պաշտոնատար անձինք  կանխատեսում արեցին, թե քիչ հավանական է ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսումը,  մտավախություն կար, թե դրանք մարտավարական նկատառումներով են ասվում, եւ ինչ-որ չափով լարվածությունը պահպանվում էր: Մյուս կողմից, Հայրենական մեծ պատերազմի եւ Շուշիի ազատագրման հերոսների մասին հիշողություններին միաձուլվել  էին  ապրիլի 2-4-ի պատերազմի մատղաշ հերոսների պատմությունները: 20-ամյա Ռոբերտ Աբաջյանի սխրանքն ու հետմահու «Արցախի հերոսի» կոչման արժանանալը ուղղակի ցնցեց բոլորին: Թե՛ Երեւանի, եւ թե՛ Ստեփանակերտի տոնական միջոցառումներում էլ մի տեսակ խորհրդավոր էներգետիկա էր զգացվում. սա այն քիչ, գրեթե չկրկնվող դեպքերից էր, երբ դեպի հուշահամալիրներ քայլող պետական պատվիրակությունների անդամների եւ ժողովրդի դեմքի արտահայտությունները համահունչ էին: Ստեփանակերտի երթը, որի առջեւից քայլում էին նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի մյուս պաշտոնյաները, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀ-ից մեկնած այլ պաշտոնյաները, եւ Պարգեւ սրբազանը, իսկապես տպավորիչ էր: Երեւանի Հաղթանակի զբոսայգին էլ այս տարի այլ էր: Բազմաթիվ պաշտոնյաներ լրագրողների հետ համերաշխ «շփվեցին», պատասխանեցին բոլոր հարցերին: Սերժ Սարգսյանի շուրջ, սակայն, ըստ որոշ գնահատականների, իրավիճակը լարված է եղել, քանի որ նրա անվտանգության միջոցառումները աննախադեպ  են եղել: Դա միանգամայն տրամաբանական է պատերազմի եւ աշխարհաքաղաքական այնպիսի թնջուկի մեջ հայտնված երկրի ղեկավարի համար, ինչպիսին այսօր Հայաստանն է:

Մի կրակեք, Վլադիմիր Վլադիմիրովիչը հասնում է Բաքու 

Ապրիլի լույս 2-ին սկսված պատերազմական իրավիճակը մայիսի 8-9-ին հասավ կուլմինացիայի, եւ եթե այդ օրերին նոր էսկալացիա չեղավ, ենթադրվում է, որ առաջիկայում լարվածությունը դեպի անկում է գնալու: Ինչպես արդեն նշել ենք, հայկական կողմին հաջողվեց Ադրբեջանին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներին, ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին հավատացնել, որ Հայաստանի եւ Արցախի համար կարեւոր եւ հաղթական այս օրերին հայկական բանակը կարող է հարձակվել, ինչի բոլոր` թե՛ բարոյական եւ թե՛ ֆիզիկական հիմքերն ուներ: Բարոյական հիմքն այն է, որ ապրիլի լույս 2-ի գիշերվա ադրբեջանական հարձակումն ու ռազմական հանցագործությունները դեռեւս չեն դատապարտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ դրա անդամ առանձին պետությունների կողմից: Ֆիզիկական հիմքն այն է, որ 4 օրվա ռազմական գործողությունների արդյունքում կորցրած ոչ մեծ տարածք դեռ գտնվում է ադրբեջանական բանակի վերահսկողության տակ:

Թեեւ Սերժ Սարգսյանը ապրիլի 4-ին ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպմանն ասել էր, որ զինադադար պետք է լինի այն պայմաններով, որ հայկական եւ ադրբեջանական զորամիավորումները վերադառնան մինչեւ 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները, սակայն առանց դա տեղի ունենալու հաջորդ օրը կեսօրին Մոսկվայում զինադադարի մասին բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց: Բացի դա, այս ընթացքում միջազգային հանրությունը, նույն Ռուսաստանն ու ԵԱՀԿ ՄԽ-ն հայկական կողմի հանդեպ իրենց ճիշտ չդրսեւորեցին, ինչը նույնպես ռազմական գործողություններ սկսելու լեգիտիմ իրավունք էր տվել:

Ադրբեջանը, ընդ որում, հոգեբանորեն պատրաստ չէր հայկական կողմի հարձակմանը դիմակայելու, ինչի վկայությունն էին այն ջղաձիգ գործողությունները, որ նրանք ձեռնարկում էին. սկսած` հայկական տանկերի առաջխաղացումը կասեցնելու համար դիրքերի առաջ ջուր լցնելուց, մինչեւ ծիծաղելի տեղեկատվության շրջանառությունը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին շտապ եւ անսպասելի այցով մեկնում է Բաքու: Ադրբեջանական իշխանությունների խոսափողը հանդիսացող լրատվամիջոցը նշել էր անգամ, որ ըստ իրենց հավաստի աղբյուրների, նախագահական ինքնաթիռը արդեն թռիչքուղու վրա է, սպասում է նախագահ Պուտինին: Երեկ նույն լրատվամիջոցը գրեց, որ Պուտինի անսպասելի այցը Ադրբեջան հետաձգվել է, բայց շեշտեց, որ այն չի չեղարկվել: Նկատի ունեին, որ այցը «տեղի կունենա» հայկական կողմից հարձակման հաջորդ վտանգի դեպքում: Ադրբեջանի այս վախերից հետո նույնիսկ մտածում ես, միգուցե ամեն դեպքում ճիշտ էր հարձակվե՞լը, եւ, ինչպես ժողովուրդն է ասում, ԼՂ հարցը վերջնականապես լուծե՞լը: Չնայած, եթե վստահություն լինի, որ այս կետի վրա հնարավոր է կանգնեցնել ռազմական գործողությունները եւ հարցը մտցնել խաղաղ բանակցությունների փուլ, հարձակվելն ու եւս 1 զինվորի կորուստը անմտություն կլիներ:

Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն

Անցած տոնական օրերը ամեն դեպքում նոր հանգրվան դարձան պատերազմական իրավիճակում, եւ այժմ պետք է սպասել հետագա զարգացումներին: Կանխատեսումները, որ դրանք կլինեն ոչ թե ռազմի դաշտում, այլ որեւէ երկրի մայրաքաղաքում, ըստ ամենայնի` Մոսկվայում կամ Բեռլինում, հիմա արդեն ավելի ռեալ են թվում: Շաբաթ օրը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՅԴ միջազգային պատվիրակության հետ հանդիպմանը, ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ,  անդրադառնալով բանակցային գործընթացի հեռանկարներին, ասել է. «Այս պահին հնարավոր հանդիպումները կարող են ուղղված լինել ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կրկնության բացառմանը, ԼՂ հակամարտության գոտում 1994-1995թթ. զինադադարի հաստատման եւ ամրապնդման վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման նպատակով համապատասխան մեխանիզմների ստեղծմանը, ներառյալ՝ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրմանը։ Այդ քայլերը համապատասխան պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը շարունակելու համար»։

Երեկ էլ Նալբանդյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց իր այս հայտարարության վրա: «Հաղթանակի» զբոսայգում պատասխանելով լրագրողի հարցին, թե «Սերժ Սարգսյանը նախապայմաններ էր դրել բանակցությունների վերսկսման համար, միջազգային հանրությունից ի՞նչ արձագանք կա», նախարարն ասաց. «Մեկ օր առաջ ԱԳ նախարարությունում ես հանդիպում ունեցա Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ, եւ այդ հանդիպման մասին հաղորդագրության մեջ հստակ նշվեց այն, ինչ բազմիցս ասվել էր մեր կողմից. այն, որ այս փուլում հանդիպումները եւ քննարկումները կարող են վերաբերել նրան, թե ինչպես կանխարգելել, թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ եղավ ապրիլի սկզբին, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողություններ սանձազերծեց Արցախի դեմ(...)»:

Նալբանդյանն իհարկե չափազանցնում է, նման բան բազմիցս չի նշվել, նման բան ընդհանրապես չի նշվել ապրիլի 4-ից մինչեւ այսօր: Եվ այն, որ հիմա է նշվում, նշանակում է` մոտ ժամանակներում պետք է սպասել որեւէ հանդիպման հետեւյալ բովանդակությամբ` ինչպես թույլ չտալ ապրիլի սկզբի պատերազմի կրկնությունը: Սա ենթադրում է բանակցություններ Սերժ Սարգսյանի առաջ քաշած 3 նախապայմանների կատարման շուրջ, որոնք միտված էին հենց պատերազմական գործողությունների կրկնությունը բացառելուն: Արդեն կանխատեսել էինք իրադարձությունների զարգացման նման սցենար, որ Հայաստանը բանակցությունների կգնա բանակցությունների իր նախապայմանների շուրջ բանակցելու համար, ինչը իհարկե լավագույն սցենարը չէ: Պատերազմից, ինչ խոսք, լավ է, բայց թվում է, թե հայկական կողմը ավելի մեծ դիվիդենտներ է հավաքել եւ ավելի մեծ արդյունքի կարող էր հասնել: Վտանգը, որ վստահության մեխանիզմների ներդրման շուրջ բանակցությունները կարող են ձգվել, որի ընթացքում կրկին շփման գծում ամեն օր զոհ կունենանք, շատ մեծ է: Էլ չենք խոսում, որ Ադրբեջանը  ժամանակ կշահի նոր հարձակման նախապատրաստվելու համար: Վստահության մեխանիզմների ճանապարհային քարտեզն, ընդ որում, արդեն պատրաստ է, ինչի մասին օրեր առաջ խոսեց Սերգեյ Լավրովը, այսինքն, պետք է միայն Մինսկի խումբը Ադրբեջանի ու Հայաստանի հետ առանձին համաձայնեցնի դրա իրականացումը: Տվյալ դեպքում ՀՀ եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միաժամանակյա ներկայությունը պարտադիր չէ: Սակայն Նալբանդյանը կարծես թե հենց նման հանդիպման մասին էր խոսում, Մինսկի խմբի ձեւաչափով Հայաստանի եւ Ադրբեջանի` ըստ ամենայնի արտգործնախարարների հանդիպման: Նման իրավիճակում ակնկալել, որ ԼՂՀ ԱԳ նախարարը նույնպես կմասնակցեր դրան, ճոխություն կլիներ:

Իսկ ավելի հավանական է, որ արտգործնախարարները կհանդիպեն, որովհետեւ դա կարելի է ներկայացնել որպես նախապայմանների կատարման փորձ երկու նախագահների բանակցությունները կազմակերպելու համար: Կստացվի, որ Սերժ Սարգսյանը իր խոսքի տերն եղավ եւ առանց նախապայմանների կյանքի կոչման, բանակցությունների սեղանի շուրջ չվերադարձավ: Սարգսյանի նախապայմաններից մեկն էլ այն էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հասցեական հայտարարություն անի եւ դատապարտի Ադրբեջանին ապրիլի լույս 2-ի գիշերվա հարձակման համար: Հուսով ենք, գոնե այս հայտարարությունը Նալբանդյանի նշած բանակցությունների ոչ թե առարկան, այլ  իսկապես նախապայմանը կլինի: Եթե ոչ, եթե ՀՀ-ն իսկապես գնա նման բովանդակությամբ բանակցությունների, եթե ԼՂՀ ներկայացուցիչը չմասնակցի դրան (չէ որ խոսքը իր տարածքում սարքավորումներ տեղադրելու մասին է լինելու), եթե դրանից առաջ ԵԱՀԿ ՄԽ հասցեական դատապարտող հայտարարությունը չլինի, ընդհանրապես չի հասկացվի, թե  ինչու հայկական կողմը ռազմական գործողությունների չգնաց եւ ինչ ստացավ դրա դիմաց:

Հատուկ ուշադրության է արժանի, թե որ երկրում տեղի կունենա հանդիպումը: Ռուսաստանը  կփորձի այն իր հարկի տակ անցկացնել, իր եփած ճաշը մարսեցնելու համար, Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրները թերեւս կառաջարկեն Գերմանիան, որպես ԵԱՀԿ-ում նախագահող եւ վստահության մեխանիզմների ներդրման հարցում էնտուզիազմ եւ նախաձեռնողականություն ցուցաբերող պետություն:  

Տպել
9043 դիտում

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա