Եվրոպական ֆուտբոլ. Զարմանահրաշ փաստեր

10/05/2016 schedule10:38

Եվրոպական առաջատար ֆուտբոլային երկրներում արդեն հայտնի են չեմպիոնները, եւ միայն Իսպանիայում ամեն ինչ վճռվելու է առաջիկա հանգստյան օրերին կայանալիք վերջին տուրում:

Թուրինի «Յուվենտուսը» 5-րդ անգամ անընդմեջ նվաճել է Իտալիայի չեմպիոնի կոչումը (ընդհանուր՝ 34-րդ անգամ), Փարիզի «Պարի Սեն Ժերմենը» 4-րդ անգամ անընդմեջ՝ Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը (ընդհանուր՝ 6-րդ անգամ), Մյունխենի «Բավարիան» 4-րդ անգամ անընդմեջ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն (ընդհանուր՝ 26-րդ անգամ), «ՊՍՎ Էյնդհովենը» 2-րդ անգամ անընդմեջ նվաճեց Հոլանդիայի չեմպիոնի կոչումը (ընդհանուր՝ 23-րդ անգամ), «Լեսթերն» էլ պատմության ընթացքում 1-ին անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը:

Եվրոպական առաջատար երկրներից միայն Իսպանիայում է շարունակվում չեմպիոնական պայքարը. վերջին տուրից առաջ երկրի գործող չեմպիոն «Բարսելոնան» 1 միավորի առավելություն ունի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր ձեռք բերած Մադրիդի «Ռեալից»: Առաջիկա կիրակի, Երեւանի ժամանակով 19:00-ին կմեկնարկեն «Գրանադա» - «Բարսելոնա» եւ «Դեպորտիվո» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումները: Չեմպիոնի կոչումը նվաճելու համար Մադրիդի թիմին անհրաժեշտ է միայն ու միայն հաղթանակ, նաեւ՝ «Բարսելոնայի» կողմից միավորների կորուստ: Մնացած դեպքերում («Ռեալը» չի հաղթում կամ «Բարսելոնան» հաղթում է) Իսպանիայի չեմպիոնի կոչումը նվաճելու է «Բարսելոնան»:

  Առայժմ «հանգիստ» թողնենք Իսպանիային եւ վերադառնանք այն երկրներին, ուր հայտնի են չեմպիոնները: Բավական հետաքրքիր, անգամ զարմանալի թվեր ու փաստեր են արձանագրվել վերջին օրերին հատկապես Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» հետ կապված: Ներկայացնեմ մի քանիսը.

- 1996 թվականի մայիսի 2-ին դանիացի Պետեր Շմեյխելը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը. ուղիղ 20 տարի անց՝ 2016 թվականի մայիսի 2-ին Պետերի որդին՝ Կասպեր Շմեյխելը «Լեսթերի» կազմում հռչակվեց Անգլիայի չեմպիոն: Ներկայումս անգլիական բուքմեյքերները 250/1 հարաբերությամբ խաղադրույքներ են ընդունում, որ Պետեր Շմեյխելի թոռը նույնպես նվաճելու է Անգլիայի չեմպիոնի կոչումը:

- Հունիսի 13-ին Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ, ֆրանսիացի Կինգսլի Կոմանը նշելու է ծննդյան 20 - ամյակը. մինչ այժմ Կոմանը արդեն 2 անգամ նվաճել է Ֆրանսիայի, 1-ական անգամ՝ Իտալիայի եւ Գերմանիայի չեմպիոնի կոչումները: 65- ամյա իտալացի Կլաուդիո Ռանիերին ֆուտբոլիստի եւ մարզչի 43 տարվա կարիերայի ընթացքում առաջին անգամ լուրջ նվաճում ունեցավ՝ «Լեսթերի» գլխավոր մարզչի պաշտոնում հռչակվեց Անգլիայի չեմպիոն:

- Վերջին օրերի ընթացքում հաջողությունը ուղեկցում է անգլիական «Լեսթերի» սեփականատեր, թաիլանդցի միլիարդատեր Վիշայ Շրիվադանապրաբհային. իր թիմի չեմպիոնական կոչումը նվաճելու կապակցությամբ Վիշայը ընկերների հետ խնջույք է կազմակերպել, որից հետո այցելել է խաղատուն եւ թղթախաղի միջոցով իր կարողությունը ավելացրել է 2,5 միլիոն ֆունտով: Մոտ 3 միլիարդ եվրո կարողություն ունեցող Վիշայը 2010 թվականին «Լեսթերը» գնել էր 50 միլիոն եվրոյով: Անգլիայի չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ «Լեսթերը» ստանալու է 190 միլիոն եվրո. թիմի սեփականատերը խոստացել է բոլոր ֆուտբոլիստներին պարգեւատրել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, իսկ մայիսի 7-ին կայացած «Լեսթեր» - «Էվերտոն» հանդիպման ընթացքում ստադիոն եկած բոլոր ֆուտբոլասերները ստացել են անվճար գարեջուր եւ պիցա:

- Ավստրալացի դարպասապահ, 44-ամյա Մարկ Շվարցերը միակ մարդն է, որ վերջին 2 տարիներին նվաճել է Անգլիայի չեմպիոնի կոչումը՝ անցյալ տարի «Չելսիի», այս տարի «Լեսթերի» կազմում: Հետաքրքիր է, որ Շվարցերը ե՛ւ «Չելսիի», ե՛ւ «Լեսթերի» կազմում չի անցկացրել ոչ մի հանդիպում, բայց եղել է հայտացուցակում:

- Հայտնի իտալացի օպերային երգիչ Անդրեա Բոչելին «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի հետ տարիներ առաջ գրազ էր եկել, որ եթե վերջինիս հաջողվի երբեւէ նվաճել չեմպիոնական կոչում, ապա կերգի հենց ստադիոնում: Հայտնի տենորը կատարել է խոստումը. մայիսի 7-ին կայացած «Լեսթեր» - «Էվերտոն» հանդիպումից առաջ Բոչելին կատարել է «Տրուբադուր» օպերայից մի հատված հենց ստադիոնում՝ Ռանիերիի եւ 32 հազար հանդիսականների ներկայությամբ: Ի դեպ, Ռանիերին Անգլիայի չեմպիոնի կոչումը նվաճելու համար ստանալու է 6,4 միլիոն եվրո պարգեւավճար. «Լեսթերի» հետ կնքած պայմանագրում նախատեսված էր, որ իտալացի մասնագետը կստանա 128 հազար եվրո 18-րդ տեղից բարձր յուրաքանչյուր հորիզոնականի, ինչպես նաեւ բոնուսներ եվրագավաթների գոտում հայտնվելու համար:

- 5000/1՝ այսպիսի հարաբերակցությամբ էին անգլիական բուքմեյքերները մրցաշրջանի մեկնարկից առաջ խաղադրույքներ ընդունել «Լեսթերի» չեմպիոնության վերաբերյալ: Համեմատության համար նշենք, որ նույն բուքմեյքերները Քիմ Քարդաշյանի՝ ԱՄՆ նախագահ դառնալու հավանականությունը գնահատել են 2000/1 հարաբերակցությամբ: 

Տպել
1734 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին