Ինչու են բզբզում դեղերի շուկան. գուշակիր «Մեղեդին»

10/05/2016 schedule14:59

Այսoր մեկնարկող ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառված է նաեւ «Դեղերի մասին» օրենքի նախագիծը:

Այս օրենքի շատ դրույթներ լուրջ մտահոգություններ են առաջացնում: Ըստ այդմ, օրենքը գործողության մեջ մտնելուց հետո շատ արագ կբերի դեղերի թանկացմանը եւ ստվերի մեծացմանը: Որոշ դրույթների կիրառման դեպքում կարող են դեղատներից  վերանալ կենսական նշանակության շատ դեղեր: Մինչ օրս չի հասկացվում, թե ինչու է կառավարությունը ձգտում գերհսկողություն սահմանել այս շուկայի վրա այն դեպքում, երբ  գործող կարգավորման մեխանիզմներով մեր դեղերի շուկայում որեւէ լուրջ խնդիր չի առաջանում, իսկ շուկան էլ այն հազվագյուտներից է, որտեղ կա առողջ մրցակցություն: 

Դեղերի շուկայում աշխատող «Վագա ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը մեզ հետ զրույցում առանձնացրեց նախագծի այն  վտանգավոր դրույթները, որոնք  մանրամասն ներկայացվել են  նաեւ ՀՀ առողջապահության  նախարարին: «Հանդիպումներին  մասնակցել են նաեւ շուկայի մյուս խոշոր մասնակիցների` «Նատալի ֆարմի» եւ «Ալֆա Ֆարմի» ղեկավարներ: Մեզ լսելուց հետո խոստացավ կատարել փոփոխություններ եւ  քննարկել  խնդրահարույց այլ դրույթները, սակայն ներկայումս ԱԺ-ում գտնվող նախագծում այդ փոփոխությունները ներառված չեն»,- ասաց Վարսանյանը: Որպես օրինակ՝ Վահե Վարսանյանը նշեց նախագծի  մի աբսուրդ դրույթ. եթե դեղի գրանցման հավաստագրի իրավատերը (հոլդերը) փաթեթի վրա դիզայնի նույնիսկ աննշան փոփոխություն անի եւ այդ մասին չտեղեկացնի ՀՀ լիազոր մարմնին, ապա տվյալ դեղի գրանցումը ժամանակավորապես կասեցվում է:

«Այսինքն՝ տվյալ դեղը, անկախ նրանից, որ օրինական ներկրվել է կասեցումից առաջ, այլեւս չի կարող վաճառվել դեղատներում: Իսկ  գրանցումը՝ օրենքով սահմանված կարգով կասեցված դեղեր պահպանելը, բաշխելը, իրացնելը կամ կիրառելը առաջացնելու  է տուգանք՝ մինչեւ 1 միլիոն դրամի չափով: Ստացվում է, որ եթե Հայաստանում գրանցված որեւէ դեղ  շարունակ ներկրվում է, ու հանկարծ նույնական    դեղի մի այլ խմբաքանակ է մտնում, որի տուփի վրա անգամ դիզայնի փոփոխություն է մտցված,  անմիջապես բոլոր պահեստներից ու դեղատներից դեղի թե՛ նախկին,  եւ թե՛ նոր ներկրված ամբողջ քանակությունը պետք է հավաքվի ու ոչնչացվի»,- ասում է Վարսանյանը:    

Մեկ այլ դրույթով  սահմանվում է, որ դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող անձը չի կարող զբաղվել  դեղատնային գործունեությամբ: «Ըստ նախագծի հեղինակների՝ սա արվում է մեծածախ առեւտրով եւ դեղերի ներմուծմամբ չզբաղվող անձանց շահերը պաշտպանելու համար, սակայն ազդեցությունը հակառակն է լինելու: Ներմուծմամբ զբաղվող ընկերությունները կգրանցեն մեկ այլ ընկերություն, որը կունենա միայն մանրածախ առեւտրի իրավունք: Բյուրոկրատական  անիմաստ թղթաբանությունից, լրացուցիչ հարկային պարտավորությունից բացի՝ այս դրույթը  ոչինչ չի տալու, փոխարենը հանգեցնելու է դեղերի թանկացմանը»,- վստահ է «Վագա ֆարմի» ղեկավարը: Եվ այս դրույթի հետ կապված նշենք  հետաքրքիր մի դրվագ: ԱԺ-ում օրենքի նախագծի լսումների  ժամանակ դահլիճ մտավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Քննարկումը վարող առողջապահության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, տեսնելով նրան,  անմիջապես մատնանշեց, որ այս դրույթն ընդգրկված է 2-րդ ընթերցման ներկայացված նախագծում: Տեսնելով, որ դրույթը առկա է նախագծում, Բաղդասարյանը հեռացավ:

«ՀՀԿ խմբակցության ղեկավարի անվան հետ է կապվում  Վանաձորում  «Մեղեդի» լիրիկական անունով մի դեղատուն, եւ այս կպչուն գաղափարը,  ամենայն հավանականությամբ, հենց այս փաստով է պայմանավորված, որ  դեղերի մեծածախ շուկայի մասնակիցները իբր չկարողանան Վանաձորի մանրածախ շուկա մտնել եւ նրան անհանգստություն պատճառել: Այսինքն՝ ողջ հանրապետության դեղերի շուկան, մանրածախ ցանցերը պետք է զրոյից ընկնեն  ծախսատար ու ժամանակատար  անիմաստ շրջապտույտի  մեջ: 2012 թվականին փորձ արվեց օրենսդրորեն տարանջատել մեծածախ եւ մանրածախ առեւտուրը, սակայն կառավարությունը շատ շուտ հասկացավ որ դա խելամիտ չէ եւ  հրաժարվեց դրանից»,- հիշեցրեց  Վարսանյանը: Հակառակը, այս դրույթը կհարվածի շուկայի հենց փոքր մասնակիցներին: Այսօր  կան դեղատների փոքր ցանցեր, որոնք դեղեր են ներկրում հիմնականում  իրենց ցանցում վաճառելու համար: Այս դրույթի գործողության պայմաններում նրանք կզրկվեն այդ հնարավորությունից. ներմուծման համար պետք է ունենան մեծածախ իրացման լիցենզիա, իսկ մեծածախի լիցենզիա ունենալու դեպքում  չեն կարող զբաղվել մանրածախ առեւտրով:  Ու կստացվի ՝«փոքրերին» իբր պաշտպանելու փոխարեն ՝ կառավարությունը առաջին հերթին հարվածելու է  հենց նրանց:    

Նման դրույթների պակաս նախագծում չկա: Օրինակ, գների կարգավորմանը վերաբերող հոդվածները: Հայտարարվում է թե խոսքը վերաբերում է միայն դեղերի պետական գնումներին, իրականում խոսքը դեղերի ամբողջ շրջանառությանն է վերաբերում՝ սահմանում ամբողջ շուկայի փոխհատուցվող դեղերի մեծածախ եւ մանրածախ հենակետային գները եւ դրանց հավելագրումների չափը: Հայտարարվում է նաեւ, թե ընդունվելիք այս օրենքով սահմանվում է դեղերի «զուգահեռ ներկրումը», բայց դա լոկ հայտարարություն է: Օրենքի ընդունումից հետո գործնականում «զուգահեռ ներկրումը» պարզապես կբացառվի, հանգեցնելով դեղերի գների շեշտակի աճին:

Մի խոսքով, այս տեսքով նախագծի ընդունման դեպքում դեղերի շուկայում քաոս է առաջանալու:

Տպել
4231 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա