Թե՞ պետք էր ուղարկել, որ մի քանիսն էլ կեսն արանքում ուտեին. Արմենչիկի ընկեր (տեսանյութ)

10/05/2016 schedule21:10

Հայաստանյան հանրությունը այսօր հերթական անգամ ցնցում ապրեց: Համացանցում տարածված մի տեսանյութում երեւում էր, թե ինչպես է Արմենչիկ բեմական անունով հայտնի երգիչ Արմեն Գոնդրաչյանը զորամասերից մեկում տոպրակներ բաժանում զինծառայողներին, որոնք շարք կազմած հերթով մոտենում են ու երգչից ստանում իրենց բաժին «նվերը»:  

Շատերը զայրացան, վրդովվեցին, թե ով է նրան իրավունք տվել այդպես նվաստացնել զինվորին, ոմանք մեղադրանքի սլաքներն ուղղեցին դեպի հրամանատարություն, որի թույլտվությամբ ու հրահանգով միայն կարող էր կազմակերպվել այդ արարողությունը: Եղան նաեւ փոքրաթիվ մարդիկ, որոնք կատարվածում դատապարտելի ոչինչ չտեսան ու անտեղյակներին հիշեցրին, որ շարք կանգնելը բանակային առօրայի սովորական մաս է կազմում:  

Վերջերս ՀՀ վաստակավոր արտիստի կոչման արժանացած Արմեն Գոնդրաչյանի հետ մեզ չհաջողվեց զրուցել: Կապ հաստատեցինք մոսկովյան Euromusic Entertainment ընկերության գլխավոր պրոդյուսեր Տարոն Պողոսյանի հետ, որը Արմեն Գոնդրաչյանի ընկերն է, միասին համերգներ են կազմակերպում: Երգչի վերջին մոսկովյան համերգը նույնպես Տարոն Պողոսյանն է կազմակերպել, որից ստացված հասույթից էլ նա բարեգործություն էր արել:

- Տարոն, համացանցում հայտնված աղմկահարույց տեսանյութն այս օրերի՞ է, ո՞ր զորամասում է նկարահանվել, նախնական պայմանավորվածություն, թույլտություն եղե՞լ է Պաշտպանության նախարարության հետ՝ այդպես աջակցելու զինվորներին:

- Արմենը հիմա Ղարաբաղում է: Չեմ կարող ասել՝ որ զորամասում էր, բայց կարծեմ Հադրութում էր: Ուղղակի ապրիլի 30-ին Մոսկվայում համերգ էինք կազմակերպել, ու որոշեցինք, որ այդ համերգին աշխատած գումարը որպես օգնություն գնա Ղարաբաղին: Քանի որ շատ դեպքերում նման օգնությունները տեղ չեն հասնում, ինքը որոշեց որ պետք է անձամբ բերել ու անձամբ հանձնել: Դրա մեջ ի՞նչ վատ բան կա: Մեր հայերը միշտ բան են ման գալիս, որ մարդուն քննադատեն:

- Քննադատողներից շատերը նշում էին, որ նվաստացուցիչ է շարքով զինվորին տոպրակներ բաժանելը: Դուք դրա մեջ արժանապատվության ոտնահարում չե՞ք տեսնում:

- Գիտե՞ք ինչ, տեղում ինչպես գտել են հարմար, այնպես էլ երեւի վարվել են: Այնտեղ ոչ մեկն իրենց չի առաջարկել բերել, շարք կանգնեցնել զինվորներին: Զորամասերում ինչպես հարմար է եղել, այնպես են ասել՝ ամեն մարդ գա, ստանա իր օգնությունը: Մարդկանց նվերն են տալիս ուղղակի, չգիտեմ ինչ չէ:

- Իսկ ի՞նչ կար այդ տոպրակներում:

- Տարբեր, սկսած սիգարետից... Այն, ինչ որ այսօր ավելի անհրաժեշտ է: Ես կոնկրետ դրանով չեմ զբաղվել, որովհետեւ Արմենն է տեղում ամեն ինչը գնել, բայց ամեն մարդ հիմա ինչով կարողանում է, նրանով օգնում է, պետք չէ նշել՝ ինչ է, ինչ չէ: Ինչ ասել են զինվորներին հարկավոր է, այն էլ գնել ենք:

Եթե բարեգործություն է ավում, դա տեսախցիկների ներկայությա՞մբ պետք է արվի՝ հետո աշխարհին ցուցադրելու:

- Չէ, դա ուղղակի հեռախոսով կողքից նկարել են: Հեռուստատեսություն, տեսախցիկ, այդպիսի բաներ չեն եղել:

Այսինքն՝ պատահական ինչ-որ մեկն է նկարել:

- Հա, հիմա կողքից նկարել են հեռախոսով, ինչ-որ մեկը գցել է, բայց այնպես չէ, որ հեռուստատեսություներից մարդ են տարել, հատուկ նկարել են, որ գովազդեն իրենց: Դրա խնդիրը չկա, այսօր ոչ մեկը այդ գովազդի կարիքը չունի:

- Փաստորեն Արմեն Գոնդարչյանն ուզեցել է անձամբ հանձնել այդ ամենը, որովհետեւ մտավախություն է ունեցել, որ հակառակ դեպքում տեղ չի՞ հասնի:

- Ճիշտն ասած, խոսակցություններ շատ են լինում, այսօր բոլորն էլ գիտեն, որ օգնություն են տանում ու այդ օգնությունը եսիմ ուր է գնում, ինքն էլ որոշել է անձամբ բերել, անձամբ էլ հանձնել:

- Պաշտպանության նախարարության հետ նախնական համաձայնություն ձեռք բերվե՞լ էր:

- Չէ, այդպիսի բան չի եղել, որ նախօրոք որոշեին՝ սա անում ենք ինչ-որ կոնկրետ զորամասի համար, ուղղակի արվել է համերգ, ինչ-որ գումար է հավաքվել այդ համերգի տոմսերից, ինքը դրանով եկել է Հայաստան, գնել է այն, ինչ-որ ասել են՝ պետք է սահմանում, տարել է: Ոչ մեկը չի մտածել նախօրոք, որ դա ինչ-որ ակցիա է՝ հեռուստաալիքներ, ռադիո տանել, մարդկանց ցույց տալ, թե ինչ ենք անում:

Մոսկովյան համերգի ամբողջ հասո՞ւյթն է այդ նպատակի համար օգտագործվել, թե որոշակի մասը:

- Չէ, ինչ-որ չափ: Այնտեղ ծասխեր կային անելու, չէինք կարող այդ համերգի ծախսերը չանել, որ տանեինք սահման:

- Համերգը վաղո՞ւց էր պլանավորված:

- Դեկտեմբեր ամսից էր պլանավորած: Այստեղ՝ Մոսկվայում, այնպես չէ, որ այսօր որոշեցիք, վաղը կարող են Ձեզ Կրեմլը տրամադրել, դուք համերգ անեք: Քանի որ սահմանում այսպես ստացվեց, կեսից համերգը փոխեցինք, դարձավ բարեգործական, այսինքն՝ երեւի վերջին մի 20 օրը ու քանի որ հայտարարել էինք, որ դա բարեգործական է, երեւի դրա համար մի քանի բան նկարել են, որ մի հատ էլ խոսակցություն չլիներ՝ ասեին՝ բարեգործական է, բայց փողերը կերան: Հիմնական խնդիը դա է եղել: Ոչ թե գովազդ անելու, այլ ցույց տալու, որ ասել ենք ու իսկականից դա եղել է բարեգործական, ոչ թե անունը դրել ենք բարեգործական, ու դրա անվան տակ փող ենք աշխատել:

- Ստացվում է, ամեն դեպքում այնպես չէ, որ առանց ձեր կամ Արմենի գիտության է նկարահանումը կատարվել:

- Չէ, դե բնական է, կողքից մոտիկ մարդիկ են երեւի նկարել, բայց դա չի արվել, որ ինչ-որ մեկը մեկին գովազդ անի, գովազդի կարիքը չկա: Ասեմ ավելին, Երեանում ավելի շատ այդպիսի մարդիկ կան, որ կռիվը վերջացավ, գնացին սահման, իրենց ցույց տան, որ մենք այստեղ ենք: Իսկ Արմենը Ամերիկայից եկել, հասել է Մոսկվա, համերգ է տվել, գումարն էլ անձամբ հասցրել է Ղարաբաղ: Չգիտեմ՝ ով ոնց է այդ ամեն ինչին նայում, բայց կարող էր եւ չանել ու ոչ մեկը չէր էլ ասի՝ ինչու չարեցիր: Դրա մեջ վատ բանը ո՞րն է, որ ինքն է եկել անձամբ: Թե՞ պետք էր ուղարկել, որ մի քանիսն էլ արանքոմ ուղարկածի կեսն ուտեին: Երեւի այդպես ավելի ճիշտ էր, չէ՞:

Հ.Գ. a1plus-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, թե տեղյակ չէ՝ որ զորամասում ու երբ է երգիչը զինվորներին տոպրակներ բաժանել: Նա նշել է, որ հնարավոր է, որ այդ ուղղությամբ ուսումնասիրություն սկսվի:

Տպել
14612 դիտում

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին

Միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք, այնուհետև՝ վիճաբանել․ սպանվել է Ավանի 60-ամյա բնակիչը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Բնակարանաշինության ոլորտում ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության և ՀՀ Կառավարության համագործակցությունը շարունակվում է

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայից առաջին փորձագետն է միացել