Բանակցությունները վերսկսելու` Սերժ Սարգսյանի նախապայմանները Մինսկի խմբի սրտով չեն

11/05/2016 schedule10:03

Այսօր ԵԱՀԿ  առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում ուժեղացված դիտարկում է անցկացնելու ԼՀՂ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսարեւմտյան ուղղությամբ:

Սա զինադադարի մասին պայմանավորվածությունից հետո ամենաթեժ կետն է, որտեղ գրեթե ամեն գիշեր Ադրբեջանը խախտել է զինադադարը: Դիտարկումը տեղի է ունենալու ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից: Ապրիլի սկզբի լայնածավալ պատերազմական գործողություններից հետո սա առաջին դիտարկումն է ԵԱՀԿ-ի կողմից: Ապրիլի 5-ի զինադադարի պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը ամենաշատը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է Թալիշի ուղղությամբ, կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ինչի արդյունքում օրս երեք զոհ ենք ունեցել այստեղ զինզդադարից հետո: Թե ինչ կարձանագրեն տեղում ԵԱՀԿ-ի պաշտոնյաները, կերեւա դիտարկումից հետո նրանց հայտարարությունից:

Մինչ այդ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը անհամբեր է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով նոր հանդիպման առումով: Երեկ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական APA-ին պարզաբանել է, որ մայիսի 23-ին Բրյուսելում Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում չի նախատեսվում ՄԽ համանախագահների հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Մի քանի օր առաջ Մամեդյարովը հայտարարել էր, թե համանախագահների հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ընթացիկ ամսվա կեսին Եվրոպայի քաղաքներից մեկում անցկացվող միջոցառման ընթացքում: Մամեդյարովը թերեւս նկատի ուներ ոչ թե իր առանձին հանդիպումը համանախագահների հետ, այլ իր եւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը, ինչը փաստորեն Բրյուսելի մասով չի հաստատվում: 

Մամեդյարովը երեկ պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա, որտեղ հանդիպելու է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Փարվիզ Շահբազովն էլ ադրբեջանական ԶԼՄ-ներին փոխանցել է, որ հունիսի վերջին-հուլիսի սկզբին Շտայնմայերն է այցելելու Ադրբեջան: Վերջինս, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ որոշակի առաջարկներ ունի, որոնք կներկայացնի իր այցի ժամանակ:

Զինադադարից հետո ստեղծված իրավիճակի մասին  դեռեւս մայիսի 4-ին մի քանի հարց էինք ուղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին, որը երեկ պատասխանել է դրանց:

- Պարոն Ուորլիք, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այս փուլում կարեւոր է համարվում սահմանային միջադեպերի հետաքննման եւ վստահության ամրապնդման մյուս միջոցառումների իրականացումը եւ ավելացրեց, որ ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան պետք է կենտրոնանա այս խնդրի վրա: Ինչ է անում Գերմանիան ներկա պահին հայ-ադրբեջանական շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ, ինչը, ըստ էության, բանակցությունները վերսկսելու նախապայման է հանդիսանում:

- Գերմանիան համանախագահների հետ համակարգված կերպով հղկում է այն առաջարկները, որոնք վերաբերում են շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների ռիսկի կրճատմանն ուղղված միջոցներին: Մենք կաշխատենք կողմերի հետ՝ ներդնելու այդ միջոցները ու հուսով ենք, որ համակողմանի կարգավորման շուրջ բանակցությունները կմեկնարկեն հնարավորինս շուտ: Եթե ուզում ենք առաջընթաց ունենալ խաղաղության հարցում, անհրաժեշտ է, որ երկու ուղղությամբ էլ աշխատանքներն ընթանան առանց նախապայմանների:

- Ո՞րն է լինելու այն փաստաթուղթը, որը պետք է հիմք դառնա բանակցություններում, եթե հաջողվի ի վեջո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ հակամարտության բանակցությունների պատմության ընթացքում ծնված տարբեր փաստաթղթերն ի պահ են տրվել ԵԱՀԿ-ին, եւ միակ փաստաթուղթը, որը դեռ ի պահ տրված չէ, Կազանի փաստաթուղթն է, որին, ի դեպ, ՀՀ նախագահը հավանություն էր տվել, իսկ Ադրբեջանը՝ մերժել:

- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար հիմք կհանդիսանան մի քանի տարի բանակցային սեղանի շուրջ շրջանառված տարրերն ու սկզբունքները: Արդար ու անաչառ լուծման հիմքում կլինեն ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքները: Համակողմանի լուծումը կներառի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը ու հարակից տարածքների վերահսկողությունը Ադրբեջանին վերադարձնելը:

- Դուք կոնտակտի մեջ եք Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ, եւ կա՞ն արդյոք նշաններ, որ բանակցությունները կարող են մոտ ժամանակներս վերսկսվել: Երկու երկրների ժողովուրդները մտավախություն ունեն, որ առաջիկա օրերին ռազմական լայնածավալ գործողությունները կարող են վերսկսվել:

- Մենք մշտապես կապի մեջ ենք կողմերի հետ՝ ամենաբարձր մակարդակներում՝ հորդորելու նրանց խստիվ պահպանել հրադադարը, ձեռնարկելու միջոցներ ուղղված բռնությունների ռիսկի կրճատմանը եւ անհապաղ ձեռնամուխ լինելու համակողմանի կարգավորման շուրջ բանակցությունների: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է հանդես բերեն քաղաքական կամք՝ կատարելու այս քայլերը:

- Ե՞րբ է պլանավորվում ձեր հաջորդ այցը հակամարտության գոտի:

- Թեպետ այս պահին կոնկրետ պլաններ չունենք, սակայն պատրաստ ենք ցանկացած պահի այցելել տարածաշրջան՝ կողմերի հետ հետագա քայլերը հստակեցնելու համար: Մեր ամենամեծ գերակայությունը տեւական կարգավորման հասնելն է:

Նախօրեին հերթական հեռախոսազրույցն են ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: «Քննարկվել են այլ ակտուալ միջազգային հարցեր, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը եւ այս փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հնարավոր քայլերը»,- ասվում է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Հ.Գ. ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները նախանձելի պինդ են իրենց դիրքորոշման մեջ: Մինսկի խումբը ոչ միայն չի դատապարտում ապրիլի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի սկսած լայնամասշտաբ պատերազմը եւ կատարած ռազմական հանցագործությունները, այլեւ Ջեյմս Ուորլիքը ասում է՝ Հայաստանը չպետք է նախապայմաններ դնի: Ռազմական հանցագործությունները դատապարտելը, հասկացանք, Մինսկի խմբի մանդատի մեջ չի մտնում, բայց բանակցային խաղաղ գործընթացը պատերազմով «կտրելը», ինչը 1000 մարդու կյանք արժեցավ (ըստ պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրների` 90 տոկոսը Ադրբեջանի կողմից), ինչպես կարող է Մինսկի խումբը չդատապարտել:

Տպել
6807 դիտում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք