ՀՀ կենտրոնական բանկն ու կառավարությունը ձեռք-ձեռքի տված սպանում են տնտեսությունը

11/05/2016 schedule16:00

Հայաստանի տնտեսության մեջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք վերլուծելով՝ կարելի է պնդել. ՀՀ կառավարությունն  ու ՀՀ կենտրոնական բանկը եկել են հանցավոր համաձայնության եւ հետեւողականորեն քայքայում են մեր տնտեսությունը:

Վերլուծենք: Անցած շաբաթ ՀՀ կառավարությունը իր նիստում հավանության արժանացրեց ՀՀ կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականությունը: Շարքային քաղաքացու համար տարատեսակ տերմիններով լեցուն տեքստը այն մասին, թե ինչու է կառավարությունը հավանում ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը, չափազանց ձանձրալի է: Վստահաբար կարելի է ասել, որ կառավարության հավանության մասին տեղեկատվությունը մեր բնակչության 99.99 տոկոսին ընդհանրապես չի էլ հետաքրքրել, ինչը, մեղմ ասած, բնական է:

Իսկ նրանց, ում հետաքրքրել է այդ որոշումը, կարելի է ասել՝ ուղղակի ցնցված են: Ավելի լավ օրինակ, թե ինչպես կարելի է փորձել մածունը սեւ ներկայացնել, ուղղակի դժվար է պատկերացնել: Ուրեմն ինչ են ասում կառավարությունն ու ԿԲ-ն ձայն-ձայնի տված: Ասում են, որ Կենտրոնական բանկը այս տարի իրականացնելու է այնպիսի դրամավարկային քաղաքականություն, որ համ գնաճը ցածր լինի, համ էլ տնտեսական աճ ապահովվի, ու դա համահունչ է «կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին»: Իսկ ո՞րն է այդ «համահունչ» դրամավարկային քաղաքականությունը:

Այսօր Հայաստանում ոչ միայն գնաճ չկա, այլ նաեւ գնանկում է արձանագրվում արդեն մի քանի ամիս շարունակ: Մինչդեռ ՀՀ օրենքի կարգավիճակ ունեցող «2016 թվականի պետական բյուջեով» սահմանված է, որ գնաճը պետք է լինի 2.5 տոկոսից մինչեւ 5.5 տոկոս: Ընդգծենք` 2.5 տոկոսից ցածր չպետք է լինի, 5.5 տոկոսից բարձր չպետք է լինի: Բացի այն, որ սա օրենք է եւ ենթակա է անվերապահ կատարման, նաեւ ժամանակակից տնտեսական մոդելի հիմնաքարերից է: Երբ գները ոչ միայն չեն աճում, այլ նաեւ նվազում են, ապա դա, որքան էլ տարօրինակ հնչի, ամենեւին էլ լավ բան չէ: Ժամանակակից տնտեսագիտական սկզբունքների համաձայն՝ բազմաթիվ այլ պայմանների համախմբում պետք է լինի նաեւ գնաճ, որն էլ պետք է ապահովի տնտեսական աճ, մարդկանց եկամուտների աճ, բարեկեցության աճ....: Չխորանանք: Իսկ ահա ԿԲ-ն ու կառավարությունը գնում են բոլորովին ուրիշ, ոչ մի տեղ չտանող ճանապարհով: Նրանք որոշել են, որ առաջնայինը պետք է լինի դրամի փոխարժեքի կայունությունը: Իսկ որ հանուն դրա մենք զոհելու ենք մեր տնտեսությունը, նրանց համար բոլորովին կարեւոր չէ:

Ու սա պարզ երեւում է հենց կառավարության` ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությանը հավանություն տալու մասին տեղեկանքից: Իհարկե, ԿԲ-ի հասցեին որոշ քննադատական արտահայտություններ կան, բայց ի վերջո կառավարությունը հավանության է արժանացրել ծրագիրը, ինչը նշանակում է, որ դրամավարկային քաղաքականության հետեւանքների պատասխանատվությունը կառավարությունը հավասարապես կիսում է ԿԲ-ի հետ:

Դրամավարկային այդ քաղաքականության հիմքում ընկած է տնտեսության վարկավորման չափազանց բարձր տոկոսադրույքների շնորհիվ տնտեսության «արգելակումը»: Եթե վերանանք տնտեսագիտական տերմինալոգիայից, ամեն ինչ շատ պարզ կդառնա:  Դանդաղ ու մի կերպ «շնչող» տնտեսությունը հանգեցնում է բնակչության եկամուտների նվազմանը: Երբ գնողունակությունը նվազում է, մարդիկ ավելի քիչ ապրանքներ եւ ծառայություններ են գնում: Երբ ապրանքների սպառումը նվազում է, նվազում է նաեւ ներմուծումը: Ներմուծման նվազումը բերում է նրան, որ ներկրողները ավելի քիչ արտարժույթ են տանում Հայաստանից արտասահմանում ապրանքներ ձեռք բերելու եւ ՀՀ ներկրելու համար: Այդ արտարժույթը մնում է Հայաստանում եւ դրա շնորհիվ դրամի փոխարժեքը մնում է կայուն: Ահա այս տրամաբանությամբ է շարժվում է Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականությունը մշակելիս:

Հենց ԿԲ-ն է այնպես անում, որ Հայաստանում բիզնեսին տրվող վարկերը լինեն թանկ ու անհասանելի: ԿԲ-ն ինքը վարկավորում է բանկերին, որոնք էլ իրենց հերթին վարկավորում են տնտեսությունը: ԿԲ-ի` բանկերին տրամադրած վարկերի տոկոսադրույքը կոչվում է վերաֆինանսավորման տոկոսադրույք: Եվ ահա այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքը Հայաստանում 8.25 տոկոս է: Մինչեւ այդ վարկերը առեւտրային բանկերի միջոցով հասնում են տնտեսվարողներին, դրանց տոկոսադրույքը բարձրանում է, դառնում է 16 տոկոս:

Պարզ հաշվարկ: Եթե տնտեսվարողին, իր բիզնեսը ընդլայնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու, ապրանքի որակը բարձրացնելու համար անհրաժեշտ է, ասենք, 50 միլիոն դրամի վարկ, ապա գործող տոկոսադրույքով այն վերցնելու պարագայում ընդամենը 3-4 տարի հետո բանկերին պետք է վերադարձնի 1.5 անգամ ավելի շատ` մոտ 75 միլիոն դրամ: Ո՞վ կվերցնի այդպիսի վարկ: Արդյունքում վարկեր վերցնողների թիվը նվազում է, վարկերի ծավալը նվազում է, դա էլ իր հերթին հանգեցնում է տոկոսադրույքների բարձրացմանը, եւ տնտեսության «թթվածինը» ավարտվում է: Ու պետք չէ խաբվել արդյունաբերության աճի, արտահանման աճի պլպլան ցուցանիշներով, դրանք հիմնականում պայմանավորված են գունավոր մետաղների արդյունահանման եւ արտահանման աճով:

Դրամի այսպիսի «կայունությունը» հիմքից քայքայում է առանց այդ էլ թույլ տնտեսությունը: Այդ կայունությունը այլ կերպ, քան գերեզմանային կայունություն՝ հնարավոր չէ գնահատել:

Տպել
3119 դիտում

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ