Դոպինգային սկանդալ. Նոր բացահայտումներ

11/05/2016 schedule16:15

Մայիսի 8-ին ամերիկյան «CBS» հեռուստաալիքով ցուցադրվել է վավերագրական ֆիլմ, որը նոր բացահայտումներ է ներկայացրել ռուսաստանցի մարզիկների կողմից օգտագործվող արգելված խթանիչների վերաբերյալ: Հիշեցնեմ, որ անցյալ տարի աշնանը գերմանական «ARD» հեռուստաալիքով ցուցադրվեց «Գաղտնի դոպինգ. ինչպես է Ռուսաստանը հասնում հաղթանակների» վավերագրական ֆիլմը, որը պատմում էր ռուսաստանցի ատլետների կողմից արգելված խթանիչների՝ դոպինգի օգտագործման բազմաթիվ դեպքերի մասին: Մեծ աղմուկ բարձրացրած այդ ֆիլմի ցուցադրումից հետո հակադոպինգային համաշխարհային կազմակերպության (WADA) պահանջով արգելվեց Ռուսաստանի հակադոպինգային ծառայության աշխատանքը, ժամանակավորապես որակազրկվեց Ռուսաստանի ատլետիկայի ֆեդերացիան եւ ռուսաստանցի ատլետների մասնակցությունը առաջիկա ամռանը Բրազիլիայում կայանալիք Օլիմպիական խաղերին դեռ հարցականի տակ է:

Եվ ահա անցյալ կիրակի արդեն ԱՄՆ-ի ամենամասսայական հեռուստաալիքիներից «CBS»-ը հեռարձակել է «Ռուսաստանի մութ գաղտնիքը» վերնագրով 13 րոպե տեւողությամբ նոր ֆիլմ, ուր նոր բացահայտումներ են հնչում: Մասնավորապես ԱՄՆ արտագաղթած Ռուսաստանի հակադոպինգային ծառայության նախկին աշխատակից Վիտալի Ստեպանովը եւ նրա կինը՝ ատլետիկայի Ռուսաստանի հավաքականի նախկին անդամ Յուլյա Ստեպանովա-Ռուսանովան պատմել են, թե ինչպես են տարիներ շարունակ ռուսաստանցի մարզիկները դոպինգ ընդունել, եւ թե ինչպես են դրա վրա աչք փակել երկրի հակադոպինգային ծառայությունը: Ստեպանովը որպես ապացույց ներկայացրել է նաեւ իր եւ Մոսկվայի հակադոպինգային ծառայության նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովի խոսակցության ձայնագրությունները, որոնք կատարել է գաղտնի: Ի դեպ, Ռոդչենկովը, համաձայն WADA-ի զեկույցի, համարվում էր ռուսական դոպինգի «ուղեղը» եւ նրա հանձնարարությամբ էր փոխվում դոպինգ թեստերը՝ իրական, «կեղտոտ» թեստերի փոխարեն հայտնվում էին մաքուր թեստեր: Անցյալ աշնանը ծագած դոպինգային սկանդալի ժամանակ Ռոդչենկովը անվտանգության նկատառումներով (շատ բան գիտեր) փախել է Ռուսաստանից ԱՄՆ:

Համաձայն Ստեպանովի հայտարարության՝ Սոչիում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ Ռուսաստանի հակադոպինգային ծառայությունների աշխատակիցների անվան տակ իրականում հանդես են եկել անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնց հանձնարարությամբ ու պարտադրանքով փոխվել են դոպինգ թեստերը: Արգելված խթանիչների ընդունումը Ռուսաստանում պետական մակարդակով իրագործվող գործառույթ է, ասել է Ստեպանովը: Ֆիլմի ընթացքում նշվել է, որ «Սոչի 2014»-ի ռուսաստանցի առնվազն 4 չեմպիոններ օգտագործել են շատ ուժեղ դոպինգ՝ «Տրենբոլոն» եւ «Պարաբոլան» տեսակի խթանիչներ: Ստեպանովը 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում 5-րդ տեղը զբաղեցրած Ալիսա Մանտանյոյի ներկայությամբ ցուցադրել է իր գաղտնի նկարահանումներից մեկը, ուր Մանտոնյոյից առաջ անցած ռուսաստանցի 2 ատլետներ պատմում են դոպինգ ընդունելու մասին: Ալիսան չի կարողացել զսպել արցունքները. նրանից անազնիվ ձեւով խլել են Օլիմպիական խաղերի մեդալը: «Ես կարող էի հասնել երազանքիս՝ Օլիմպիական խաղերի մեդալ ունենալ, եթե չլինեին ռուսաստանցի «ռոբոտները»,- ֆիլմի վերջում ասում է Ալիսա Մանտոնյոն:

Բնականաբար, ֆիլմի ցուցադրումը մեծ աղմուկ է առաջացրել: Հակադոպինգային համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ մանրամասն ուսումնասիրելու է ֆիլմում հնչած բոլոր հայտարարությունները, ԱՄՆ-ի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահը պահանջել է արգելել ռուսաստանցի մարզիկներին հանդես գալ ամառային Օլիմպիական խաղերում եւ այլն: Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն էլ հայտարարել է, թե սա Ռուսաստանի դեմ ինֆորմացիոն պատերազմի նոր ալիք է, եւ ոչ մի ապացույց չկա, չի կարող լինել, թե «Սոչի 2014»-ի 4 չեմպիոններ դոպինգ են ընդունել:

Ռուսական սպորտի շուրջ դոպինգային սկանդալը նոր թափ է հավաքում, բայց հետաքրքիր է, որ ռուսական լրատվամիջոցները դոպինգային այս կրքերի համատեքստում անընդհատ նշում են, անգամ կարեւորում են «CBS» հեռուստաալիքով ցուցադրված «Ռուսաստանի մութ գաղտնիքը» ֆիլմի հեղինակի եւ վարողի ազգությունը՝ ԱՄՆ-ի ամենահայտնի լրագրողներից մեկը, 11 անգամ «Էմմի» մրցանակին արժանացած հայազգի Արմեն Կետեյան, անտեսելով, որ Կետեյանը հարցազրույց է վերցրել բացառապես ազգությամբ ռուս մարզիկներից: 

Տպել
1290 դիտում

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը