Բյուջեից հեռու խաղացեք. փնտրեք փողերը օֆշորում

12/05/2016 schedule19:45

Երեկ ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային արտոնություններ տալու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Եթե այս փաթեթն ընդունվի, ապա «Հրազդան ցեմենտը» կազատվի ՀՀ պետական բյուջե գանձելու ենթակա մոտ 505 միլիոն դրամը վճարելուց: Սրանք տարիներ շարունակ չկատարված հարկային պարտավորությունների վրա ավելացած տույժ-տուգանքներն են:

Նույն փաթեթը մեկ անգամ արդեն իսկ քվեարկվել է ԱԺ-ում եւ մերժվել: Հիմա կառավարությունը կրկին բերել է այն, հույս ունենալով, որ ի վերջո կանցկացնի. ամենայն հավանականությամբ կանցկացնի: Ու սա կլինի բավականին նշանակալից իրադարձություն տնտեսական դաշտի համար:

Եվ ուրեմն, որն է խնդիրը: Այն, որ կառավարությունը ուզում է արտոնություններ տալ «Հրազդան ցեմենտին», առաջին հայացքից ողջունելի է, քանի որ դրանով մեր արդյունաբերության հսկաներից մեկը հնարավորություն կստանա շունչ քաշել եւ լիարժեք աշխատել: Բայց սա՝ միայն առաջին հայացքից: Իրականում «Հրազդան ցեմենտին» հարկային արտոնություն տալը խաթարում է տնտեսագիտական հիմնարար սկզբունքներ: Առանձին վերցրած մեկ ձեռնարկությանը հարկային արտոնություն տրամադրելը հակասում է առողջ տրամաբանությանը եւ կարող է աղետալի նախադեպ դառնալ:

Ներկայումս «Հրազդան ցեմենտը» «ՎՏԲ Հայաստան» բանկի սեփականությունն է: Այնպես չէ, որ բանկը երազում էր ձեռք բերել այդ գործարանը: Պարզապես «Հրազդան ցեմենտը» ժամանակին խոշոր` մոտ 20 միլիոն դոլարի վարկ էր վերցրել այս բանկից ու հետո չեր մարել վարկը եւ այն, պատկերավոր ասած, ավտոմատ անցավ բանկին: Եվ վերը նշված տույժ-տուգանքներն էլ բանկը չի կուտակել, այլ նախկին սեփականատերը, որը ուղղակի բախտի քմահաճույքին թողեց այդ հսկա ձեռնարկությունը, որը ձեռք էր բերել կոպեկներով: Այնպես որ, «ՎՏԲ Հայաստանը» ակամայից է ժառանգել ինչպես ձեռնարկությունը, այնպես էլ դրա պարտքերը եւ հիմա այս արտոնություններով ընդամենը ցանկանում է թեթեւացնել այդ ծանր բեռը, ինչը բնական է եւ հասկանալի:

Բայց արդյոք սա միա՞կ տարբերակն է, եւ կառավարությունը այլ միջոցներով չէ՞ր կարող օգնել ձեռնարկությանն ու նոր սեփականատիրոջը: Դա պարզելու համար սեղմ ներկայացնենք «Հրազդան ցեմենտի» դաժան «կենսագրությունը»: Մինչեւ 2001 թվականը այս գործարանը պետական սեփականություն էր եւ տարեկան արտադրում էր մոտ մեկ միլիոն տոննա ցեմենտ: Այն ժամանակվա ցեմենտի գներով հաշվարկելու դեպքում կստացվի, որ տարեկան այս ձեռնարկությունը մի քանի տասնյակ միլիոն դոլարի արտադրանք էր տալիս: Ու որոշվեց, որ այն պետք է սեփականաշնորհվի: Դրանում ոչ մի վատ բան չէր լինի, եթե գործարանը չվաճառվեր 150 հազար դոլարով ու այն չգներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի այն ժամանակվա ամենամտերիմ օլիգարխներից մեկը` Միխայիլ Բաղդասարովը: Վերջինս գործարանը բնականաբար գնեց օֆշորում` Ջերսի կղզում գրանցված «Միկա Լիմիթեդ» ընկերության միջոցով ու հենց այդ պահից սկսվեցին գործարանի դժբախտությունները: Արտադրության ծավալը կտրուկ նվազեց, տարիների ընթացքում սկսեցին պարտքեր կուտակվել...: 13 տարի անց գործարանը, ինչպես նաեւ Միխայիլ Բաղդասարովին պատկանող մի շարք այլ ձեռնարկություններ դարձան անվճարունակ ու պարզ լեզվով ասած՝ «սկեցին»:

Հիմա ի՞նչ հնարավորություններ ունի կառավարությունը վերականգնել վերը նշված 505 միլիոն դրամը: Ախր դա պետական բյուջեի, այսինքն մեր բոլորիս` հարկատուներիս փողն է` մեր սեփականությունը: Նախ կառավարությունը պետք է փորձեր պարզել, թե այդ ինչու «սկեց» գործարանը, ինչպիսի շրջանառություն ուներ, ինչպիսի իրական շահույթներ ուներ, ուր գնացին այդ գումարները, ինչու գործարանը գնվեց օֆշորային ընկերության միջոցով, գործարանի նախկին սեփականատիրոջ հաշվին օֆշորներում որքան գումար կա, ինչպես են դրանք առաջացել եւ այլն: Կառավարությանը դա կարծես ընդհանրապես չի հետաքրքրել, չի հետաքրքրում եւ չի էլ հետաքրքրի: Եթե հետաքրքրեր, ապա գոնե մի փոքրիկ հանձնարարական կլիներ իրավապահներին ուսումնասիրելու վերաբերյալ: Չի եղել: Ինչ-որ բան հուշում է, որ նվազագույն ջանքեր կիրառելու եւ համապատասխան հանցանշաններով քրեական գործ հարուցելու ու անաչառ քննելու դեպքում շատ հեշտությամբ կարելի կլիներ հայտնաբերել նշված 505 միլիոն դրամը մի քանի կամ նույնիսկ մի քանի տասնյակ անգամ գերազանցող գումարներ եւ վերադարձնել պետական բյուջե:

Բայց նույնիսկ սա չանելու պարագայում կառավարությունը կրկին կարող էր «Հրազդան ցեմենտի» խնդիրը լուծել առանց հարկային այսպիսի աննորմալ արտոնություն շնորհելու: Կառավարությունը կարող էր այդ 505 միլիոն դրամի պարտքը վերակառուցել, վճարումը հետաձգել ասենք, 5 կամ նույնիսկ 10 տարով: Ազատ շուկայական տնտեսության սկզբունքների տեսանկյունից սա շատ ավելի լավ լուծում է: Կամ կա եւս մի տարբերակ: Կառավարությունը կարող է այդ 505 միլիոն դրամի չափով բաժնեմաս վերցնել «Հրազդան ցեմենտից» եւ երբ գործարանը ոտքի կկանգնի, նույն գնով կամ ավելի թանկ գնով այն հետ վաճառել հիմնական սեփականատիրոջը կամ այլ գնորդի: Կարելի է գտնել նաեւ այլ տարբերակներ, որոնք չեն հակասում տնտեսության կառավարման ժամանակակից սկզբունքներին: Սակայն անհասկանալի պատճառներով կառավարությունը բազմաթիվ տարբերակներից ընտրել է հատկապես այն մեկը, որը բոլորովին հարիր չէ ազատական, շուկայական տնտեսության հիմնադրույթներին:

Տպել
3101 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա