Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնություն. հայտնի են թիմերի կարգախոսները

13/05/2016 schedule16:44

2008 թվականի Եվրոպայի առաջնությունից սկսած՝ ֆուտբոլային բոլոր մեծ մրցաշարերում մասնակից թիմերը մրցավայրեր են մեկնում հատուկ պատրաստված ավտոբուսներով, որոնց վրա գրված են թիմերի կարգախոսները: Համաձայն արդեն ձեւավորված ավանդույթի՝ ազգային հավաքականների կարգախոսները ընտրվում են տվյալ երկրներում կազմակերպված համաժողովրդական քվեարկության արդյունքներով: Ավարտվել է Եվրոպայի 2016 թվականի առաջնության մասնակից երկրների ազգային հավաքականների կարգախոսների քվեարկությունները եւ երեկ դրանք պաշտոնապես ներկայացվել են: Զուտ ֆուտբոլային առումով, բնական է, այդ կարգախոսները չունեն նշանակություն, չեն կարող ազդել խաղի վրա, բայց թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել տվյալ երկրում տիրող իրավիճակի մասին:

Սկսենք Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայից: «Եվրո 2008»-ին Իսպանիան ներկայացավ փիլիսոփայական` «Ինչ էլ լինի` Իսպանիան հավերժ է» կարգախոսով եւ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: «Հույսը ճանապարհ է, հաղթանակը` ճակատագիր»,- սա էլ Իսպանիայի կարգախոսն էր 2010-ի Աշխարհի առաջնության ժամանակ, եւ Իսպանիան իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: «Եվրո 2012»-ին Իսպանիան ներկայացավ «Ապրելու առիթ, երազելու առիթ: Կեցցե Իսպանիան» կարգախոսով եւ 2-րդ անգամ անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: 2014 թվականի Աշխարհի առաջնության համար Իսպանիան ընտրեց «Մեր սրտերում չեմպիոնական կիրք է» կարգախոսը եւ տապալվեց՝ դուրս չեկավ անգամ խմբից: Այս անգամ էլ իսպանացիները կարգախոսի ընտրության հարցում գերադասել են «կիրք» բառը: «1 գույն, 1 կիրք: Մենք կարմիր ենք»՝ «Եվրո 2016»-ի ժամանակ Իսպանիայի հավաքականին տեղափոխող ավտոբուսի վրա գրված է լինելու այս կարգախոսը:

Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան «Եվրո 2016»-ին է ներկայանալու «Մեր ուժը կպատի» կարգախոսով: Գերմանիան մշտապես աչքի է ընկել «չոր» կարգախոսներով եւ այս անգամ էլ չի դավաճանել իրեն: «Մեկ ազգ, մեկ թիմ, մեկ նպատակ» կարգախոսը հաղթանակ բերեց Գերմանիային 2014 թ. Աշխարհի առաջնությունում, իսկ մինչ այդ գերմանացիները ընտրել էին հետեւյալ կարգախոսները. «Գերմանիա` 1 թիմ, 1 խնդիր» (Եվրո 2008), «Աշխարհի գավաթի ճանապարհին» (ԱԱ 2010), «Խաղ խաղի հետեւից` դեպի մեծ նպատակ» (Եվրո 2012):

Եվրոպայի առաջիկա առաջնության կազմակերպիչ Ֆրանսիան համարվում է մրցաշարի ֆավորիտներից մեկը: Ի տարբերություն Աշխարհի 2014 թվականի առաջնության մի փոքր մեծամիտ՝ «Ֆրանսերենում չկա «անհնարին է» բառը», այս անգամ ֆրանսիացիները ավելի համեստ կարգախոսի համար են քվեարկել, որը վերաբերվում է ֆուտբոլիստներ-ֆուտբոլասերներ կապին: «Ձեր ուժը, մեր կիրքը»՝ սա է Ֆրանսիայի կարգախոսը «Եվրո 2016»-ի համար:

Ներկայացնեմ Եվրոպայի 2016 թվականի մասնակից բոլոր 24 երկրների ազգային հավաքականների կարգախոսները:

Ավստրիա՝ «Նորից, նորից, նորից Ավստրիա»:

Ալբանիա՝ «Ախ ինչ լավ է ալբանացի լինելը»:

Անգլիա՝ «1 թիմ, 1 երազանք»:

Բելգիա՝ «1 թիմ, 1 նպատակ»:

Գերմանիա՝ «Մեր ուժը կպատի»:

Թուրքիա՝ «Առաքելությունը դեռ իրագործված չէ»:

Իռլանդիա՝ «Երազել: Հավատալ: Հասնել»:

Իտալիա՝ «Առաջ կապույտներ»:

Իսպանիա՝ «1 գույն, 1 կիրք: Մենք կարմիր ենք»:

Իսլանդիա՝ «Առաջ Իսլանդիա»:

Լեհաստան՝ «Մեզ միավորում է ֆուտբոլը»:

Խորվաթիա՝ «Նոր կրակ, հին պատմություն, նույն հույսը»:

Հունգարիա՝ «Րիա, Րիա ՀունգաՐիա»:

Հս. Իռլանդիա՝ «Ռիսկով դեպի երազանք»:

Շվեդիա՝ «Միասին՝ հանուն Շվեդիայի»:

Շվեյցարիա՝ «Առաջ Շվեյցարիա»:

Չեխիա՝ «1 թիմ, 1 նպատակ»:

Պորտուգալիա՝ «1 թիմ, 11 միլիոն սիրտ՝ Կեցցե Պորտուգալիան»:

Ռուսաստան՝ «Մեկը բոլորի, բոլորը մեկի համար»:

Ռումինիա՝ «3 գույն եւ Ռումինիայի համար բաբախող միլիոնավոր սրտեր»:

Սլովակիա՝ «1 ժողովուրդ, 1 սիրտ, 1 երազանք»:

Ուկրաինա՝ «Երազանքը հաղթողներ է ծնում»:

Ուելս՝ «Վիշապները վերակենդանանում են»:

Ֆրանսիա՝ «Ձեր ուժը, մեր կիրքը»: 

Տպել
2600 դիտում

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ