Վիեննայի հանդիպմանը հնարավոր է փաստաթուղթ ստորագրվի

14/05/2016 schedule02:06

Երեկ օրվա երկրորդ կեսից իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվեց: ԼՂՀ ՊՆ-ից հաղորդեցին, որ  ժամը 17:00-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը սկսել է տարբեր տրամաչափի ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական հենակետերը:

«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանում են կրակի դադարեցման պայմանավորվածությունը եւ պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում` թիրախ ընտրելով բացառապես հակառակորդի կրակակետերը»,- ասված էր ՊԲ հաղորդագրության մեջ: Ադրբեջանական կողմը միեւնույն ժամանակ հաղորդեց, որ հայկական զինուժը ծանր սպառազինություններից հրետակոծման է ենթարկում շփման գծին մոտ գտնվող գյուղը: Սա ապրիլի 5-ի զինադադարի պայմանավորվածությունից հետո առաջին անգամն էր, որ կրակահերթերը վերսկսվեցին կեսօրին: Մինչեւ հիմա զինադադարի մասին պայմանավորվածությունը խախտվում էր գիշերվա ընթացքում միայն:

Սերժ Սարգսյանը չի շտապում հաստատել 

Երեկ այդպես էլ ՀՀ նախագահական նստավայրը չհաստատեց, թե Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը Վիեննայում մասնակցելո՞ւ է Ալիեւի հետ հանդիպմանը: Հիշեցնենք՝ նման հանդիպման անհրաժեշտության եւ կազմակերպման մասին նախորդ օրը հայտարարություն տարածեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Սերժ Սարգսյանի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը, սակայն, այս առիթով միայն ասել էր, որ հնարավոր այդ հանդիպման վերաբերյալ պատշաճ կարգով կտեղեկացնեն: Ենթադրվում էր, որ երեկ աշխատանքային շաբաթվա վերջին օրը նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն կտարածեր Վիեննա կատարելիք այցի մասին: Սակայն նման բան տեղի չունեցավ:

Պատերազմական իրավիճակներում նախագահի մամուլի ծառայությունն, իհարկե, կարող է նաեւ հանգստյան օրերին աշխատել, սակայն այն փաստը, որ հանդիպման հաստատումը ձգձգվում է, մտահոգությունների տեղիք է տալիս: Զինադադարից հետո առաջին անգամ ցերեկվա ժամին վերսկսված հրետակոծությունն էլ ավելի է մեծացնում այդ մտահոգությունը: Ի՞նչ է կատարվում, ինչի՞ շուրջ են դիվանագիտական խողովակներով խոսում Հայաստանն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը: Եթե նախագահական նստավայրը որեւէ կերպ չի արձագանքում ՄԽ հայտարարությանը, ոչ մերժում է Վիեննայի հանդիպումը եւ ոչ էլ հաստատում, նշանակում է՝ ինչ-որ բան դեռեւս համաձայնեցված չէ, բայց նաեւ համաձայնեցնելու հույս կա, եւ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Վիեննայում փաստաթուղթ կստորագրվի՞ 

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից հետո խաղաղ բանակցային գործընթացի վերադառնալու համար նախապայմաններ էր առաջ քաշել: Դրանցից մեկը Ադրբեջանի գործողությունները դատապարտող հասցեական հայտարարությունն էր ՄԽ կողմից, որի վրա կարծես թե արդեն կարելի է խաչ քաշել: Մյուսը շփման գծում վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրումն էր, որպես երաշխիք, որ Ադրբեջանը չի խախտի հրադադարի ռեժիմը: Վիեննայում ծրագրվող հանդիպումը, ըստ որոշ մեկնաբանությունների, հենց սրան պետք է նվիրված լինի: Այս ընթացքում հիմնականում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բազմիցս խոսել է այն մասին, որ շփման գծում վստահության մեխանիզմների ներդրման ճանապարհային քարտեզ էր մշակվել, որի շուրջ դեռ 2011 թվականին թվում էր, թե կողմերը մոտ են համաձայնության: Առաջարկությունը, սակայն, տապալվեց, եւ հինգ տարվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց վերադառնալ դրան:

Պատերազմից հետո Հայաստանի առաջին ուղերձը Եվրոպային եւ ՄԽ երկրներին եղել է հենց դա, որ անհրաժեշտ է շփման գծում վստահության մեխանիզմներ ներդնել: Եվ հիմա, երբ այդ նպատակով հանդիպում է կազմակերպվում, հարց է առաջանում. չէ որ Ադրբեջանը կրկին կարող է վիժեցնել նախաձեռնությունը եւ բանակցությունները վերադառնան նախկին անարդյունավետ հուն, ինչն անթույլատրելի է: Տրամաբանությունը հուշում է, որ նման բան թույլ չտալու համար Վիեննայի հանդիպումը պետք է ավարտվի փաստաթղթի ստորագրմամբ:

Մի քանի օր առաջ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեր հարցին ի պատասխան ասաց. «Գերմանիան համանախագահների հետ համակարգված կերպով հղկում է այն առաջարկները, որոնք վերաբերում են շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների ռիսկի կրճատմանն ուղղված միջոցներին»: Չի բացառվում, որ խոսքը Վիեննայի հանդիպման համար նախապատրաստվող փաստաթղթի մասին է: Կարելի է իհարկե կանխատեսել, թե ինչ կետեր է պարունակում այդ փաստաթուղթը, սակայն այս պահին ավելի կարեւոր է, թե ինչի շուրջ է հիմնական տարաձայնությունը, ինչի պատճառով էլ առայժմ հանդիպման փաստը չի հաստատվում: Հաշվի առնելով, որ Ադրբեջանը ապրիլի լույս 2-ի հարձակումով դե ֆակտո դուրս է եկել 1994-95 թվականների հրադադարի եւ հրադադարի ամրապնդման մասին համաձայնագրերից, իսկ օրեր անց  նույնիսկ քայլ է կատարել դե յուրե դրանցից դուրս գալու ուղղությամբ, չի կարելի բացառել, որ Վիեննայի հանդիպման ճակատագիրը կախված է նրանից՝ ենթադրյալ փաստաթղթի մեջ հղում կլինի՞ 1994-95 թվականների համաձայնագրերին, թե՞ ոչ: Կամ գուցե էլ ավելի նուրբ է հարցը` հղումը ինչ ձեւով եւ բովանդակությամբ կլինի:

Ինչ վերաբերում է վստահության միջոցառումներին, ապա դեռ ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը ձեւակերպել էր դրանք. «Զինադադարի պահպանման համար անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ-ն հանդես գա կայունացնող միջոցներով, որոնք այս պայմաններում պետք է լինեն նախ եւ առաջ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի շտապ ներդնումը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային կարողությունների զգալի ավելացումը: Հակամարտության գոտում անհրաժեշտ է նաեւ ավելացնել զինադադարի խախտումներն արձանագրող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների քանակը»,-ասել էր նա:

«7 միլիոն քմ»-ը եւ հարցի լուծումը 

Եթե իսկապես Վիեննայի հանդիպումը նման արդյունք արձանագրի, այսինքն Ադրբեջանը ստորագրի շփման գծում վստահության կոնկրետ մեխանիզմների ներդրման մասին փաստաթուղթը, ապա հայտնի «7 միլիոն քմ տարածքը»  նրանց փեշքեշ: Ինչպես արդեն նշել ենք, հայ-ադրբեջանական շփման գծում նման մեխանիզմների ներդրումը իր նշանակությամբ եւ արժեքով հավասարազոր է հակամարտության կարգավորմանը: Իրավիճակի ամբողջ բարդությունը սակայն այն է, որ դիվանագիտական խողովակներով տարվող բանակցությունները նման դեպքերում ուղեկցվում են ճակատում տեղի ունեցող զարգացումներով, որոնք, կախված բանակցությունների ընթացքից, սրվում կամ մեղմանում են: Երեկ, ինչպես նշեցինք, շփման գծում իրադրությունը լարվել էր, ինչը նշանակում է, որ դիվանագետները խնդիրների առաջ են կանգնել: Այսօր եւ վաղը այս առումով վճռորոշ են լինելու. մնում է հուսալ, որ դիվանագետները այնքան տաղանդավոր կգտնվեն, որ հարցերը կկարգավորեն առանց  զինվորականների օգնությանը դիմելու:

Հ.Գ. Երեկ ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում էր, որ պետքարտուղար Ջոն Քերին   մայիսի 16-17-ը կմեկնի Վիեննա, որտեղ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ կհյուրընկալի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ժողովը: «Հանդիպման  ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման հարցը կքննարկվի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ: ԱՄՆ պետքարտուղարությունում բնականաբար կարծում են, որ նման հաղորդագրություն տարածելուց հետո ոչ ոք չի հանդգնի այլեւս այդ հանդիպման փաստը կասկածի տակ դնել:

Հ.Գ-1. Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ կրկին գրեցին, թե Վլադիմիր Պուտինը պատրաստվում է մոտ ժամանակներս այցելել Բաքու: Ինչպես արդեն նշել ենք, Ադրբեջանում հենց վախենում են, թե հայկական կողմը կարող է իրենց վրա հարձակվել, հայտարարում են, որ Պուտինը գնալու է Բաքու: Սա նման է իրավիճակի, երբ երկու հոգի ձեռնամարտի են բռնվում, բայց  նրանցից մեկը ամեն անգամ իր ուղղությամբ մոտալուտ հարվածը գուշակելով՝ թաքնվում է երրորդի մեջքի հետեւում: Կրեմլի մամուլի ծառայությունը երեկ արդեն պարզաբանեց, որ Վլադիմիր Պուտինը այս ամսվա ընթացքում չի պատրաստվում Ադրբեջան այցելել, նման այց հնարավոր է ամռան վերջին` Իրանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի նախագահների եռակողմ հանդիպման համար:

Տպել
8863 դիտում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի