Առաջարկում են անվանափոխել փողոցները եւ ասում, որ չորրորդ հանրապետություն ոչ ոք չի ուզում

15/05/2016 schedule18:00

Վերջին օրերին հասարակական պահանջ է ձեւավորվում ժամանակավրեպ կամ ոչ հայկական անուններ կրող փողոցներն ու աշխարհագրական տարբեր միավորներ անվանակոչել կամ վերանվանել` ի պատիվ նորանկախ Հայաստանի հերոսների: Վիրտուալ տիրույթում հենց նման քննարկումներն են պատճառ դարձել, որպեսզի երկու տարի առաջ ստեղծված «Փողոցների ու այլ օբյեկտների վերանվանում եւ անվանում» նախաձեռնող խումբը նորից ակտիվություն հանդես բերի: Խմբի անդամներ Տիգրան Մարտիրոսյանը եւ Կարինե Փանոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարեւոր համարեցին ինչպես 90-ականների Արցախյան ազատամարտի, այնպես էլ ապրիլյան պատերազմում սխրանքներ գործած մեր հերոսներին արժեվորելը:

Խումբը դեռեւս հստակ առաջարկներ չի ներկայացնում, թե այս կամ այն փողոցի կամ բնակավայրի անվանումն ինչով պետք է փոխարինել: Այդուամենայնիվ, իրենց կարծիքով փոփոխվելու ենթակա որոշ փողոցների անուններ նրանք հնչեցնում են` Լենինգրադյան, Կասյան: Կարեւորում են, օրինակ, Մոնթե Մելքոնյանի, Լեոնիդ Ազգալդյանի, ապրիլյան պատերազմում զոհված Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի անունները նաեւ այդ կերպ հիշելը: Երեւանի քաղաքապետարան ու ավագանուն նույնպես համապատասխան դիմում-առաջարկ դեռեւս չի ներկայացվել: Դա կլինի ժամանակ անց: «Քանի որ ժողովրդավարությունը սկսվում է բոլորի կարծիքը հաշվի առնելուց, առաջարկում ենք բոլորին, որ հենց ֆեյսբուքյան իվենթում հրապարակեն իրենց տարբերակները, որից հետո մենք անպայման հանդիպում կկազմակերպենք, բնականաբար` արդեն տարբեր մասնագետների ներառելով: Պետք է բոլորի կարծիքը հաշվի առնել: Օրինակ` ես կարող եմ շատ փողոցների համար ունենալ սեփական կարծիք, բայց արդյոք իմ կարծիքը արդարացվա՞ծ է ե՛ւ պատմական տեսանկյունից, ե՛ւ հոգեբանական»,- ասաց Կարինե Փանոսյանը:

Տիգրան Մարտիրոսյանն էլ ընդգծեց, որ պետք չէ ծայրահեղությունների գիրկն ընկնել` նշելով, որ առաջարկներ են հնչում անվանափոխել նաեւ Խանջյան, Մյասնիկյան փողոցները: «Բայց այդ մարդիկ մեծ ներդրում ունեցան Հայաստանի կայացման մեջ եւ իհարկե պետք չէ նրանց անուններով փողոցներն անվանափոխել»,- ասաց նա:

«Փողոցների ու այլ օբյեկտների վերանվանում եւ անվանում» նախաձեռնող խմբի անդամները չեն կարծում, թե իրենց նպատակը կյանքի կոչելու ընթացքում խտրականության դրսեւորում կլինի եւ մի շարք հերոսներ ակամա կանտեսվեն: «Գիտե՞ք, մեր երկրում այնքան շատ են արդեն հնացած եւ ոչ կարեւոր դեր ունեցող անվանումները ոչ միայն Երեւանում, այլ նաեւ տարբեր քաղաքներում` ե՛ւ Գյումրիում ե՛ւ Արմավիրում, ե՛ւ Վանաձորում, ե՛ւ Ջերմուկում: Վստահ եմ՝ նաեւ մյուս բոլոր քաղաքներում: Տիգրանն էլ քիչ առաջ ասաց, որ Արցախում կան բնակավայրեր, որոնք կրկին անվանվում են թուրքական անուններով»,- նկատեց Կարինե Փանոսյանը` ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ նույն Ղարաբաղ անվանումից հրաժարվելը նույնպես ճիշտ կլիներ:

Բանախոսները խոսեցին նաեւ իրենց երկրորդ նախաձեռնության մասին: Փակագծերը, սակայն, շատ չբացեցին` ասելով, որ դեռեւս նոր են սկսում խոսքից անցնել գործի: Նրանք ցանկանում են պուրակներ հիմնել կենդանի հերոսների անուններով: «Նախատեսում ենք նաեւ կենդանի հերոսների պուրակ կամ պուրակներ ստեղծել ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ Հայաստանում, որովհետեւ մեր երկրում բոլոր կոթողները կամ հիշողությանն են նվիրված, կամ զոհերին, եւ բոլորը ունեն քարի կերտվածք: Բայց կենդանի պուրակներ` կենդանի հերոսներին նվիրված, այս պահին չունենք: Կենդանի պուրակ ասվածը աշխարհում վերջին տարիներին հատկապես արդի է դարձել, որ մարդկանց հիշողությունը, մարդկանց նկատմամբ դրական վերաբերմունքը արտահայտվում է կենդանի օրգանիզմների, այսինքն` տվյալ դեպքում` ծառերի եւ բույսերի տեսքով, եւ մենք ցանկանում ենք կենդանի պուրակներ ստեղծել, որ նվիրված լինեն ոչ թե արդեն վախճանված մարդկանց, այլ հենց այն հերոսներին, որոնք այս պահին մեր խրախուսանքի, մեր աջակցության կարիքն ունեն, եւ մենք էլ, իհարկե, նրանց կարիքը: Անհրաժեշտ է, որ հարյուր տարի սգի մեջ ապրած մարդիկ փոխեն իրենց վերաբերմունքը երկրի եւ մշակույթի նկատմամբ»,- ասաց Կարինե Փանոսյանը: 

«Եթե հիմա դիտարկենք, Երեւանի բոլոր թաղամասերում, Հայաստանի բոլոր բնակավայրերում կլինեն հերոսներ եւ յուրաքանչյուր բնակավայրում, յուրաքանչյուր թաղամասում, հատկապես սահմանամերձ հատվածներում իհարկե կարիք կա հիշատակել այն մարդկանց անունները, ովքեր իսկապես ներդրում ունեն ոչ թե Խորհրդային Հայաստանի, այլ Հայաստանի Հանրապետության համար, որտեղ այսօր ապրում ենք եւ որը պետք է կարողանանք պահպանել: Ի վերջո, չորրորդ պետություն ունենալ, ինձ թվում է, որեւէ մեկը չի ցանկանում, պետք է երրորդ պետությունը կարողանանք զարգացնել, ամուր հիմքերի վրա դնել, որպեսզի մեր ժառանգները հետագայում խնդիր չունենան պետականություն պահպանելու կամ այլ ժողովուրդների թեւի տակ հայտնվելու»,- շարունակեց նա:

Հավելենք, որ Երեւանի քաղաքապետարանից օրեր առաջ պարզաբանել էին, որ անվանափոխությունների վերաբերյալ առաջարկ ստանալու դեպքում ըստ ընթացակարգի հարցը կքննարկվի: Ինչ վերաբերում է անվանափոխությունները մեծ ծախսերի հետ կապված լինելու մասին պնդումներին, նախաձեռնության անդամները նկատում են, որ անհրաժեշտության դեպքում միշտ էլ միջոցներ գտնվում են: 

Տպել
2281 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ