Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների պատմությունը. 1964թ.՝ Քաղաքական ֆուտբոլ

16/05/2016 schedule12:12

Ֆուտբոլի Եվրոպայի 2-րդ առաջնության մեկնարկը տրվեց 1962 թվականի հունիսի 21-ին կայացած Նորվեգիա - Շվեդիա ընտրական խաղով, իսկ եզրափակիչ հանդիպումը կայացավ ուղիղ 2 տարի անց՝ 1964 թվականի հունիսի 21-ին: Ի տարբերություն 1960 թվականին կայացած Եվրոպայի 1-ին առաջնությանը, ուր ցանկություն հայտնեցին հանդես գալ ընդամենը 17 երկրների հավաքականներ, 2-րդ առաջնությունում հանդես գալու հայտ ներկայացրին եվրոպական գրեթե բոլոր երկրները՝ 32-ից 30-ը, այդ թվում՝ մինչ այդ ՈՒԵՖԱ-ն եւ Եվրոպայի առաջնությունների անցկացման գաղափարը բոյկոտող Անգլիան:

Նման իրավիճակին նպաստեցին մի քանի հանգամանքներ: Նախ, 1-ին մրցաշարը բավական մեծ հետաքրքրություն առաջացրեց՝ այն դիտեցին մոտ 200 միլիոն հեռուստադիտողներ, ինչը այն ժամանակների համար բավական ահռելի լսարան էր, Եվրոպայի առաջնության կազմակերպիչներին հաջողվեց ստանալ լուրջ ֆինանսական հոսքեր գովազդներից, մարկետինգային գործունեությունից եւ վերջապես. այդ ժամանակներում համաշխարհային ֆուտբոլում տեր ու տնօրինություն էր անում անզուգական Պելեի ու Գարինչայի թիմը՝ Բրազիլիան: 2 անգամ անընդմեջ՝ 1958 եւ 1962 թվականներին, Բրազիլիան նվաճեց Աշխարհի չեմպիոնի կոչումը եւ եվրոպական երկրների համար ինչ- որ տիտղոս նվաճելու միակ հնարավորությունը դարձավ Եվրոպայի առաջնությունը:

Կանոնակարգի համաձայն՝ Եվրոպայի 2-րդ առաջնության մասնակից թիմերը բաժանվեցին զույգերի. սեփական եւ մրցակցի խաղադաշտերում անցկացրած հանդիպումների արդյունքով որոշվում էր հաղթողը, իսկ եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք էին ստանում 4 լավագույն թիմերը: Վիճակահանությունից հետո, սակայն, մրցաշարին մասնակցելուց հրաժարվեց Հունաստանը: Վիճակահանության արդյունքում հույները պետք է մրցեին Ալբանիայի հետ. տարածքային անհամաձայնությունների հետեւանքով այս երկրները գտնվում էին գրեթե պատերազմական վիճակում: Վիճակահանությամբ 1-ին խաղը պետք է կայանար Ալբանիայում. Հունաստանը հրաժարվեց մեկնել թշնամի երկիր, եւ նրան պարտություն գրանցվեց: Առաջին իսկ փուլում պայքարից դուրս մնաց նաեւ ֆուտբոլի հայրենիք Անգլիան:

Ֆրանսիայի հետ տնային խաղում անգլիացիները ուժերի գերլարումով միայն կարողացան հասնել ոչ-ոքիի՝ 1-1: Այս խաղի ավարտից հետո պաշտոնանկ արվեց 15 տարի Անգլիայի ընտրանին ղեկավարած Ուոլտեր Ուինտերբորտոմը: Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան մինչ Ֆրանսիայի հետ պատասխան խաղն ընկած 4-ամսյա ժամանակահատվածում գլխավոր մարզչի պաշտոնի համար բանակցեց ուղիղ 140 մասնագետների հետ, եւ ի վերջո ընտրությունը կանգ առավ 43-ամյա Ալֆ Ռամսեյի վրա: Այս մարզչի գլխավորությամբ Անգլիան իր 1-ին խաղում ջախջախվեց Ֆրանսիայի կողմից 2-5 հաշվով: Անգլիան դուրս թռավ Եվրոպայի առաջնությունից, բայց Ռամսեյը շարունակեց աշխատանքը, եւ առաջ անցնելով հիշեցնեմ, որ 1966 թվականին Անգլիայում կայացած Աշխարհի առաջնությունում հենց Ալֆ Ռամսեյի գլխավորությամբ Անգլիան նվաճեց իր 1-ին եւ առայժմ միակ չեմպիոնական կոչումը:

Եվրոպայի 2-րդ առաջնության  ընտրական խաղերն ավարտվեցին 1964 թվականի մայիսի 27-ին. եզրափակիչի վերջին ուղեգիրը նվաճեց Եվրոպայի գործող չեմպիոն ՍՍՀՄ հավաքականը: Ընդամենը 20 օր անց՝ 1964 թվականի հունիսի 17-ին Իսպանիայում մեկնարկեց Եվրոպայի 2-րդ առաջնության եզրափակիչ մրցաշարը, որին մասնակցելու իրավունք էին նվաճել ՍՍՀՄ-ը, Իսպանիան, Դանիան եւ Հունգարիան: Կիսաեզրափակիչներում հաղթանակներ տոնելով, եզրափակիչ դուրս եկան ՍՍՀՄ-ը եւ Իսպանիան: Այս թիմերը չհանդիպեցին իրար Եվրոպայի 1-ին առաջնությունում քաղաքական պատճառներով. Իսպանիայի ղեկավար Ֆրանկոն արգելեց իր ֆուտբոլիստներին ոտք դնել կոմունիստական հողի վրա: Եվ ահա Եվրոպայի 2-րդ առաջնության եզրափակիչում կրկին հանդիպում են ՍՍՀՄ-ը եւ Իսպանիան: 1964 թվականի հունիսի 21-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում, 120 հազար հանդիսականների ներկայությամբ Իսպանիան հաղթեց ՍՍՀՄ հավաքականին 2-1 հաշվով եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Այս հանդիպմանը նախագահական լոժայից հետեւում էր անձամբ Ֆրանկոն...

Թեեւ ՍՍՀՄ հավաքականը Եվրոպայի առաջին 2 առաջնությունների ընթացքում կարողացավ հասնել մինչեւ եզրափակիչ եւ 1 անգամ էլ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, թեեւ այդ հավաքականի մասին գովեստի խոսքեր էին շռայլում հանրահայտ ֆրանսիական «Ֆրանս ֆուտբոլ» պարբերականը, Իսպանիայից կրած պարտությունը դառը հետեւանքներ ունեցավ այդ թիմի ղեկավարների, գլխավոր մարզչի եւ ֆուտբոլիստների համար: Անձամբ ՍՄԿԿ կենտկոմի 1-ին քարտուղար Նիկտա Խրուշչովի հանձնարարությամբ, պաշտոնից հեռացվեց թիմի գլխավոր մարզիչ Կոնստանտին Բեսկովը, համընդհանուր անարգանքի արժանացան հավաքականի ֆուտբոլիստները, որոնք «անարգեցին Կարմիր դրոշի, Սովետական պետության պատիվը, խայտառակ պարտություն կրեցին Իսպանիայից, այն էլ չարակամ գեներալիսիմուս Ֆրանկոյի ներկայությամբ» («Պրավդա», 03. 07.1964թ.): Դեռ լավ է, որ ՍՍՀՄ հավաքականի անդամները չաքսորվեցին Սիբիր եւ դա ակնարկել էր այն ժամանակներում ՍՍՀՄ պարտիական ղեկավարներից մեկը...

ՍՍՀՄ հավաքականը այլեւս երբեք չկարողացավ նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Իսպանիային իր հաջողությունը կրկնելու համար պահանջվեց ուղիղ 44 տարի. բայց դա արդեն ուրիշ պատմություն է: 

Տպել
1250 դիտում

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ