Գեղեցիկ ճառեր, սարսափազդու թվեր, դաժան հաշվարկներ

17/05/2016 schedule19:00

Նույնիսկ մեկ շաբաթ էլ չի անցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտնի` «պատմական» ելույթից, բայց կարծես թե դրա հետ կապված «փուքսը» արդեն նստել է:

Համենայն դեպս վարչապետի ելույթն այսօր հանրության մեջ շատ ավելի «ալարկոտ» է քննարկվում, քան, ասենք, «Եվրատեսիլը»: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ կոռուպցիայի դեմ պայքարի այս հերթական «սրացումը», արժանանալու է նախկին «ճակատամարտերի» ճակատագրին. այսինքն ավարտվելու է՝ դեռ չսկսված: Այնինչ Հայաստանի համար այսօր թերեւս չկա ավելի կարեւոր խնդիր, եւ դա ապացուցում են թվերն ու փաստերը: Դժվար է ասել՝ զուգադիպություն է, թե ոչ, բայց նույն օրը` մայիսի 12-ին, երբ վարչապետը կոռուպցիայի, մենաշնորհների եւ այլնի մասին ելույթ էր ունենում, Լոնդոնում մեկնարկեց հակակոռուպցիոն գագաթնաժողովը: Արժույթի միջազգային հիմնադրամը այդ գագաթնաժողովին ընդառաջ փաստական որոշ տվյալների հիման վրա մի հաշվարկ էր ներկայացրել: Դաժան հաշվարկ էր դա: Ըստ ԱՄՀ-ի՝ աշխարհի բոլոր տնտեսությունները միասին կոռուպցիայի պատճառով կորցնում են համախառն ներքին արդյունքի մոտ 2 տոկոսը, կամ ընդհանուր առմամբ 2 տրիլիոն դոլար տարեկան: Այլ կերպ ասած, ԱՄՀ-ն ներկայացրել է կոռուպցիայի վնասի հաշվարկելի մեծություն, որը շատ հեշտությամբ կարելի է տեղայնացնել Հայաստանի վրա:

Տեղայնացնենք: Ամբողջ աշխարհի ՀՆԱ-ն, ինչպես նշվեց, տարեկան կորցնում է 2 տրիլիոն դոլար: Ամբողջ աշխարհի ՀՆԱ-ն ձեւավորվում է բոլոր երկրների ՀՆԱ-ների գումարից: Ամենամեծ մասնաբաժինը այդ համաշխարհային ՀՆԱ-ում ունեն ամենազարգացած երկրները` ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան, Եվրամիությունը եւ այլն: Այդ երկրներում կոռուպցիայի մակարդակը շատ ցածր է: Այլ կերպ ասած, կոռուպցիայի պատճառով կորսված 2 տրիլիոն դոլարի մեծագույն մասը բաժին է ընկնում այսպես կոչված զարգացող երկրներին, այդ թվում նաեւ Հայաստանին: Առանց թվերի ու հաշվարկների մեջ խորանալու, ընդամենը գնահատականների մակարդակում կարելի է պնդել, որ եթե ասենք Կանադայի կամ Նորվեգիայի տնտեսությունները կոռուպցիայի պատճառով կորցնում են իրենց ՀՆԱ-ի, ասենք, 0.01 տոկոսը, ապա Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Ադրբեջանը, Հայաստանը եւ այլն, կորցնում են ՀՆԱ-ի շատ ու շատ ավելի մեծ մասը: Եվ որքան կոռումպացված է երկիրը, այդքան ավելի շատ է կորցնում: Իսկ Հայաստանը ամենեւին էլ կոռուպցիայի համեմատաբար ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում չէ: Այլ կերպ ասած, զուտ աչքաչափով Հայաստանի նման կոռուպցիայի մակարդակ ունեցող երկրները կոռուպցիայի պատճառով տարեկան կորցնում են իրենց ՀՆԱ-ի 5-7 տոկոսը: Որքա՞ն գումար է դա կազմում:

Հայաստանի համախառն ներքին արդյունքը վերջին տարիներին տատանվում է 10-11 միլիարդ դոլարի սահմաններում: Մեր ՀՆԱ-ի 5-7 տոկոսը կազմում է 500-700 միլիոն դոլար: Այլ կերպ ասած, տարեկան մեր տնտեսությունը կոռուպցիայի պատճառով կորցնում է 500-700 միլիոն դոլար: Հավանակա՞ն է սա արդյոք: Նշենք, որ սա շատ ավելի համեստ գումար է, քան Հայաստանին վերաբերող այլ ուսումնասիրություններով պարզված ցուցանիշները: Երկու տարի առաջ Global Financial Integrity ամերիկյան հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է կապիտալի անօրինական արտահոսքերի ուսումնասիրությամբ, զեկույց էր հրապարակել, համաձայն որի՝ Հայաստանից վերջին 10 տարիներին անօրինական կերպով դուրս է բերվել 9,8 միլիարդ դոլար: Ստացվում է, որ ըստ այդ կազմակերպության ունեցած հաշվարկների էլ տարեկան Հայաստանից ապօրինի դուրս է բերվում մինչեւ 1 միլիարդ դոլար, կամ ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսը:

Այնպես որ, ԱՄՀ-ի բերած տվյալները համադրելի են այլ կազմակերպությունների ներկայացրած գնահատականների հետ: Global Financial Integrity-ի հրապարակած ցուցանիշը վերաբերում է ոչ միայն կոռուպցիային, այդ պատճառով ավելի մեծ է, քան ԱՄՀ-ի գնահատականը: Այլ կերպ ասած, կարող ենք ընդունել ի գիտություն, որ տարեկան Հայաստանը միայն կոռուպցիայի պատճառով կորցնում է ավելի քան կես միլիարդ դոլար:

Իսկ որպեսզի պատկերացնենք, թե ինչ գումար է դա, նշենք, որ Հայաստանի ամբողջ պետական բյուջեն 2.5 միլիարդ դոլարից մի քիչ է ավելի: Մեր պաշտպանությանը տարեկան ուղղվում է ավելի քիչ, քան կոռուպցիայի հետեւանքով կորսված կես միլիարդ դոլարն է` 430 միլիոն դոլար: Առողջապահությանը այս տարի ուղղելու ենք 180 միլիոն դոլար, կրթությանը` 260 միլիոն դոլար...: Այսինքն կոռուպցիայի պատճառով մենք կորցնում ենք շատ ավելի մեծ գումար, քան հատկացնում ենք որեւէ ոլորտի, այդ թվում՝ պաշտպանությանը: Հայաստանը ԼՂՀ-ին տարեկան հատկացնում է 100 միլիոն դոլար: Հայաստանը ԼՂՀ-ին տարեկան 5-7 անգամ ավելի քիչ գումար է հատկացնում, քան մեր տնտեսությունը կորցնում է կոռուպցիայի պատճառով: Մի համեմատական եւս: ՀՀ կառավարությունը Ռուսաստանից ընդամենը 200 միլիոն դոլարի զենք եւ սպառազինություն պետք է ստանա, որը որոշ չափով հավասարակշռություն կմտցնի մեր եւ Ադրբեջանի զինուժի միջեւ: Ընդամենը 200 միլիոն դոլար: Իսկ մենք կոռուպցիայի հետեւանքով կորցնում ենք տարեկան ավելի քան կես միլիարդ դոլար: Հիմա ի՞նչ, շարունակենք կոռուպցիայի դեմ պայքարելու մասին գեղեցիկ ճառեր գրել ու լսե՞լ, թե՞...:

Տպել
2907 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին