Ֆուտբոլ. Եվրոպա լիգա. Մարզիչ ծնվում են

18/05/2016 schedule10:32

Այսօր մեկնարկում է եվրոպական ակումբային ֆուտբոլի ավարտական տասնօրյակը, որի ընթացքում Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում եւ Իսպանիայում խաղարկվելու են այդ երկրների գավաթները, ինչպես նաեւ հայտնի են դառնալու Եվրոպա եւ Չեմպիոնների լիգայի հաղթողները: Այսօր Եվրոպա լիգայի եզրափակիչում մրցելու են անգլիական «Լիվերպուլը» եւ իսպանական «Սեւիլիան», 3 օր անց՝ մայիսի 21-ին, Անգլիայի գավաթի եզրափակիչում հանդիպելու են «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Կրիստալ Փելասը», Իտալիայի գավաթն են խաղարկելու «Յուվենտուսը» եւ «Միլանը», Գերմանիայի գավաթի եզրափակիչում էլ մրցելու են Մյունխենի «Բավարիան» եւ Դորտմունդի «Բորուսիան»: Եվրոպական առաջատար երկրներում գավաթային խաղերը կավարտվեն մայիսի 22-ին. Իսպանիայի գավաթի եզրափակիչում կմրցեն «Բարսելոնան» եւ «Սեւիլիան» եւ վերջապես մայիսի 28-ին, Միլանի «Սան Սիրո» ստադիոնում կխաղարկվի եվրոպական ակումբային ամենահեղինակավոր տիտղոսը. Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կմրցեն մադրիդյան 2 թիմերը՝ «Ատլետիկոն» եւ «Ռեալը»:

Միգուցե ՈՒԵՖԱ-ի ղեկավարները հիմա զղջում են, որ տարիներ առաջ որպես 2016 թվականի Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչի մրցավայր է ընտրվել Բազելի «Սանկտ Յակոբ Պարկ» ստադիոնը: Ընդամենը 38 հազար նստատեղեր ունեցող այս ստադիոնը թեեւ համապատասխանում է ժամանակակից բոլոր պահանջներին, բայց հաստատապես չի համապատասխանում եզրափակիչի մասնակիցներից մեկի՝ անգլիական «Լիվերպուլի» ֆանատների պահանջներին: ՈՒԵՖԱ-ն շատ վաղուց որոշել էր նաեւ, որ եզրափակիչի մասնակից թիմերի երկրպագուներին տրամադրվելու է 12 հազարական տոմս, ինչը զայրույթ է առաջացրել Լիվերպուլում: Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անգամ սպառնացել է Բազել տանել 100 հազար ֆան՝ ստադիոնի հարակից տարածքներից իրենց սիրելի թիմին աջակցելու համար: Եվրոպական ամենահեղինակավոր եւ ամենատիտղոսակիր ակումբներից «Լիվերպուլը» այսօր երեկոյան հնարավորություն ունի Եվրոպա լիգայում հաղթանակների քանակով հասնել ռեկորդակրին: Ընդ որում, ռեկորդակիրը «Լիվերպուլի» այսօրվա մրցակիցն է ՝ «Սեւիլիան», որը 4 անգամ է տիրացել Եվրոպա լիգայի գավաթին, իսկ «Լիվերպուլը» այդ մրցանակը նվաճել է 3 անգամ:

Այսօր երեկոյան արդեն իրական պատմական իրադարձություն է արձանագրվելու եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ. առաջին անգամ ՈւԵՖԱ-ի էգիդայի տակ անցկացվող մրցաշարերում օգտագործվելու է դարպասի գրավումը արձանագրող ավտոմատ համակարգ: Թենիսի մրցաշարերից հայտնի «Hawk-Eye» համակարգը այսօր 1-ին անգամ կարող է ցուցադրել իր արդյունավետությունը, ապա կօգտագործվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում եւ Եվրոպայի 2016 թվականի առաջնության հանդիպումների ընթացքում: Ֆուտբոլային աշխարհը թերեւս արդեն «հոգնել» է Եվրոպա լիգայում «Սեւիլիայի» շարունակական հաղթանակներից. իսպանական թիմը գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի գլխավորությամբ նախորդ 2 մրցաշրջաններում նվաճել է Եվրոպա լիգայի հաղթողի կոչումը եւ այսօր փորձելու է 3-րդ անգամ անընդմեջ եւ 5-րդ անգամ պատմության ընթացքում նվաճել պատվավոր մրցանակը: Սակայն աշխարհում շատ ավելի մեծ է «Լիվերպուլի» աջակիցների քանակը եւ այն հաստատապես էլ ավելի մեծացավ, երբ անգլիական թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց գերմանացի Յուրգեն Կլոպը:

Հայաստանում Կլոպին շատ լավ են ճանաչում ֆուտբոլասերները՝ հենց այս մասնագետի ցանկությամբ Հենրիխ Մխիթարյանը հայտնվեց Դորտմունդի «Բորուսիայում»: Կլոպի մասին շատ է գրվել հայկական մամուլում ու կարծես նրա մասին ամեն ինչ հայտնի է. 2001-08 թվականներին գլխավորել է գերմանական «Մայնցը», ապա եւս 7 տարի՝ մինչեւ 2015 թվականը «Բորուսիան», իսկ անցյալ տարվա հոկտեմբերի 8-ից «Լիվերպուլի» գլխավոր մարզիչն է: Կլոպը հայտնի հեղինակություն է աշխարհում, նրա մարզչական մտածողության մասին արդեն գրքեր են գրվում եւ այլն: Սակայն ոչ պակաս հետաքրքիր է Կլոպի մարզիչ դառնալու պատմությունը, որը կրկին ու կրկին հաստատում է, որ մարզիչ չեն դառնում, այլ ծնվում են:

Այս պատմությունը ներկայացրել է 2000-ական թվականներին «Մայնցի» գլխավոր տնօրեն Կրիստիան Հայդելը: 1997 թվականի մարտից մինչեւ 2001 թվականի մարտը՝ ուղիղ 4 տարում գերմանական 2-րդ Բունդեսլիգայում հանդես եկող «Մայնցը» փոխել է 8 մարզիչ, որոնց մեծ մասը թիմը լքել է պաշտպանների մեկի պատճառով: Գրեթե յուրաքանչյուր նոր մարզչի գլխավորությամբ անցկացրած մի քանի անհաջող խաղերից հետո այդ պաշտպանը ներկայացել է Հայդելին եւ վստահեցրել, թե սխալ են խաղում, այսպես պարտվելու են: Գլխավոր մարզիչները «ապստամբ» պաշտպանին դուրս են թողել հիմնական կազմից, բայց պարտությունները շարունակվել են, եւ մարզիչը հեռացվել է, «ապստամբ» պաշտպանը կրկին վերադարձել է հիմնական կազմ: Եվ այսպես շարունակ՝ 4 տարի, մինչ այն պահը, երբ ուղղակի հատել է Հայդելի համբերությունը եւ հերթական անգամ, երբ «ապստամբը» կրկին ներկայացել է «մենք սխալ ենք խաղում, այսպես չենք կարողանա հաղթել» խոսքերով: «Դե եթե այդքան խելոք ես, դու էլ մարզիր թիմը: Միեւնույն է, ավելի վատ լինել չի կարող»,- եղել է գլխավոր տնօրենի պատասխանը: «Ապստամբ» պաշտպանի անունը Յուրգեն Կլոպ էր:

«Օրեր անց մեր թիմի առաջին խաղն էր Կլոպի գլխավորությամբ,- պատմել է Հայդելը: - Խաղից առաջ Յուրգենը նախ մանրամասն բացատրեց ֆուտբոլիստներին նրանց պարտականությունները, ապա ելույթ ունեցավ ֆուտբոլիստների առջեւ. այդ ելույթից հետո անգամ ես պատրաստ էի վազել խաղադաշտ եւ պայքարել առյուծի նման»: Կլոպի ղեկավարությամբ 1-ին իսկ խաղում «Մայնցը» հաղթեց եւ ի նշանավորումն այդ հաղթանակի՝ գլխավոր մարզիչը իր թիմի բոլոր ֆուտբոլիստներին քարշ տվեց մոտակա գարեջրատուն...

Ընդամենը 3 տարի անց «Մայնցը» Կլոպի ղեկավարությամբ իր պատմության մեջ 1-ին անգամ նվաճեց Բունդեսլիգայի ուղեգիր, 2006 թվականին էլ Գերմանիայում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ Կլոպը մեկնաբանեց առաջնության հանդիպումները եւ արժանացավ հեռուստատեսային «Տեֆի» մրցանակի գերմանական տարբերակին՝ «ֆուտբոլը անգամ տնային տնտեսուհիներին հասկանալի լեզվով բացատրելու համար»: 7-ական տարի անցկացնելով «Մայնցում» եւ «Բորուսիայում», դառնալով այդ թիմերի համար լեգենդ, Կլոպը ի վերջո «հասավ» Անգլիա՝ գլխավորեց «Լիվերպուլը»: Շատ մասնագետների կարծիքով Կլոպը եւ «Լիվերպուլը» ստեղծված են իրար համար՝ շատ նման են եւ լրացնում են միմյանց: «Նախկինում ես համակրում էի «Լիվերպուլին», իսկ հիմա՝ սիրում եմ նրան», - վերջերս հայտարարել էր Կլոպը: Այսօր «Լիվերպուլը» իր առաջին եզրափակիչն է անցկացնելու Կլոպի գլխավորությամբ: 

Տպել
1374 դիտում

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ