Իշխանություն կորցնելուց հետո նրանց կգտնենք ցնցոտիներով որեւէ կամուրջի տակ հարբած- քնած

18/05/2016 schedule18:15

Մեր կառավարությունը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հերթական անգամ լծվել է կոռուպցիայի եւ մոնոպոլիաների դեմ պայքարի սուրբ գործին:

Վարչապետն էլ իր հերթին գլխավորվում է Սերժ Սարգսյանի կողմից: Այնպես որ, «պայքարը» ոչ միայն սուրբ է, այլ նաեւ թեժ: Հասարակության մի հատվածը համոզված է, որ այդ պայքարը հերթական փուչիկն է, որը շատ շուտով թսկելու է: Հիմնավո՞ր են արդյոք այդ կարծիքները: Սա պարզելու համար պետք է ընդամենը ուսումնասիրել մեր երկրում բուն դրած կոռուպցիայի ու մոնոպոլիաների «անատոմիան»: Կարո՞ղ է արդյոք գործող իշխանությունը, չասենք՝ արմատախիլ անի, գոնե նվազեցնի կոռուպցիայի ու մոնոպոլիզացիայի մակարդակը:

Ախր այնպես չէ, որ մենք մի օր խորը քնած էինք, ու թշնամին ուշ գիշերով դավադրաբար մեզ մոտ ուղարկեց մոնոպոլիաներն ու կոռուպցիան, եւ հիմա այդ հրեշները թաքնվում են նկուղներում ու բազմանում: Եվ հիմա պետք է լապտերներով մտնենք նկուղները, հայտնաբերենք այդ հրեշներին ու վնասազերծենք: Այդ երեւույթները խորը արմատակալել են մեր հասարակության մեջ նույն իշխանությունների տեւական եւ տքնաջան աշխատանքի հետեւանքով, սերտաճել երկրի օրգանիզմի մեջ, բազմաթիվ արյունատար խողովակների միջոցով փոխկապակցվել կենսապահովման օրգանների հետ եւ դարձել առօրյա կյանքի անբաժանելի մասը: Այդ «հրեշները» հյուծում ու արնաքամ են անում օրգանիզմը:

Եվ հիմա այդ նույն իշխանությունը կրկին հայտարարում է, որ պետք է պայքարի կոռուպցիայի ու մոնոպոլիաների դեմ: Սա հեռու, չափազանց հեռու է զուտ տնտեսական հարց լինելուց: Սա խիստ ընդգծված քաղաքական հարց է: Մի պահ պատկերացնենք, որ Հայաստանում հաղթահարվել է կոռուպցիան, եւ մոնոպոլիաները վերացել են: Տնտեսվարողները իրենց ունակությունների, տաղանդի, աշխատասիրության ու համարձակության հաշվին բիզնեսներ են հիմնում, եկամուտներ են ստանում, աշխատատեղեր են ապահովում, չինովնիկները կաշառք չեն վերցնում ու ապրում են աշխատավարձով: Ու այս պայմաններում, ասենք, համապետական ընտրություններ են` պետք է կազմավորվի Ազգային ժողովը: Ի՞նչ կարող է անել իրեն կուսակցություն պատկերացնող ՀՀԿ-ն եւ իրենց նույնքան կուսակցություն պատկերացնող նրա արբանյակները իշխանությունը պահելու կամ, ինչպես ասում են՝ իրենց վերարտադրելու համար: Նա այլեւս չի կարող հույս դնել տարատեսակ լֆիկների ու միհրանների վրա, որովհետեւ նրանք այլեւս չկան: Հիմա այդ մոնոպոլիստների փոխարեն շաքար, բանան, ցորեն, ձեթ, կարագ, բենզին ու այլ ապրանքներ բերում են կամ արտադրում են ոչ թե մեկ-երկու հոգի, այլ բազմաթիվ տնտեսվարողներ: Վերջիններս դաժան մրցակցության մեջ են միմյանց հետ եւ ավելորդ շահույթներ չունեն: Նրանք քրտինքով վաստակած իրենց յուրաքանչյուր լուման պետք է ներդնեն իրենց բիզնեսում՝ ավելի մրցունակ լինելու համար եւ ընտրակաշառքներ բաժանելու կամ ինչպես ընդունված է ասել, ընտրությունները «լավ կազմակերպելու» փող չունեն: Այդ տնտեսվարողները չեն կարող նույնիսկ ստիպել իրենց աշխատողներին քվեարկել սրա կամ նրա օգտին, որովհետեւ իրենց աշխատողներին նրանք գնահատում են ոչ թե իրենց «քաղաքական հայացքների», այլ աշխատանքի արտադրողականության, որակի, ստեղծագործ մոտեցման համար: Դաժան մրցակցության պայմաններում աշխատող տնտեսվարողը խորապես թքած ունի, թե իր աշխատողը ում օգտին կքվեարկի:

Ավելորդ փողեր չունեն նաեւ պաշտոնյաները: Նրանք էլ չեն կարող «կազմակերպել ընտրությունները», որովհետեւ, ինչպես վերեւում տեսականորեն ենթադրեցինք, նրանք ապրում են միայն աշխատավարձով եւ կաշառքներ չեն վերցնում: Բիզնեսով էլ չեն կարող զբաղվել, քանի որ, ինչպես կրկին տեսականորեն ենթադրեցինք, արդեն կա դաժան մրցակցություն, եւ որեւէ կերպ չեն կարող իրենց բիզնեսն ու պաշտոնը համատեղել: Նախ՝ որովհետեւ ժամանակ չեն ունենա միանգամից երկու գործով զբաղվելու, եւ երկրորդ` նույն դաշտում գործող տնտեսվարողները խոշորացույցով հետեւելու են իրենց մրցակից պաշտոնյայի գործունեությանը, ապացույցներ հավաքեն ու դիմեն իրավապահ մարմիններին մրցակցության մեջ ոչ հավասար պայմաններում աշխատող պաշտոնյա բիզնեսմենի դեմ: Իրավապահներն էլ, ինչպես տեսականորեն ենթադրեցինք, կաշառք չեն վերցնում ու ըստ օրենքի պատժում են պաշտոնյա-բիզնեսմենին:

Մի խոսքով, երկրում հաստատվում է մի իրավիճակ, երբ կոռուպցիան ու մենաշնորհները վերացնելու պարագայում անց են կացվում ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ եւ իրեն կուսակցություն համարող ՀՀԿ-ն ու նրա արբանյակները հիմնահատակ տապալվում են, կորցնում իշխանությունը: Եթե նրանք գոնե մի քիչ տաղանդավոր լինեին, կարող էին համակերպվել իշխանություն չունենալու մտքի հետ, կարող էին զբաղվել այլ գործերով: Բայց քանի որ առանց իշխանական լծակների ու փողի ներկայիս պաշտոնյաների ու օլիգարխների բացարձակ մեծամասնությունը թրջված փիսոյի պես անօգնական են, ուստի իշխանություն կորցնելուց հետո նրանց կգտնենք ցնցոտիներով որեւէ կամուրջի տակ հարբած-քնած վիճակում, կամ ճաղավանդակների հետեւում:

Եվ ուրեմն ի՞նչ, լո՞ւրջ վերաբերվենք կոռուպցիայի ու մոնոպոլիաների դեմ պայքարի այդ հայտարարություններին: Իրոք կա՞ն հեռանկարներ, որ գործող իշխանությունը պայքարի հանուն նրա, որ մենք նրանց գտնենք ցնցոտիներով, որեւէ կամուրջի տակ խմած ու քնած վիճակում: Նման հեռանկարից խուսափելու համար գործող իշխանությունը, ինչպես ցույց է տվել փորձը, առանց աչք թերթելու կարող է առնվազն 10 հոգու գնդակահարել Երեւանի կենտրոնում: Իսկ դուք ասում եք՝ իշխանությունը կպայքարի՞ կոռուպցիայի ու մոնոպոլիաների դեմ:

Տպել
5011 դիտում

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը