Նոր խորհուրդը ստեղծվում է, որ ի՞նչ անի. ազգային փոքրամասնություններին այն չի հետաքրքրել

18/05/2016 schedule16:51

ՀՀ կրթության եւ գիտության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար այդպես էլ որեւէ դիմում-հայտ չի ներկայացվել ինչպես ազգային փոքրամասնությունների, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների կողմից:

Այնինչ, հենց նրանց ներկայացուցիչներին ներգրավելու ակնկալիքով էր, որ հայտարարված մրցույթը մեկ անգամ հետաձգվեց, եւ դիմումների ընդունման վերջնաժամկետը մայիսի 3-ից տեղափոխվեց մայիսի 13-ը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԿԳ նախարարին կից ստեղծվելու է հասարակական խորհուրդ, որի կազմում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին կարող են մասնակցել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ ներկայացնող կազմակերպություններ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին եւ այլն: Հասարակական այս խորհրդի անդամների նվազագույն թիվը կարող է լինել 15-ը: Նախարարությունն ընդհանուր առմամբ ստացել է 17 դիմում-հայտ` տարբեր կազմակերպություններից ու առանձին անհատներից:

Վերջիններից ամենաերիտասարդը 24-ամյա Խորեն Ոսկանյանն է, որն աշխատում է Արմավիրի Մ. Սիլիկյանի անվան համար 6 հիմնական դպրոցում՝ որպես ներառական կրթության համակարգող-սոցիալական մանկավարժ: Կրթության ոլորտի խնդիրներից մեր զրույցում նա առանձնացրեց հետեւյալը. «Ինձ համար, որպես սոցիալական մանկավարժի, որը արդեն  չորրորդ տարին աշխատում է հանրակրթական դպրոցում (մասնագետների պակասության պատճառով ուսմանը զուգահեռ աշխատել է դպրոցում-խմբ.), ամենաառաջնային խնդիրը վերաբերում է ներառական կրթության ներդրմանը եւ նրա տեխնոլոգիաներին, որովհետեւ ներդրված համակարգը դեռեւս կայացման ու որոշիչ փուլում է»,- ասաց նա:

Մանրամասնեց օրինակ, որ ներառական կրթություն իրականացնող դպրոցներում աշխատող դաստիարակների պաշտոնային պարտականությունները հստակեցված չեն, ինչը նպաստում է, որ նրանք մեծամասամբ մատնված լինեն անգործության: «Դպրոցներ կան, որոնք չունեն հատուկ մանկավարժներ, բայց կան դաստիարակներ՝ երկու եւ ավելի, ինչը աննպատակահարմար է, այն էլ՝ Հայաստանի կրթական համակարգի համար: Քանի որ դաստիարակը չունի պաշտոնային հստակ պարտականություններ եւ գործառույթներ, բոլորը ձգտում են դաստիարակներ աշխատել, որովհետեւ նրանք վարձատրվում են մասնագիտական խմբի մնացած անդամներին հավասար, սակայն գործառույթները համապատասխան չափով բաշխված չեն»,- փաստեց Ոսկանյանը:

Մարզպետարաններում, ըստ նրա, բացակայում են ներառական կրթության իրականացման նկատմամբ համապատասխան վերահսկողության մեխանիզմներն ու նաեւ մասնագետները, ինչը եւս խնդիր է: Խորեն Ոսկանյանն ուշադրություն է հրավիրում նաեւ օրենսդրական մի պահանջի վրա, ըստ որի, ներառական կրթություն իրականացնող դպրոցների յուրաքանչյուր դասարանում կարող է ընդգրկվել հատուկ կարիքներ ունեցող առավելագույնը 3-4 երեխա, բայց հաճախ ստեղծվում է մի իրավիճակ, երբ այդպիսի երեխաների թիվը մեծ է լինում, եւ դպրոցը կանգնում է երկընտրանքի առաջ՝ կամ խախտել օրենքն ու ընդունել այդ երեխաներին, կամ հետեւել օրենքի տառին, ինչի դեպքում էլ անտեսվում է երեխայի՝ իր նախընտրած դպրոցում սովորելու իրավունքը:

«Օրենքով նախատեսված է, որ երեք-չորսից ավելի երեխաներ իրավունք չունեն մեկ դասարանում ներառվելու, սակայն կոնկրետ իմ աշխատած դպրոցում կա դասարան, որը հինգ-վեց երեխա ունի ներառական կրթության մեջ ներգրավված: Այդ թիվը մի քիչ խնդիր է առաջացնում, արդեն ստիպված կամ պետք է օրենքի խախտում արվի, կամ այդ երեխաները դուրս լինեն կրթությունից, ներառական դպրոցից»,- ասաց ԿԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար դիմած երիտասարդը: Նա գտնում է, որ օրենքով նախատեսված այդ շեմը պետք է բարձրացնել եւ կարծում է, որ դա բացասաբար չի ազդի կրթական արդյունքների վրա: «Իմ դպրոցի փորձից կարող եմ ասել, որ բացասական ազդեցություն գլոբալ առումով չի ունենա, մասնավոր առումներով՝ կարող է եւ»,- պատասխանեց Խորեն Ոսկանյանը:

Իսկ ԿԳ նախարարին կից ստեղծվող այս խորհուրդը ինչ արդյունավետություն կարող է ունենալ. Հայաստանում հազարումի այդպիսի խորհուրդներ կան, նմանատիպ մի մարմին էլ ստեղծված է հենց նույն կրթության եւ գիտության նախարարությունում, որը կոչվում է նախարարին կից կոլեգիա: Ընդ որում, այս երկուսի տարբերությունները ԿԳՆ իրավաբանական վարչությունում երեկ դժվարացան մատնանշել: Արդեն մի քանի տարի գործող կոլեգիայի գործունեության արդյունքները նույնպես առանձնապես տեսանելի չեն: Խորեն Ոսկանյանը, սակայն, լավատես է: «Ամեն դեպքում՝ մեծ հույսերով եմ դիմել: Մտածել եմ, որ նորանշանակ նախարարը ուզում է բեկումնային քայլեր անել ու բեկումնային առաջընթացի հասնել կրթության ոլորտում, եւ ես կարծում եմ, որ դրան զուգահեռ նա քաղաքական կամք կդրսեւորի, ու ինչը որ կգրանցվի թղթի վրա, օրենքի ուժ կստանա ու պրակտիկորեն կկիրառվի կրթության ոլորտում»,- ասաց նա՝ հավելելով, որ կարեւոր է, որպեսզի խորհրդի անդամները ոչ միայն խնդիրները տեսնեն, այլեւ առաջարկեն գոնե մեկ լուծման տարբերակ եւ կարեւոր է խավարը անիծելու փոխարեն մեկ մոմ վառել:

Հ.Գ. Նշենք, ԿԳ նախարարին կից խորհրդի կազմը կհաստատվի մինչեւ շաբաթվա վերջ: Ենթադրվում է, որ դրանում կընդգրկվեն բոլոր դիմում-հայտ ներկայացրածները: Ի դեպ, խորհուրդը ստեղծվում է կառավարության որոշմամբ, եւ այդպիսիք պետք է լինեն բոլոր գերատեսչություններում:

Տպել
1969 դիտում

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից