Վարչապետին ինչ-որ մութ ուժեր թյուրիմացության մեջ էին գցել

19/05/2016 schedule20:02

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս մեկ նախադասությամբ ազդարարեց մոնոպոլիաների դեմ պայքարի փառահեղ ավարտը: Պայքար, որը սկսվել էր ուղիղ մեկ շաբաթ առաջ նույն Հովիկ Աբրահամյանի` կառավարության նիստում ունեցած գեղեցիկ ու խրոխտ ճառով:

Իհարկե, նա ամեն ինչ արեց, որ մենք գլխի չընկնենք, որ դա պայքարի ավարտն է, բայց մենք էլ հո միամի՞տ չենք: «Ես այս բարձր ամբիոնից հայտարարում եմ, որ որեւէ ընկերության հնարավորությունները չեն սահմանափակվում, եթե ցանկանում է զբաղվել հեղուկ վառելիքի ներկրմամբ: Մենք օրենքով որեւէ մեկին մենաշնորհի իրավունք չենք տվել: Դա ձեւավորում է տնտեսական մենաշնորհներ, որի համար կա տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, պարոն Շաբոյանի հանձնաժողովը, որը պետք է լուծում տա, եթե որեւէ մեկը չարաշահում է դիրքը»,- ԱԺ ամբիոնից երեկ հայտարարեց ՀՀ վարչապետը: Այսինքն ով ուզենա, ինչ ուզենա՝ կարող է ներկրել, եւ նրան ոչ մեկը չի խոչընդոտի: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը եւ դրա նախագահ Արտակ Շաբոյանը վաղուց արդեն «լուծում են տվել» բոլոր հարցերին: Ընդ որում, լուծում են տալիս արդեն մի քանի տարի, տարին` 365 օր, օրը`24 ժամ...: Հարցը լուծված-պրծած է:

Հիմա անդրադառնանք այդ «լուծումներին» եւ դրա համար դիտարկենք ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի ոչ վաղ անցյալի հայտարարությունները ամենաընդգծված մոնոպոլիաների` շաքարավազի, բանանի ու բենզինի շուկաների վերաբերյալ: «Կարող եմ միայն հետեւյալն ասել, որ մուտքի խոչընդոտներ բանանի շուկայում չկան, մրցակցության սահմանափակումներ չկան, և եթե լինեն տնտեսվարողներ, որոնք կարող են ավելի էժան բանան ներկրել այլ երկրներից, ապա վստահեցնում եմ, որ ամբողջությամբ դա կարող են իրականացնել»,- այս տարվա փետրվարի 11-ին կառավարության շենքում լրագրողների հետ զրույցում բառացիորեն հայտարարեց Արտակ Շաբոյանը: Բանանի հարցը այսպիսով լուծված է` մոնոպոլ դիրքի չարաշահում չկա, շուկա մուտքի խոչընդոտ չկա:

Հիմա՝ բենզինը: «Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստան բենզինի ներկրման ոլորտում մուտքի խոչընդոտներ չկան. ցանկացած տնտեսվարող, ով կցանկանա այդ գործունեությամբ զբաղվել, ներմուծել առավել շահավետ պայմաններով, կարող է առանց խոչընդոտների իրականացնել»,- այս հայտարարությունն էլ Արտակ Շաբոյանը արել է այս տարվա մարտի 17-ին՝ կրկին կառավարությունում, կրկին լրագրողների հարցերին պատասխանելիս: Բենզինն էլ, պանիմայեշ, խնդիր չի, ոչ մեկը չի չարաշահում իր դիրքը, ով ուզենա, բենզին կբերի...: Մի խոսքով, բենզինի հարցն էլ լուծեցինք:

Անցանք «ամենա-ամենա» մոնոպոլիային` շաքարավազին: 25 մարտի, 2015 թվական: «Ցանկացած տնտեսվարող կարող է ներմուծել թե՛ շաքարավազ, եւ թե՛ դրա հումքը: Մեզ համար կարեւոր է, որպեսզի մուտքի խոչընդոտներ չլինեն, իսկ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չկան նման խոչընդոտներ»,- հայտարարեց Շաբոյանը այս անգամ Ազգային Ժողովի միջանցքում լրագրողների հարցերին ի պատասխան: Այլ կերպ ասած, Շաբոյանը «լուծումները տվել է»: Ընդ որում, այդ լուծումները թարմ են. այնպես չէ, որ դրանք անցած դարի 50-ականների լուծումներ են:

Մի խոսքով, բանանի, շաքարավազի ու բենզինի շուկաները լիակատար բաց են բոլորի համար, ներկրեք որքան ուզում եք, երբ ուզում եք: Դե եթե այս շուկաներում ամեն ինչ նորմալ է, ուրեմն մյուս բոլոր-բոլոր շուկաներում ոչ թե նորմալ է, այլ ուղղակի ընտիր` մրցակցությունը պարզապես ափերից ելել՝ թափվում է:

Բայց հլը մի րոպե: Եթե մրցակցության խնդիրներ չկան, էդ ինչի՞ դեմ էին ուզում պայքարել: Ստացվում է, որ ուզում էին պայքարել մի բանի դեմ, որը չկա: Մրցակցության խնդիր Հայաստանում չկա: Չկա, հասկանո՞ւմ եք: Եվ դրանով հանդերձ մեկ շաբաթ առաջ սկսված մոնոպոլիաների դեմ պայքարը հայտարարվում է ավարտված՝ թշնամու իսպառ բացակայության պատճառով: Հիմնավո՛ր պատճառով:

Այսքանից հետո կարելի է պնդել, որ մեր դյուրահավատ կառավարությանը եւ հատկապես վարչապետին ինչ-որ մութ ուժեր թյուրիմացության մեջ էին գցել, ասելով, թե մեզ մոտ մրցակցություն չկա, մոնոպոլիստները խոչընդոտում են այլ տնտեսվարողներին եւ այլն: Դեռ պետք է պարզել, թե ով է այս հանցավոր քայլի հեղինակը:

Ախր ինչպե՞ս կարող էր արդարադատության գեներալ-մայոր, ազնվության, անկաշառության մարմնավորում,  բացառապես աշխատավարձով ապրող Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ընկերությունը չարաշահել իր մոնոպոլ դիրքը բանանի շուկայում: Դա, ախր, ի սկզբանե բացառված էր: Ինչպե՞ս կարող էր բացառապես կրթված, դաստիարակված անձանցից կազմված ՀՀ ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր, աշխարհահռչակ բարերար Սամվել Ալեքսանյանը չարաշահել իր մոնոպոլ դիրքը շաքարավազի շուկայում: Ախր նա «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ  աստիճանի շքանշանի դափնեկիր է եւ այդ շքանշանը նրան անցած տարի հանձնել է անձամբ Սերժ Սարգսյանը: Հետո՝ մի մոռացեք, որ ինչպես 2012-ի ԱԺ ընտրությունների քարոզչության ժամանակ բացահայտեց նրա կողմնակից կանանցից մեկը՝ «Սամվել Ալեքսանյանը Քրիստոսից հետո երկրորդ մարդն է»: Ու հետո, նա իսկի բիզնեսով էլ չի զբաղվում եւ առավոտից իրիկուն մինչեւ կոկորդը խրված է օրինաստեղծ աշխատանքի մեջ:

Մի խոսքով թարգեք` ի՞նչ մոնոպոլիա, ի՞նչ պայքար... կարգին գործով զբաղվեք:

Տպել
5077 դիտում

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան