Ալիեւը հիմա արյունոտ թաթերն է լիզում ու նոր գրոհի հաշվարկներն անում, ինչը ժամանակի հարց է

20/05/2016 schedule07:40

Ապրիլյան պատերազմի եւ հետագա զարգացումների մասին «Հայակական Ժամանակ»-ի հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Շիրինյանը:

- Պարոն Շիրինյան, ի՞նչ տվեց Վիեննայի հանդիպումը Հայաստանին եւ Արցախին: Ճի՞շտ էր արդյոք, որ Սերժ Սարգսյանը համաձայնեց մասնակցել դրան:

- Ես մինչեւ գնալը իմ կարծիքը հայտնել էի, որ ստեղծված իրավիճակը չափազանց հարմար է «Մինսկի խմբի Մադրիդյան փաստաթղթեր» կոչվող այդ ծուղակից դուրս գալու համար եւ ասելու` Արցախի հետ հա՞րց ունեք, լուծեք ձեր հարցերը Արցախի հետ: Ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը: Քառօրյա պատերազմն էլ ոչ թե Հայաստանի հետ էր, այլ` Արցախ-Ադրբեջան պատերազմ էր: Իսկական ժամանակն էր` հարցը տեղափոխել Արցախ-Ադրբեջան հակամարտության դաշտ: Դա չեղավ: Ի՞նչ եղավ. Ռուսաստանն ասաց՝ վերադառնում ենք 1994- 95 թվականների համաձայնագրերին: Իսկ այդ համաձայնագրերը հետո ծնեցին Մինսկի խումբ, ծնեցին իրար հակասող սկզբունքներ՝ տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք, որոնք երբեք չեն կարող խաղաղ ձեւով իրար հետ համատեղվել: Եղավ խաղաղ լուծման պահանջ: Այս բոլորը ժամանակին բերեց, հանգեցրեց երկրորդ արցախյան պատերազմին: Հիմա էլ փոփոխություն չեղավ, Արցախը, ըստ էության, չներգրավվեց գործընթացի մեջ, եւ լինելու է այն, ինչը  հանգեցնելու է պատերազմի:

- Այսինքն, ըստ ձեզ, Վիեննայի հանդիպումը նոր պատերազմի՞ է հանգեցնելու:

-100 տոկոսով:

- Ի՞նչ ժամկետներում եք դա կանխատեսում, եւ ո՞վ կսկսի:

- Ժամկետների առումով, եթե կոնկրետ ենք նայում գործընթացներին, ապա Ադրբեջանը ինչո՞ւ է  այսօր խաղաղությունից խոսում, նա հո տեսակետը չի՞ փոխել: Ադրբեջանն այս պաուզան վերցրել է, որ անցած  մարտական գործողությունների դրական եւ բացասական կողմերը գնահատի, պրոգնոզավորի առաջիկա քայլերը, ոչնչացված տեխնիկան համալրի, գուցե նոր տեխնիկա ձեռք բերի: Միանշանակ է, որ երբ այս գործընթացն ավարտվի, էսկալացիան մեծանալու է, իսկ հարմար պահին գրոհը լինելու է նորից: Սա միանշանակ է, որովհետեւ հակամարտության հիմքերի մեջ այս պատերազմը ոչինչ չփոխեց: Հակառակը, նախագահի գնահատականով մենք ոչինչ չենք կորցրել, բայց Ադրբեջանը որոշ հոգեբանական առավելություն է ձեռք բերել: Եթե վերցնենք, որ սա  ճշմարիտ է (ինչը այնքան էլ իրականությանը չի համապատասխանում), Ադրբեջանը այդ հոգեբանական առավելության չափով ճնշումը մեծացնելու է ե՛ւ Արցախի վրա, ե՛ւ Հայաստանի Հանրապետության վրա, ե՛ւ Հայաստանի իշխանության վրա:

- Ապրիլի լույս 2-ի լայնածավալ պատերազմով սկսված եւ մայիսի 16-ին Վիեննայում ավարտված այս փուլից Հայաստանն, ըստ ձեզ, ավելի ուժեղացա՞ծ դուրս եկավ, թե՞ ավելի թուլացած` ռազմական եւ դիվանագիտական առումով:

- Հոգեբանական կորստով վերադարձանք 1990-ականների  ելակետային վիճակին, այսինքն` մեր դիրքերը թուլացան: Ռազմական առումով դժվար է ասել,  որովհետեւ Արցախի պաշտպանական բանակը կարողացավ ձախողել ռազմավարական այն մտահղացումը, որ Բաքուն ուներ` Մոսկվայի հրահրմամբ եւ, չեմ կասկածում` Անկարայի հետ համաձայնեցված: Բանակը սա փշուր-փշուր արեց: Բայց երբ որ հրամայեցին եւ Արցախի բանակին կանգնեցրին գործողությունները Ադրբեջանի տարածք տեղափոխելու պահին... սովորաբար բանակի ողնաշարը ջարդվում է, երբ նա բոլոր առումներով հարձակման պատրաստ է, եւ  նրան կանգնեցնում են, ու ոչ ոք չի հասկանում, թե ինչու են կանգնեցրել: Դրանից հետո մնացին նաեւ կորցրած տարածքները: Ուրեմն, մի կողմից մենք մեծագույն հաջողության ենք հասել, որովհետեւ, Աստված չանի, եթե լիներ ադրբեջանական ճեղքում, պատկերացնում եք չէ՞ ինչ էր լինելու, կատաստրոֆա էր լինելու: Մյուս կողմից, մենք ունեցանք տարածքային եւ հոգեբանական կորուստ: Իսկ սա ադրբեջանցիներին թույլ է տալու ավելի հոխորտալու եւ ավելի արագ ու մարտունակ շարժվելու դեպի հայկական կողմ: Այնպես որ, եթե դրական է, գնահատեք դրական, բայց եղած վիճակը նոր պատերազմի իսկական ճանապարհ է:

- Նախկին փորձը հետեւյալն էր, Ալիեւը գնում էր նման բանակցությունների, ապա վերադառնում Բաքու եւ սկսում իր հայտնի հռետորաբանությունը: Այս անգամ արդեն մի քանի օր է նրա  ձայնը չի լսվում: Ինչի՞ հետ եք սա կապում:

- Արջի (տվյալ դեպքում`գայլի, որովհետեւ թուրքերը գորշ գայլն են) թաթերը արյունլվա են եղել, եւ դա մեր բանակն է արել: Հիմա նա թաթերն է լիզում եւ հաշվարկներ անում հաջորդ գործողությունների համար: Ոչ մի կասկած չունեմ: Մի գիշեր է ընդամենը հանգիստ եղել եւ դրանից պետք չի բան սարքել: Ես էլ կարող եմ ասել, որ այդ գիշերը հանգիստ է եղել, որպեսզի հաջորդ գիշերը անհանգստացնեն ավելի մեծ թափով: Սովորաբար այդպես է լինում`մարդկանց տրամադրությունը մի քիչ թմրեցնում են: Իսկ գլխավորը` ես կարծում եմ, նրանք պատերազմի արդյունքներն են ամփոփում, նաեւ` վերքերը բուժում: Եթե նույնիսկ մեծ գրոհ չլինի, որը մի շարք  հանգամանքների հետ է կապված, ապա սահմանամերձ գոտում` Ադրբեջան-Արցախ եւ Ադրբեջան-Հայաստան այս սահմանային գոտում լինելու է մշտական, տեւական եւ անընդհատ լարում: Դրան գումարած մի ակնհայտ բան. պարզ է, որ այսօր շատ ազատամարտիկներ, կամավորականներ ռազմաճակատի գծում են: Բայց հիմա գարնանացա՞ն է, թե՞ չէ Հայաստանի Հանրապետության համար: Ամեն մի լուման, ամեն մի դրամը նշանակություն ունի ժողովրդի համար` ցանքս անո՞ւմ են,  հասցնո՞ւմ են, տեխնիկայով բավարարվա՞ծ են: Աշնանը ի՞նչ են հավաքելու, ո՞վ կարող է իմ հարցին պատասխանել: Այսօր արդեն աշնան վնասը՝ տնտեսական վնասը ակնհայտ է: Եթե տղամարդը ռազմաճակատում է, հողը ո՞վ է մշակելու:  Այնպես որ, ես հետեւյալն եմ ասում. պետք է  դատարկ խոսակցությունները եւ հույսերը դադարեցնել, հայկական կողմը իր մեջ պետք է մեռցնի պատրանքը, թե այս հարցը կարող է խաղաղությամբ լուծվել, եւ պատրաստվի ռազմական գործողությունների` հարմար պահի, հարմար տեղում գրոհը շարունակելու եւ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու: Ուրիշ ճանապարհ չկա, դա բացառված է: Հեռանկարի մեջ մենք պարտավոր ենք Արցախի սահմանները բնական վերջնագծեր դուրս բերել: Բնական վերջնագծերը գետերը, լճերը, օվկիանոսները, լեռնաշղթաներն են: Պետությունները ձգտում են բնական սահմանի հասնել, Արցախում դա չկա: Եղած սահմանը պրովոկացիայի եւ պատերազմի գայթակղության սահմանն է: Պետք է ճեղքում լինի, եւ պատերազմական գործողությունները պետք է տեղափոխվեն Ադրբեջանի տարածք:

- Պարոն Շիրինյան, զինադադարից անմիջապես հետո հասարակության շրջանում դժգոհության ալիք բարձրացավ երկրում տիրող կոռուպցիոն երեւույթների հետ կապված: Մարդիկ համոզված են, որ կոռուպցիայի պատճառով բանակն ավելի թույլ ներկայացավ ապրիլյան պատերազմին, քան կարող էր լինել: Ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների փորձերը այս դաշտում ինչ-որ բան անելու ուղղությամբ, դրանք վստահություն ներշնչո՞ւմ են:

- Ես մինչեւ հիմա գործնական ոչինչ չեմ տեսել: Նախ` ալիք չի եղել, ուղղակի դժգոհություն է եղել, աջից-ձախից խոսակցություն: Շոկային վիճակ է եղել, շատերն ասում էին` այս ինչ է, այս ինչ վիճակ է: Բայց եթե երկրում կոռուպցիան այս մակարդակն ունի, բանակում ի՞նչ վիճակ պետք է լիներ, ո՞վ չգիտեր: Խոստովանելը իհարկե դժվար է: Դրա համար իշխանությունը իր մանկլավիկների միջոցով նախ շրջանառության մեջ դրեց միասնության թեզիսը: Ես հարց եմ տվել՝ այդ օրերին կա՞ր պառակտման որեւէ փորձ, որ անընդհատ միասնությունից են խոսում: Այնպես որ, իշխանությունների այս գործելաոճին հակառակ, հասարակության ճնշումը հիմա պետք է ավելի մեծանա` կոնկրետ անձերով, կոնկրետ ոլորտներում, կոնկրետ մարդկանց ձախողումները բացել, եթե դա վարչական պատասխանատվություն է, աշխատանքից հեռացնել, իսկ եթե քրեական հանցագործություններ կան, պետք է հստակ օրենքի առաջ պատասխան տան: Եվ սա որեւէ առնչություն չունի 37 թվականի իրադարձությունների հետ: Այն ժամանակ կուլակն իր աշխատանքով էր հարստացել, հիմիկվա կուլակներն իրենց աշխատանքո՞վ են հարստացել, թե՞ պետական ունեցվածքն են յուրացրել: Դրա համար հասարակությունը պետք է արթուն լինի եւ պահանջի: Մի բան պարզ է. պետք է պետական ապարատը կարգի բերվի եւ այդ կոռուպցիոներները պատժվեն,  որպեսզի գալիք արհավիրքներին պատրաստ լինենք:

- Կարո՞ղ է այս դժգոհությունը հանգեցնել գործող իշխանությունների փոփոխության:

- Ես լինեի նախագահի տեղը, կառավարությանը թոշակի էի ուղարկել, նորն էի նշանակել: Իսկ ինչո՞ւ պետք է դա լինի ժողովրդի դժգոհության պայմաններում, իրենք չե՞ն տեսնում` ինչ վիճակ է: Այսինքն, պարտադիր չի, որ ժողովուրդը փողոց դուրս գա, թող անեն: Բայց որ փոփոխություն է պետք`100 տոկոս է, որ որոշ մարդիկ պատասխան պիտի տան`100 տոկոս է, որ որոշ գեներալներ պետք է չքանան ժողովրդի աչքից`100 տոկոս է:

- Նկատի ունեի` ամբողջ իշխանության փոփոխության:

- Դա կարո՞ղ են անել: Ո՞ւմ են տանելու, ո՞ւմ են բերելու, ունե՞ն ռեզերվ:

- Համենայնդեպս որոշ քաղաքական գործիչներ եւ ուժեր կոչ են անում օր առաջ ազատվել այս իշխանությունից, որպեսզի հնարավոր լինի Հայաստանին սպառնացող վտանգին դիմակայել: Կարո՞ղ են այս ուժերն ու գործիչները օգտագործել լայն հանրային դժգոհությունը եւ իշխանափոխության գործընթացներ սկսել:

- Ես քաղաքական գործիչ չեմ, դրա համար էդ տեսակետը չեմ ուզում ասել, բայց այդ քաղաքական գործիչներն էլ են չէ՞ պատասխանատու այս վիճակի համար, հո մենակ իշխանությո՞ւնը չի: Դրա համար ես կառաջարկեի բանակի ուղեղը` Գլխավոր շտաբը, շտապ կարգի բերել, համալրել կրթված, դաստիարակված եւ Հայաստանի պետական շահին նվիրված ու ստուգված մարդկանցով, եթե դա եղավ,  մնացածը` ձեր ուզածը, ինքնըստինքյան կստացվի:

- Պարոն Շիրինյան, դուք վստահ եք, որ Ադրբեջանը նորից է գրոհելու, բայց նաեւ նշում եք, որ ապրիլյան գրոհը Ռուսաստանի հրահրմամբ տեղի ունեցավ: Այսինքն Ռուսաստանը, ըստ ձեզ, կրկին գրո՞հ կհրահրի, եւ արդյոք ԱՄՆ-ն կամ մյուսները չե՞ն կարող Ադրբեջանին զսպել:

- Դրանք իրենց հարմար պահին իրենց մխտռությունն անելու են, չեն նայելու` Ամերիկան կուզի, թե ռուսը կուզի: Ռուսը հիմա ինձ թվում է բալանսն է հաշվում` արդյոք ճի՞շտ էր Ադրբեջանին հրահրելը: Եթե արդյունք լիներ, իհարկե գոհ կլիներ, բայց հիմա ի՞նչ արդյունք ունի: Երեք օր առաջ Գաբալայում Ադրբեջանը, Վրաստանն ու Իրանը հակառուսական ալյանս ստեղծեցին: Այսինքն, ինչ որ ցանկանում էր Ռուսաստանը՝ Ադրբեջանին իր հետ բարեկամության մղել Հայաստանի հաշվին, չստացվեց: Հիմա լայն կոմպանիա պետք է սկսվի եւ Ռուսաստանին ասվի` ա՛յ ողորմելի, կարելի՞ է հարյուր տարվա մեջ տասնհինգ անգամ սխալվել, աշխարհում դուք այլեւս բարեկամ ժողովուրդ չունեք, ձեր ամենամեծ բարեկամը` կոլխոզի նախագահ Լուկաշենկոն, ձեզ վրա թքում է: Հիմա մնացել է մի ժողովուրդ, այն էլ արդեն արձանագրվեց, որ «Եվրատեսիլի» ժամանակ Ռուսաստանի ներկայացուցիչը Հայաստանից երկու միավոր ստացավ: Այսինքն հայ ժողովուրդը մեկընդմիշտ հրաժարվում է ռուսականությունից եւ սովետականությունից: Սա նշանակում է, որ մտնում է իրական անկախության եւ հայրենիքի ստեղծման ճանապարհ: Ուրեմն, հանգիստ մեր գործը պետք է անենք եւ պատրաստվենք մեծ պատերազմի: Եվ այդ պատերազմը մենք պետք է սկսենք, այլապես սա վերջ չի ունենա:

Տպել
5423 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի