Մենք` բաժնետեր, դուք` սպասող. խաղողագործներն ընտրել են դպրոցի դասերը տապալելու տարբերակը

20/05/2016 schedule15:49

Երեկ ու դրա նախորդ օրը ամբողջությամբ կամ մասնակի տապալվել են Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի միջնակարգ դպրոցի դասերը՝ ի նշան աշակերտների ընտանիքների բողոքի, որոնք ամիսներ շարունակ չեն կարողանում ստանալ մթերված խաղողի գումարը: 

Միառժամանակ առաջ չկատարվող վճարումների խնդրի վրա ՀՀ կառավարության շենքի մոտ ուշադրություն հրավիրող քաղցրաշենցիները հայտարարել էին, որ հարցին լուծում չտրվելու դեպքում դասադուլ են կազմակերպելու՝ երեխաներին դպրոց չուղարկելով: Ավելի ուշ, փաստորեն, խոսքը գործի են վերածել: Գյուղացիներից երեկ տեղեկացանք, որ մտադիր են այս ձեւով պայքարը շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ գումարները չեն ստացել: Նրանք այլ ելք չեն տեսնում, քանի որ պատկան մարմինները շարունակ ժամկետներ են նշել, բայց հետեւողական չեն գտնվել: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ, ըստ նրանց, խոստացել էր, որ մինչեւ մայիսի 10-ը գումարները մաս-մաս պիտի վճարված լինեին: Նշված ժամկետի ավարտին կառավարության շենքի մոտ եւս մեկ անգամ բողոքի ցույց կազմակերպելուց հետո քաղցրաշենցիները անցել են խոստացված մարտավարությանը:

Դպրոցի տնօրեն Թաթուլ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին օրն ընդհանրապես դաս չի եղել, իսկ արդեն երկրորդ օրը, այսինքն՝ երեկ, որոշ աշակերտներ հաճախել են դպրոց: Դպրոցն ունի 300 աշակերտ, այդ օրը դասի են գնացել նրանց միայն տասը տոկոսը: Հարցին, թե այդ աշակերտներն այն ընտանիքների երեխաներն են, որոնք մթերման գումարի խնդիր չունեն, տնօրենը պատասխանեց. «Նաեւ: Չի կարելի այդպես բացարձակ ասել»: Դասադուլին զուգահեռ ծնողները բողոքի ակցիա են անցկացրել դպրոցի մոտ գտնվող մարզադաշտում: Տնօրենը հույս ունի, որ այսօրվանից արդեն դասերը կընթանան բնականոն հունով, որովհետեւ թե՛ գյուղատնտեսության նախարարության, եւ թե՛ խաղող մթերող կազմակերպության ներկայացուցիչներն, ըստ նրա, գյուղացիներին խոստացել են առաջիկայում անպայման լուծում տալ խնդրին: Թաթուլ Աբրահամյանի գնահատմամբ, բողոքի ակցիայի այսպիսի դրսեւորումը նախադեպ դարձավ, իսկ դասերի հաշվին գործելը ծնողների համար ճարահատյալ քայլ էր: «Եթե կրթության տեսանկյունից նայենք, դա բացասական էր, բայց ծնողներն ուրիշ ելք չունենալու պատճառով դա են ընտրել՝ հասկանալով, որ խոչընդոտում են կրթության ընթացքը, ինչն իրենց երեխաների ապագայի վրա կարող է ազդեցություն ունենալ»,- ասաց նա: 

Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը նույնպես մեր զրույցում հույս հայտնեց, որ Քաղցրաշենի միջնակարգ դպրոցում այսօրվանից դասապրոցեսը կվերականգնվի ամբողջ ծավալով: Երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մասնագետը եւս նկատեց, որ իր պրակտիկայում նման դեպք առաջին անգամ է հանդիպում, երբ որպես այս կամ այն խնդրի լուծման տարբերակ ընտրվում է երեխաներին դպրոց չուղարկելը:

«Բնակչությունը հավաքվել է դպրոցի մոտ եւ փորձում է խոչընդոտել դպրոցի դասերը, որպեսզի դրանով ուշադրություն գրավի: Երեկ էլ, այսօր էլ մենք այցելել ենք դպրոց: Այսօր, ճիշտ է, աշակերտների թվաքանակը փոքր էր, բայց դասապրոցեսը ընթանում էր: Կոլեկտիվի հետ ենք խոսել, ծնողների հետ ենք զրուցել՝ հաշվի առնելով ուսումնական տարվա ավարտը, որից ընդամենը մի քանի օր է մնացել, եւ դպրոցը բավականին խնդիրներ ունի լուծելու՝ տարին ամփոփելու՝ կիսամյակային գրավորներ, տարեկան գնահատականներ եւ այլն, իսկ մայիսի 27-ին վերջին դասն է»,- երեկ ասաց կրթության բաժնի պետը: 

«Ծնողների հետ բացատրական աշխատանքներ են տարվել, որ վաղը ամբողջովին դպրոցը պետք է աշխատի: Կարծում ենք՝ այդպես կլինի, որովհետեւ դա բխում է առաջին հերթին աշակերտների եւ ծնողների շահից: Երեխաները չպետք է տուժեն ստեղծված իրավիճակում: Ծնողներին բացատրվել է, որ եթե խնդիր ունեն, պիտի փորձեն այլ ճանապարհով այդ մասին բարձրաձայնել, լուծել, բայց ոչ թե աշակերտների միջոցով: Կարծում եմ, որ բոլորն էլ հասկացել են: Հույս ունենք եւ ակնկալում ենք, հավանականությունը շատ մեծ ենք համարում, որ վաղը նորմալ հունով դպրոցը կսկսի աշխատել»,- շարունակեց նա:

Նշենք, որ քաղցրաշենցի խաղողագործներին պարտք է «Վինար» ընկերությունը: Վճարման ենթակա գումարն ընդհանուր առմամբ կազմում է մոտ 185 միլիոն դրամ: Գործարանը գյուղացիների արտադրանքը մթերել է անցյալ տարի: Շուտով հաջորդ բերքը ստանալու ժամանակն է, իսկ նախորդի վրա թափած չարչարանքի արդյունքը գյուղացին դեռ չի տեսել: «Վինարի» սեփականատերերն, ի դեպ, Ավետ Գալստյանը եւ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն են (Յուվեցի Կարո): Երեկ «Ազատություն» ռադիոկայանի՝ խնդրի վերաբերյալ թոք շոուի ժամանակ Ավետ Գալստյանը նկատեց, որ ինքը եղել է Իտալիայում եւ տեղյակ է, որ այնտեղ կա գործարան, որին բերք հանձնող 700 խաղողագործները այդ ընկերության բաժնետերեր են, ինչը նշանակում է, որ խաղողագործներն օգտվում են միայն վերջնական արդյունքից: Թոք շուին ներկա գյուղացիների մի մասը զայրացան, հայտարարեցին, որ իտալիաներն իրենց չեն հետաքրքրում, այլ միայն այն, թե երբ է վճարվելու գումարը, ապա եւ լքեցին տաղավարը: Իսկ հայաստանյան գործարանի սեփականատերը, ի տարբերություն Իտալիայում գտնվողի, խաղողագործին չի առաջարկում բաժնետեր դառնալ ու հետեւաբար ավելի մեծ եկամուտ ակնկալել: Իտալական տարբերակից նրան գրավում է գյուղացու երկար սպասելու հատվածը միայն:

Տպել
1955 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)