Եվրոպական ֆուտբոլ. Իսպանական «տեռոր»

20/05/2016 schedule18:55

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչում հաղթանակ տոնելով անգլիական «Լիվերպուլի» նկատմամբ 3-1 հաշվով, իսպանական «Սեւիլիան» պատմության ընթացքում ընդհանուր՝ 5-րդ անգամ եւ 3-րդ անգամ անընդմեջ նվաճեց պատվավոր մրցանակը: Առաջին խաղակեսից հետո առջեւում էր անգլիական ակումբը, սակայն 2-րդ կեսում «Սեւիլիան» հրաշալի, գրեթե իդեալական ֆուտբոլ ցուցադրեց, խփեց 3 գոլ եւ հաղթանակ տոնեց: «Ի՞նչ կատարվեց ընդմիջման ընթացքում, որից հետո խաղադաշտում կար միայն 1 թիմ՝ «Սեւիլիան»՝- գրել է ֆրանսիական «Էկիպը»:

Իսպանական թերթերը հեղեղված են «Սեւիլիայի» վերաբերյալ գովեստի խոսքերով եւ հատկապես ընդգծում են հետեւյալ փաստը. վերջին 3 մրցաշրջանների ընթացքում եվրոպական բոլոր մրցաշարերում՝ Չեմպիոնների լիգա, Եվրոպա լիգա, Եվրոպայի սուպերգավաթ, հաղթել են բացառապես իսպանական թիմերը, ինչը ապացուցում է իսպանական ակումբային ֆուտբոլի գերակայությունը Եվրոպայում: Ընդհանուր առմամբ 2008 թվականից սկսած՝ իսպանական թիմերը հաղթել են եվրոպական ակումբային ֆուտբոլի 26 մրցաշարերից 18-ում, 2 անգամ էլ անընդմեջ Իսպանիայի հավաքականը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, հանրահայտ Գարի Լինեկերը նույնպես ընդունել է այս իրողությունը. «Ահա եւս մեկ ապացույց, որ Իսպանիայի առաջնությունն աշխարհում ուժեղագույնն է»- գրել է Լինեկերը իր թվիթերյան էջում:

Անգլիայում շատ ցավագին են ընդունել իրենց թիմի պարտությունը: «Լիվերպուլը» կրեց ոչ միայն շատ ցավագին պարտություն, այլ նաեւ փչացրեց տոնի ակնկալիքը, կորցրեց Չեմպիոնների լիգայում հանդես գալու հնարավորությունը»,- գրել է «Գարդիանը»: BBC ուշադրություն է հրավիրում հատկապես «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին հետապնդող եզրափակիչային անհաջողությունների վրա: Գերմանացի մասնագետը պարտություններ է կրել իր վերջին 5 եզրափակիչներում. Դորտմունդի «Բորուսիայի» ղեկին 2 անգամ պարտվել է Գերմանիայի գավաթի խաղարկության, Գերմանիայի սուպերգավաթի, իսկ «Լիվերպուլի» ղեկին՝ Անգլիայի լիգայի խաղարկության եւ Եվրոպա լիգայի եզրափակիչներում: «Չեմ կարծում, թե հասնել եզրափակիչներին եւ անընդհատ պարտվելը Աստծո կողմից է ծրագրված ինձ համար: Կյանքում իմ բախտը շատ է բերել: Ամեն ինչ անելու եմ, որ մենք կրկին հասնենք եզրափակիչ ու արդեն հաղթենք»,- «Սեւիլիայի» հետ խաղից հետո ասել է Կլոպը:  

15 կգ քաշ ունեցող Եվրոպա լիգայի գավաթի հետ միասին «Սեւիլիան» իրավունք նվաճեց հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայում, թեեւ Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել էր ընդամենը 7-րդ տեղը: «Սեւիլիայի» գլխավոր մարզիչ, 45-ամյա Ունայ Էմերին դարձավ ֆուտբոլի պատմության ընթացքում 1-ին մարզիչը, որին հաջողվեց 3 անգամ անընդմեջ նվաճել եվրոպական գավաթներից մեկը: Նախկինում 3 անգամ անընդմեջ եվրագավաթներից մեկին տիրացել էին «Ռեալ Մադրիդը», հոլանդական «Այաքսը» եւ գերմանական «Բավարիան», բայց՝ տարբեր մարզիչների գլխավորությամբ: «Յուրահատուկ զգացողություններ ունեմ:Պաշտում եմ այս մրցաշարը ու ցանկանում մշտապես նվաճել Եվրոպա լիգայի գավաթը: Հիմա պատրաստվում ենք արժանի ձեւով տոնել այս հաղթանակը եւ պատրաստվել կիրակի օրը կայանալիք Իսպանիայի գավաթի եզրափակիչին», - Եվրոպա լիգայի գավաթը նվաճելուց հետո հայտարարել է Էմերին: Ուշագրավ հաջողության է հասել նաեւ «Սեւիլիայի» ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսը. վերջին 7 մրցաշրջանների ընթացքում Ռեյեսը 5-րդ անգամ նվաճում է Եվրոպա լիգայի գավաթը՝ 2010 եւ 2012 թվականներին՝ Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում, իսկ 2013, 2014 եւ 2015 թվականներին՝ արդեն «Սեւիլիայի» հետ  միասին:

Տպել
1144 դիտում

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կնոջ կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին