Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների պատմությունը. 1968թ՝ «Կատենաչոյի» ծնունդը

21/05/2016 schedule11:21

 

Ֆուտբոլի Եվրոպայի 1968 թ. առաջնության հաղթող դարձավ եզրափակիչ մրցաշարի կազմակերպիչ երկրի՝ Իտալիայի հավաքականը, որը ֆուտբոլային աշխարհին ներկայացրեց իր ստեղծած նոր տակտիկական դասավորվածությունը՝ «կատենաչոն»:

3-րդ առաջնության մեկնարկից առաջ ՈՒԵՖԱ-ն որոշում ընդունեց փոխել մրցաշարի կանոնակարգը եւ անվանումը: Մինչ այդ «Եվրոպայի ազգերի գավաթ» անվանումը կրող մրցաշարը վերանվանվեց «Եվրոպայի առաջնություն», իսկ գավաթային համակարգը փոխարինվեց ընտրական եւ եզրափակիչ փուլերի. եթե 1-ին 2 մրցաշարերում (1960թ. եւ 1964 թ.) թիմերը բաժանվում էին զույգերի եւ միայն հաղթողներն էին շարունակում պայքարը, ապա 3-րդ մրցաշարում եվրոպական թիմերը բաժանվեցին խմբերի (8 խումբ՝ 4-ական թիմերով) եւ շրջանաձեւ մրցակարգով մրցաշարում հաղթողները իրավունք էին ստանում շարունակել պայքարը քառորդ եզրափակիչում:

Այս փոփոխությունները առաջին հերթին կապված էին ֆինանսական գործոնի հետ. եվրոպական ֆուտբոլային միության, ազգային ֆեդերացիաների ղեկավարները համոզվեցին, որ Եվրոպայի առաջնությունները բավական եկամտաբեր մրցաշարեր են եւ խաղերի քանակը ավելացնելով՝ կարելի է շատ ավելի մեծ շահույթներ ստանալ: Միեւնույն ժամանակ բացառվեց ընդամենը 1 խաղում պարտվելու դեպքում մրցաշարից դուրս մնալու հավանականությունը: Անգլիան նախորդ առաջնությունում հենց 1-ին խաղում պարտվեց Ֆրանսիան եւ դուրս մնաց մրցաշարից, եւ հենց անգլիացիների առաջարկով փոխվեց մրցաշարի կանոնակարգը, որը ամեն դեպքում շահավետ էր բոլորին:

Եվրոպայի 3-րդ առաջնության ընտրական մրցաշարը կայացավ 1966-67 թվականներին եւ խմբային փուլերի հաղթողներ դարձան Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան, աշխարհի գործող չեմպիոն Անգլիան, 1960 թվականի Եվրոպայի չեմպիոն ՍՍՀՄ-ը, Իտալիան, Բուլղարիան, Հունգարիան, Հարավսլավիան եւ Ֆրանսիան: Բնականաբար այս անգամ էլ ֆուտբոլը չկարողացավ զերծ մնալ քաղաքականությունից, առավել եւս, որ այդ տարիներին լրջագույն պայքար էր ընթանում սոցիալիստական եւ կապիտալիստական համակարգի երկրների միջեւ: Խմբային փուլում, օրինակ, Իսպանիան արտագնա խաղում մրցում էր Չեխոսլովակիայի ընտրանու հետ. հանդիպման մեկնարկից առաջ թիմերը շարվեցին խաղադաշտում, եւ երբ հնչեցին պետական հիմները, ինչպես ընդունված է ազգային հավաքականների մակարդակով հանդիպումներում, Իսպանիայի ֆուտբոլային պատվիրակության շրջանում իրարանցում սկսվեց՝ ֆրանկոյական Իսպանիայի հիմնի փոխարեն հնչեց 30 տարի առաջ իր գոյությունը դադարեցրած Իսպանիայի Հանրապետության օրհներգը:

Մինչ այսօր էլ Իսպանիայում կարծում են, որ դա եղել է ոչ թե պատահականություն, այլ խորհրդային ԿԳԲ-ի կազմակերպած սադրանք: ՍՍՀՄ-ի հավաքականը իր հերթին հանդիպումներից մեկն անցկացրեց Թբիլիսիում, եւ դա առաջին դեպքն էր, երբ ՍՍՀՄ հավաքականը մրցակցին չընդունեց մայրաքաղաք Մոսկվայում: Պատճառը էլի քաղաքական էր: Պետք է մրցեին ընտրական նույն խմբում ընդգրկված ՍՍՀՄ եւ Հունաստանի ընտրանիները, սակայն մոսկովյան հանդիպումից առաջ Հունաստանում տեղի ունեցավ հեղաշրջում՝ իշխանություն եկան «Սեւ գնդապետները», որոնք ավելի հակված էին ֆրանկոյական Իսպանիայի ղեկավարման մեթոդներին: ՍՍՀՄ պարտիական ղեկավարությունը չէր կարող հանդուրժել «թշնամական համակարգի» երկրի առկայությունը Մոսկվայում եւ խաղը տեղափոխվեց Թբիլիսի՝ առանց հեռուստահեռարձակման իրավունքի: Սա այդ ընտրական շրջանում միակ խաղն էր, որը չնկարահանվեց անգամ եւ չցուցադրվեց. ֆուտբոլասերները խաղի եւ արդյունքի մասին տեղեկացան միայն մամուլում հրապարակված փոքրիկ լուրից՝ ՍՍՀՄ-ը ջախջախել է Հունաստանին 4-0 հաշվով:

Ընտրական մրցաշարում արձանագրվեց նաեւ հաճախելիության ռեկորդ, որը չի գերազանցվել մինչ այսօր: ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Մեծ Բրիտանիայի երկրները՝ Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը եւ Հյուսիսային Իռլանդիան ընդգրկվեցին նույն խմբում. 2 անհաշտ մրցակիցների՝ Շոտլանդիայի եւ Անգլիայի հավաքականների՝ Գլազգոյում կայացած հանդիպմանը ներկա են եղել ուղիղ 134 հազար 461 հանդիսական...

Քառորդ եզրափակիչներում հաղթանակներ տոնելով՝ եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր նվաճեցին ՍՍՀՄ-ը, Իտալիան, Հարավսլավիան եւ Անգլիան: Աշխարհի գործող չեմպիոնը, ընդ որում, պայքարից դուրս թողեց Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիային: Հարկ է նշել, որ հենց այդ ժամանակ՝ 1968 թվականի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ փուլից առաջ կանոնակարգային փոփոխություն ընդունվեց, որը վիճահարույց է մինչ այսօր՝ խոսքը հյուրընկալվելիս խփած գոլի առավելության մասին է: Կանոնակարգի համաձայն, եզրափակիչ մրցաշարը պետք է կայանար եզրափակիչի ուղեգրեր նվաճած 4 երկրներից մեկում, եւ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ ընտրվեց Իտալիան: Նեապոլում կայացած 1-ին կիսաեզրափակիչում մրցեցին տանտերերի եւ ՍՍՀՄ հավաքականները: Վերջինս եզրափակիչ մրցաշարին ներկայացավ բավական փոփոխված կազմով. ՍՍՀՄ կոմունիստական կուսակցության բարձրագույն ղեկավարության որոշմամբ թիմից դուրս մնացին ամբողջ ընտրական փուլն իրենց ուսերին անցկացրած, բայց «քաղաքականապես ոչ հասուն» Ստրելցովը, Վորոնինը, Յաշինը, Խուրցիլավան, Չիսլենկոն...

Բայց անգամ նման կորուստներով հանդես եկած ՍՍՀՄ հավաքականը կարողացավ հասնել ոչ-ոքիի՝ արձանագրվեց 0-0 եւ ֆուտբոլի պատմության ընթացքում առաջին եւ միակ անգամ հանդիպման հաղթողը որոշվեց ոչ թե խաղադաշտում, այլ մրցավարական սենյակում՝ ֆրանսիական 10 ֆրանկանոց մետաղադրամով վիճակ գցելու միջոցով: Մինչ այսօր վիճակ գցելու այդ իրադարձությունը պատված է մշուշով, ու թեեւ հայտնի է, որ այն բարեհաջող է ավարտվել Իտալիայի համար, որը իրավունք է ստացել հանդես գալու եզրափակիչում, բայց կոնկրետ պարզ չէ, թե իրականում ինչպես է տեղի ունեցել բուն պրոցեսը: Կան մի քանի վարկածներ, որոնցից մեկը կապվում է նեապոլական մաֆիայի հետ. համաձայն այս տարբերակի՝ մրցավարը կոնկրետ սպառնալիքներ է ստացել եւ մետաղադրամը պահել է ափի մեջ՝ առանց ցույց տալու կողմերին եւ հայտարարել է՝ «Իտալիա»: Կա նաեւ վարկած, որ վիճակը գցվել է 2 անգամ. առաջին դեպքում մետաղադրամը գլորվել է մրցավարական սենյակում տեղադրված ծանր պահարանի տակ եւ ոչ մեկը ցանկություն չի հայտնել այն տեղաշարժել (համաձայն որոշ տեղեկությունների՝ հետագայում հայտնի է դարձել, որ այդ՝ 1-ին դեպքում վիճակը ի օգուտ ՍՍՀՄ-ի է եղել):

Ինչեւէ. 1968 թվականի հունիսի 10-ին Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում հաղթանակ տոնելով Հարավսլավիայի նկատմամբ 2-0 հաշվով, աշխարհի կրկնակի չեմպիոն Իտալիան առաջին անգամ նվաճեց նաեւ Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ հանդիպումներում Իտալիան աշխարհին ցուցադրեց տակտիկական պաշտպանական դասավորության նոր ֆուտբոլ, որը հետագայում ստացավ «կատենաչո» («փշալարերով պատված դուռ», «մեծ կողպեք») անվանումը: Ավելացնեմ, որ 3-րդ տեղի համար խաղում Անգլիան հաղթեց ՍՍՀՄ-ին 2-0 հաշվով:  

Տպել
2248 դիտում

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ