Մայրաքաղաքում բացվել է ԽՍՀՄ հերոս, մարշալ Համազասպ Բաբաջանյանի հուշարձանը

23/05/2016 schedule15:30

Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությանը: Ինչպես հայտնել են նախագահական նստավայրից, այն բացվել է մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում: Արձանի քանդակագործն է Համլետ Մատինյանը, ճարտարապետը` Միքայել Միսակյանը:

Արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Ֆրեդերիկ Բեն Հոջեսը, ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի նահանգի հրամանատար գեներալ-մայոր Լի Տաֆֆանելլին եւ օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներ, երևանաբնակ չարդախլեցիներ (խաչիսարցիներ), «Գարդման» հայրենակցական միության անդամներ, այլ հյուրեր:

Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել արձանին եւ հարգանքի տուրք մատուցել ականավոր զորավարի հիշատակին:

Պատվո պահակախմբի զինվորների շարային քայլերթից հետո Երեւանի պատվավոր քաղաքացի, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը եւ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը Սերժ Սարգսյանին հանձնել են խորհրդանշական նվեր. մարշալ Բաբաջանյանին պատկանող շախմատը՝ ընծայված զորավարի ժառանգների կողմից:

Տպել
1987 դիտում

Նախագահն առաջարկել է «Horasis»-ի գալիք հանդիպումներից մեկն անցկացնել Հայաստանում

Բարձր եմ գնահատում բոլոր նախաձեռնությունները, որ եղել են Ճապոնիայի կողմից. ԱԻ նախարարը՝ Ճապոնիայի դեսպանին

N42 դպրոցի փոխտնօրենը խոստանում է նստացույց ու հացադուլ նախաձեռնել, եթե ԿԳՆ-ից աջակցություն չլինի

Լենա Նազարյանը պարզաբանում է, թե ինչու պետք է առաջադրել վարչապետի թեկնածու և չընտրել նրան

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

Վանաձորցի տղամարդը սեփական տանը տարբեր ապրանքանիշի հարյուրավոր օղիներ է կեղծել, վաճառել (տեսանյութ)

Գեղհովիտ գյուղի գերեզմանատան վեճն ավարտվել է դանակահարությամբ, հարվածել են տուժողի պարանոցին

Վերջին տարիներին ՏՏ-ն և ինժեներական ոլորտը աճի մեծ թափ են հավաքել. Հակոբ Արշակյան

Նախագահը չի ստորագրի ԱԺ աղմկահարույց օրենքը, կդիմի Սահմանադրական դատարան՝ պարզաբանելու համար

Հակառակորդի կրակոցից Արցախում 19-ամյա զինվոր է վիրավորվել, վիճակը գնահատվում է բավարար

Աջ ղեկով մեքենաների հայ վարորդներին Վրաստանի ՄԻՊ-ը պատրաստ է իրավական աջակցություն ցուցաբերել

Դպրոցականներն օտար լեզուներն ավելի լավ են սովորում, քան հայերենը. ԳԹԿ գնահատման արդյունքները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի արծաթե մեդալակիր

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

«Շենգավիթ» ԲԿ տնօրինությունը պարզաբանումներ է ներկայացրել նորածնի մահվան վերաբերյալ

Լոռու մարզի դատախազը արձանագրված կոռուպցիոն չարաշահումների հարցով դիմել է մարզպետին

Ինչո՞ւ է Վարդան Սարգսյանը հարցնում՝ որ հնդիկ դերասանին հայերը կուզենային տեսնել ՀՀ-ում

Սիրիահայերի հիմնախնդիրները՝ ուշադրության կենտրոնում

Խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն սակագների նվազեցմանը. Գարեգին Բաղրամյան

Վեճ՝ Բրյուսովի անվան համալսարանի երկու ուսանողուհիների միջեւ. մեկը մյուսի երա՞կն է կտրել