Ծառայողական ավտոմեքենաների դեմ պայքարում ԵՊՀ-ն կկրճատի իր տրակտորը, բեռնատար ավտոմեքենան

24/05/2016 schedule16:30

Երբ օրեր առաջ հայտնի դարձավ, որ կառավարությունը ձեռնամուխ է եղել ծառայողական ավտոմեքենաների դեմ անխնա պայքարին ու որ դրանց թիվը կրճատվելու է մոտ 800-ով (շուրջ 1 100-ից), հանրության շրջանում տագնապ առաջացավ. շուտով պաշտոնյաները եւս, նախարար ու փոխնախարար, կսկսեն երթեւեկել հանրային տրանսպորտով ու այդտեղ ասեղ գցելու տեղ ընդհանրապես չի լինի:

Բայց շտապենք հանգստացնել հնարավոր այդ նեղվածքով մտահոգված քաղաքացիներին. գերատեսչությունների ճոխ ու առատ ավտոմեքենաների քեֆին դիպչելու մտադրություն կարծես թե ոչ ոք չունի: Բնակչության ծայրահեղ աղքատությանն անպարկեշտության աստիճան հակադրվող այդ ավտոմեքենաների թիվը ոչ կրճատվելու է, ոչ էլ դրանք փոխարինվելու են համեմատաբար էժանագիններով: Մեծ մասամբ օտարվելու են գերատեսչությունների ստորաբաժանումների կամ ենթակայությամբ գործող կազմակերպությունների ավտոմեքենաները: Ընդ որում՝ հաճախ այն ավտոմեքենաները, որոնք իրենց դարը վաղուց ապրել են կամ այսպես թե այնպես չէին շաhագործվում:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության համակարգում, օրինակ, ինչպես մեր զրույցում փոխանցեց աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը, կրճատվելու է ավելի քան հարյուր ավտոմեքենա: Նախարարության աշխատակազմում առկա 8 ավտոմեքենաները, որոնք սպասարկում են նախարարին, փոխնախարարներին, աշխատակազմի ղեկավարին ու ստորաբաժանումների ղեկավարներին, պահպանվելու են: «Համակարգի ենթակա հիմնարկներից հավաքագրել ենք տեղեկատվությունը: Համակարգում ընդհանուր առմամբ 294 ծառայողական ավտոմեքենա կա (բայց պետք է հաշվի առնել, որ նախարարության ենթակայությամբ գործում է 260 կազմակերպություն) եւ այդ 294 ավտոմեքենայից 104-ը կրճատվելու է»,- ասաց ԿԳՆ աշխատակազմի ղեկավարը:

Նրա փոխանցմամբ, օրինակ, Երեւանի պետական համալսարանում կա 17 ավտոմեքենա, որից կրճատման ենթակա է 1-ը, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 30 ավտոմեքենայից 3-ն է կրճատվելու, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ 25-ից 12-ը: Հայկական ազգային ագրարային համալսարանում՝ 20-ից 5-ը, Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում՝ 7-ից 4-ը, Կրթության ազգային ինստիտուտում ավտոմեքենաների թիվը պակասելու է կիսով չափ՝ 4-ից դառնալով 2-ը եւ այլն: Թե ինչ տարիքի ու մակնիշի ավտոմեքենաներ են դրանք, Նաիրի Հարությունյանը դժվարացավ մանրամասնել: Իսկ ինչ վերաբերում է օտարվելիք ավտոմեքենաների ընտրության սկզբունքին, նա պատասխանեց. «Ընտրվել են այն ավտոմեքենաները, որոնց կրճատումը չի խանգարի տվյալ ուսումնական հաստատության կամ հիմնարկի գործունեությանը: Այնպես չէ, որ այդ մեքենաները պետք չեն եղել՝ աշխատանքը արդյունավետ կազմակերպելու համար, բայց կարելի է նաեւ դրանք դուրս գրել: Այսինքն` առանց դրանց աշխատել կլինի»:

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը, անդրադառնալով կրճատվելիք մեքենաների մասին հարցին, հայտարարեց, որ դրանք 10-ն են: Այսինքն՝ ոչ թե 17-ից մեկն է օտարվելու, ինչպես նախարարությունում էին նշում, այլ տասն անգամ ավելին: Բայց այս դեպքում էլ անձեռնմխելի կմնան ռեկտորին, պրոռեկտորներին սպասարկող ավտոմեքենաները, եւ կկրճատվեն, ասենք, տրակտորներ, բեռնատար ավտոմեքենա, ՊԱԶ մակնիշի ավտոբուս, «ԳԱԶ-31» եւ «ՎԱԶ 21-10» մակնիշի մարդատար ավտոմեքենաներ եւ այլն:

«Մեր բացառապես բոլոր տրանսպորտային միջոցները ձեռք են բերվել արտաբյուջեով, այսինքն` մենք պետական բյուջեից ստացված գումարների հաշվին երբեք տրանսպորտային միջոց չենք գնել, որովհետեւ պետությունը մեզ գումար է տալիս հստակ պետական պատվերով կրթական ծառայություն մատուցելու նպատակով՝ ավելի քան 2 հազար ուսանողի համար: Դա կառավարության գույքը չէ, այլ համալսարանի սեփականությունն է, բայց այս պահի դրությամբ մենք կրճատել ենք 10 մեքենա: Իսկ այն մեքենաները, որոնք սպասարկում են պրոռեկտորներին եւ ռեկտորին, այսպես ասած ծառայողական մեքենաներ չեն միայն, որովհետեւ դրանք կցված են նաեւ այն ստորաբաժանումներին, որոնք համակարգում է տվյալ պրոռեկտորը, ու նաեւ օգտագործվում են այդ ստորաբաժանումների կարիքների համար բազմաթիվ ներկայացուցչական ծրագրերի ժամանակ, ասենք հյուրերին դիմավորելիս կամ նրանց ինչ-որ տեղ տանելիս: Եվ դրանք նույնպես այնքան էլ նոր չեն: Ռեկտորի ծառայողական ավտոմեքենան, օրինակ, 5 տարվա է»,- ասաց Կարեն Գրիգորյանը: Երեւանի պետական համալսարանում, ի դեպ, ավտոմեքենաների վառելիքի, պահեստամասերի եւ այլ անհրաժեշտությունների վրա տարեկան ծախսվում է մոտ 20 միլիոն դրամ: Այսինքն՝ եթե ընդունենք, որ բոլոր 17 մեքենան էլ շահագործվել են ամբողջ թափով, կստացվի, որ դրանցից յուրաքանչյուրի վրա ԵՊՀ-ն ամեն ամիս ծախսել է մոտավորապես 100 հազար դրամ:

Բժշկական համալսարանի լրատվական ծառայության աշխատակից Ալեքսանդրա Հարությունյանը փոխանցեց, որ կրճատված մեքենաների թիվը նախնական է: Դրանցից մեկն, ըստ նրա, սպասարկում էր բուհի՝ Սեւանում գտնվող «Մեդունի» ուսումնաարտադրական բազան, երկրորդը՝ Դիլիջանի հանգստյան տունը, իսկ երրորդը շտապօգնության մեքենա է, որն այլեւս շահագործման ենթակա չէր: Թե վերոնշյալ ավտոմեքենաների կրճատման արդյունքում որքան գումար են բուհերը խնայելու եւ ինչի են դրանք ուղղվելու, թե՛ ԵՊՀ-ից, եւ թե՛ բժշկական համալսարանից առայժմ չեն մանրամասնում:

Իսկ ահա կրթության ազգային ինստիտուտի դեպքում պարզվում է, որ նրանց 4 ավտոմեքենայից 2-ը կրճատվելու ուղին էին բռնել ավելի վաղ, քան կառավարությունը պատերազմ կհայտարարեր ծառայողական ավտոմեքենաներին: Նշված ինստիտուտի գործերի կառավարիչ Ռոստոմ Ռուստամյանից տեղեկացանք, որ մեկ «Լանդ քրաուզ» (1993 թվականի) եւ մեկ «ԳԱԶ-31» արդեն մեկ-երկու ամիս է, ինչ աճուրդի են դրված:

Հ.Գ. Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էր հայտարարել, որ այս համակարգում կրճատվելիք ավտոմեքենաների թիվը կլինի 70-74-ը: «Այդտեղ նաեւ այն մեքենաներն են, որոնք դեռ 80-ական թվականներից մարզերում աշխատում են մեր կառույցներում եւ մենք, հնարավոր է, օպտիմալացնենք այդ հարցը եւ մի մեքենան փորձի մարզային տարածքներում իրականացնել այդ աշխատանքները»,- ասել էր նա: Առողջապահության նախարարությունից երեկ փոխանցեցին, որ կրճատումների վերջնական պատկեր դեռ չունեն:

Տպել
3723 դիտում

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն