Մոնոպոլիստներ բոլոր երկրների, վերացե՛ք. իրականանալի ուտոպիա

25/05/2016 schedule21:30

Հովիկ Աբրահամյանի` մենաշնորհների դեմ պայքարը ընթացքի մեջ է: Ճիշտ է, դրա արդյունքները մենք գոնե առայժմ չենք տեսնում, բայց կան հույսեր, որ առաջիկայում հույսեր կառաջանան, որ կունենանք այդ պայքարի հաջողության հույսեր:

Իսկ հնարավո՞ր է, որ մենաշնորհների դեմ պայքարը, բացի հույսերից, ուրիշ արդյունքներ չտա: Ցավով պետք է արձանագրենք, որ մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների դեմ պայքարը նույնիսկ տեսականորեն չի կարող լուրջ հաջողություններ արձանագրել: Տեսականորեն հնարավոր է, իհարկե, որ առանձին վերցրած՝ մեկ-երկու ապրանքների մասով ինչ-որ արդյունքներ լինեն: Այն էլ՝ տեսականորեն, իսկ գործնականում դա էլ է գրեթե բացառված:

Ի՞նչն է խնդիրը: Ինչո՞ւ ենք մենք դատապարտված ապրել այսչափ մոնոպոլիզացված, կամ ավելի ճիշտ՝ գերմոնոպոլիզացված տնտեսությամբ երկրում: Առավելագույնը, որ տեսականորեն կարող է անել գործող իշխանությունը, դա բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմաններ ստեղծելն է: Տեսականորեն՝ բայց համարենք, որ դրան հասել ենք: Այսօրվա մոնոպոլիստները այդ դեպքում կրկին կունենան մեծ, շատ մեծ առավելություն իրենց նորահայտ մրցակիցների նկատմամբ: Այսօրվա մոնոպոլիստները ունեն ահռելի ֆինանսական միջոցներ, ունեն իրենց ներկրած կամ արտադրած ապրանքը վաճառելու ցանցեր ու սխեմաներ: Գործող մոնոպոլիստների համար մեծ մասշտաբի հաշվին մեկ միավոր ապրանքի ներկրումը կամ արտադրությունը շատ ավելի  ցածր կստացվի, քան նորելուկի համար: Բոլորովին այլ է, երբ դու ներկրում ես, ասենք, 5 հազար տոննա շաքար, եւ բոլորովին այլ, երբ բերում ես արդեն 50 հազար տոննա: Օբյեկտիվորեն, այլ հավասար պայմաններում  50 հազար տոննա բերելու դեպքում 1 կիլոգրամի ինքնարժեքը շատ ավելի ցածր կլինի: Ի տարբերություն գործող մոնոպոլիստների՝ նորելուկները ֆինանսական միջոցներ ստանալու համար պետք է վարկեր վերցնեն, որոնց տոկոսները մեզ մոտ ուղղակի աստղաբաշխական են: Եվ ուրեմն, ի՞նչ կստացվի: Կստացվի, որ պետությունը արեց իրենից կախված ամեն ինչ, հաստատեց օրինական դաշտ, բոլորի համար ապահովեց հավասար պայմաններ, բայց մոնոպոլիաները չվերացան, նույնիսկ չհասցրեցին մտահոգվել: Այլ կերպ ասած, քաղաքական տեսանկյունից կառավարությունը ամեն ինչ արեց, բայց տնտեսագիտական տեսանկյունից վերը նկարագրված ձեւով մոնոպոլիաների դեմ պայքարը չստացվեց` տապալվեց: Այսինքն, այս ձեւը ուտոպիա է:

Արդյոք սա՞ է միակ տարբերակը: Իհարկե ոչ: Կա տարբերակ, որի հաջողությունը համապատասխան քաղաքական կամքի առկայության դեպքում պարզապես երաշխավորված է: Խոսքը չափազանց կոշտ քայլերի մասին է: Շատերի մեջ տպավորություն կա, թե լիբերալ տնտեսվարումը մի տեսակ փափուկ ու հարմարվողական մոտեցում է: Իրականում մարդկությունը դրանից ավելի կոշտ ու խիստ սկզբունքներ դեռ չի ստեղծել: Եվ ահա, առաջնորդվելով այդպիսի սկզբունքներով, կարելի է շատ արագ Հայաստանում հաստատել լիակատար մրցակցություն:  

Ինչպե՞ս կարելի է դա անել: Շատ պարզ: Պետք է օրենքի տառին ու ոգուն համապատասխան սկսել ուսումնասիրել այսօրվա մոնոպոլիստների «կյանքն ու գործունեությունը»: Ընդ որում, սկսել ամենասկզբից. ումից առավ ապրանքը, այդ վաճառողը ումից էր իր հերթին գնել այն, սահմանին քանիսով է մաքսազերծել, իրականում որքան ծավալ է եկել, որքանն է արձանագրվել...: Կարող եք չկասկածել, որ «ջիգյարով» ուսումնասիրելու դեպքում ապրանքների ներկրման ամբողջ շղթայի մեջ կհայտնաբերվեն օֆշորային ընկերություններ, որոնք փոխկապակցված են տվյալ մոնոպոլիստի հետ ու հենց օֆշորում են պահվում շահույթները: Հետո կհայտնաբերվի, որ տվյալ ապրանքից իրականում ներկրվել է 1000 միավոր եւ ոչ թե 300, ինչպես արձանագրվել է մաքսայինում: Հետո կպարզվի, որ մոնոպոլիստին պատկանող խանութների ցանցին այդ ապրանքը մատակարարվում է առանց հաշիվ-ապրանքագրի...: Մի խոսքով, օրենքի տառին ու ոգուն համապատասխան իրականացված այդ ուսումնասիրությունների արդյունքում կկազմվի մի «թփրոշ» քրեական գործ հարկերից չարամտորեն խուսափելու, պաշտոնատար անձանց կաշառելու եւ նմանատիպ այլ բաների վերաբերյալ: Հետո կպարզվի, որ դա ունեցել է տարիների պատմություն ու կրել է խմբակային բնույթ եւ խնդրեմ` մի 15 տարվա «սրոկը» պատրաստ է: Կրկին օրենքի տառին եւ ոգուն համապատասխան մոնոպոլիստին կարելի է առաջարկել օգտվել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դրույթով` վնասները փոխհատուցել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից: Իսկ «վնաս» ասվածն էլ, չկասկածեք, տվյալ մոնոպոլիստի գրեթե ամբողջ ունեցվածքն է: Մի խոսքով, գործող մոնոպոլիստը ունենում է ընտրություն` փոխհատուցել պատճառված վնասը եւ հիմնովին դուրս գալ այդ շուկայից, այն ազատելով նորալուկ մի 20-30 գործարարների համար, որոնք բոլորն էլ հավասար պայմաններում կլինեն: Կամ մոնոպոլիստը կհայտնվի բանտում ու էլի շուկան կազատվի նորելուկների համար: Ամեն դեպքում մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները հիմնովին կջախջախվեն, բյուջեն կստանա եկամուտների էական ավելացում, երկրում կհաստատվի մրցակցության մթնոլորտ, օտարերկրյա ներդրողների համար մեր շուկան կլինի գրավիչ, կստեղծվեն նոր աշխատատեղեր եւ այլն, եւ այսպես շարունակ: Եվ սա՝ ազատ շուկայական տնտեսվարման առանցքային սկզբունքներով առաջնորդվելու դեպքում: Տնտեսագիտական առումով սա 100 տոկոսով իրականանալի է: Սակայն բացարձակ ուտոպիա է քաղաքական տեսանկյունից: Այ եթե սա դառնա իրականանալի նաեւ քաղաքական տեսանկյունից, այսինքն լինեն արմատական քաղաքական փոփոխություններ, միայն այդ դեպքում Հայաստանը տնտեսապես կզարգանա ու կդառնա անպարտելի: Ներկա պայմաններում մեզ այդպիսի հեռանկար, ցավոք սրտի, չի «սպառնում»:

Տպել
3378 դիտում

Վաղվանից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին