Իրավագիտականի բազմաթիվ ուսանողներ չեն ծառայում, ուրեմն ինչու վերացնել տարկետման իրավունքը

26/05/2016 schedule18:27

Որքանով է նպատակահարմար 18 տարին լրացած բոլոր քաղաքացիներին բանակ զորակոչել` տարկետման իրավունքը վերացնելով: Ի՞նչ կտա դա բանակին եւ ի՞նչ կխլի կրթությունից ու գիտությունից: Արդյոք տարկետման իրավունքի վերացումը իսկապես արդարության հասնելու ճանապա՞րհ է, որի մասին խոսում են համապատասխան օրենսդրական նախաձեռնության հեղինակները, եւ մի՞թե մութ գործարքների արդյունքում զինծառայությունից ազատվողներ այդուհետ չեն լինելու:

Վերջերս լայն քննարկումների առարկա դարձած այս հարցերի պատասխանը ստանալու լավագույն տարբերակը թերեւս Երեւանի պետական համալսարանի փորձը դիտարկելն է, որովհետեւ ԵՊՀ իրավագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում, ինչպես հայտնի է, ուսանողները տարկետման իրավունք չեն ստանում արդեն հինգ տարի: Ասել է թե` այս մասնագիտություններն ընտրած արական սեռի բոլոր ներկայացուցիչները նախ պետք է հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարեն, հետո միայն շարունակեն ուսումնառությունը: Նրանց շրջանում մեր հարցումները, սակայն, ցույց տվեցին, որ այս ֆակուլտետներում կան բավականին մեծ թվով ուսանողներ, որոնք չեն անցել պարտադիր ժամկետային զինծառայություն, ու շատ դեպքերում դա կուրսընկերների համար տարակուսելի է, անհասկանալի, ինչպես նաեւ` թեման խոհեմաբար շրջանցելու առիթ:

Մեզ հանդիպած ուսանողների մեծ մասը իրավագիտության ֆակուլտետից էին: Բոլորն ասում էին, որ իրենց կուրսում կան բանակ չգնացած տղաներ: Բայց ամենամեծ թիվը, որ լսեցինք, երրորդ կուրսին էր վերաբերում: Նշվում էր, որ պարտադիր զինծառայություն չի անցել այստեղ սովորող տղաների մոտ 50 տոկոսը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե կրթության ընդհատումն արդյոք նվազեցնո՞ւմ է դրա նկատմամբ իրենց հետաքրքրությունն ու ձգտումը, մեզ հետ զրուցած երիտասարդներից գրեթե բոլորը բացասական պատասխան տվեցին` նշելով, որ բանակից հետո, ընդհակառակը, ավելի հասուն են լինում եւ ավելի շատ են կարեւորում կրթությունը:

Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որը, փաստորեն, տարիներ շարունակ գործնականում է առնչվում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի իսպառ բացակայության սկզբունքին, չի կարծում, թե դա համատարած դարձնելը կարող է արդյունավետ լինել: Ավելին, ընդգծում է, որ կրթության ու գիտության հաշվին բանակի խնդիրները լուծելը ճիշտ չի լինի, եւ երկուսն էլ կարեւորագույն բնագավառներ են: Նա նկատում է, որ եթե ուսումնառության պատրվակով օրենքներն ու կարգերն այսօր շրջանցվում են` ծառայությունից խուսափելու համար, ինչու պետք է չշրջանցվեն նաեւ նոր պայմաններ ստեղծելու դեպքում:

«Տրամաբանական հարց է ծագում` եթե մեկ կամ երկու ֆակուլտետում տարկետման իրավունք չլինելը կենսագործվել կամ տեղայնացվել է եւ խնդիր չի առաջացրել, ինչո՞ւ չտարածվի բոլորի նկատմամբ: Բայց այստեղ եւս հարցեր են առաջանում: Առաջինը բնականաբար այն է` ի՞նչ խնդիր ենք լուծում, ի՞նչ նպատակի ենք ուզում հասնել: Գաղտնիք չէ, որ 18 տարին լրացած բոլոր տղաներին զորակոչելու հարցը սրվեց վերջին իրադարձությունների ֆոնի վրա եւ խնդիր դրվեց հավասարության նշան դնել բոլորի միջեւ: Առաջին հայացքից ժողովրդահաճո երեւույթ է, երբ ասում ես` օրենքը բոլորի համար պետք է գործի հավասար: Բայց եթե մենք կասկածներ ունենք, որ հիմա հավասար չի գործում, ի՞նչ երաշխիք կա, որ հետագայում գործելու է: Զինծառայությունից խուսափողը կխուսափի նաեւ 18 տարեկանից, եթե խուսափում է 21-ից, 22-ից կամ հետո»,- ասաց Գագիկ Ղազինյանը: Նա նաեւ չի կարծում, թե զինծառայությունից վերադարձած զինվորներն ավելի լավ են սովորում: Գուցե, ըստ նրա, կրթության կարեւորությունն ավելի է գիտակցվում, բայց ահա ունակությունների հարցում դեկանը վերապահումներ ունի.

«Միգուցե ավելի կարեւորում են, բայց ես կասկածում եմ, որ ունակությունները արդեն նույնն են: Դրա համար տարկետման իրավունքով փորձ է արվում ապահովել կրթության շարունակականությունը, որ մարդիկ չընդհատեն ուսումը, հասնեն ինչ-որ մի արդյունքի, հետո արդեն կարող են իրենց պարտքը կատարել հայրենիքի նկատմամբ: Ընդհատելու դեպքում անհատական է, չես կարող ասել, որ հետագա ուսումը բոլորի մոտ լավ է ստացվում կամ բոլորի մոտ վատ է ստացվում: Բայց որպես կանոն՝ չեմ տեսել, որ ուսման առաջադիմությունը կտրուկ դեպի լավը փոխվի բանակից հետո»: Իրավագիտության ֆակուլտետի դեկանը նաեւ մի դիտարկում է անում. «Եթե մենք վստահ լինենք, որ ունենք այն բանակը, այն մթնոլորտը, այն հարաբերությունները, որ իրոք մարդը ոչ թե կոտրվում է, փչանում, այլ դաստիարակվում, տղամարդ է դառնում, մտածողությունն է փոխվում, հասունանում է, միանշանակ կասեի` այո, թող հավասարություն լինի: Ցավոք սրտի, այսօր մի քիչ հեռու ենք դրանից»:

Ինչ վերաբերում է իրավագիտության ֆակուլտետի ծառայած եւ չծառայած ուսանողների թվի հարաբերակցությանը, ապա Գագիկ Ղազինյանը կարծիք հայտնեց, որ հարցախույզի ժամանակ մեզ ներկայացված պատկերը, ըստ որի` բանակից խուսափում են տվյալ կուրսում սովորող տղաների կեսը, պետք է որ բավական չափազանցված լինի: Նա միեւնույն ժամանակ ասաց. «Մենք հատուկ հաշվառում չենք անցկացնում, թե եթե մարդիկ զորակոչի ենթակա են, ինչու չեն զորակոչվում: Նրանք պարտավոր չեն դա մեզ ներկայացնել: Եթե չեն զորակոչվում, օրինական կարգով մնում են սովորելու, մենք ի՞նչ հետաքրքրվելու խնդիր ունենք, թե ինչու չեն ծառայել: Բնականաբար հնարավոր է, որ օբյեկտիվ պատճառներով մարդիկ չծառայեն: Կարող են լինել նաեւ սուբյեկտիվ պատճառներ, բայց դա մեր հետաքրքրության ոլորտից դուրս է եւ հատուկ ուսումնասիրության առարկա չէ»:

Ուսանողների` բանակ չգնալու պատճառները հասկանալիորեն դուրս է բուհի իրավասություններից, բայց թվական տվյալների այստեղ պետք է տիրապետեն: Մեր խնդրանքով վերլուծելով իրավագիտության ֆակուլտետի մասնավորապես երրորդ կուրսի օրինակը, Գագիկ Ղազինյանը ավելի ուշ փոխանցեց, որ ընթացիկ ուսումնական տարում 3-րդ կուրսում սովորում է շուրջ 60 տղա, որոնցից բանակում չի ծառայել մոտավորապես 15-ը: Ղազինյանը, սակայն, ընդգծեց, որ այդ բոլոր դեպքերում վստահաբար կան հիմնավորումներ: Այլ կերպ չէր կարող լինել:

Տպել
2272 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին