Ելքը տնտեսության աճն է. պայքարեք, մենք կչափենք

26/05/2016 schedule21:30

Կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի մասին վարչապետի հայտնի ելույթից անցավ ուղիղ երկու շաբաթ: Այնպես չի, որ ամեն րոպեն հաշվում ենք, ուղղակի հետաքրքիր է, թե այդ պայքարի ընթացքում կամ ավարտին ինչպե՞ս են գնահատվելու արդյունքները:

Ինչպե՞ս են հաշվելու, որ ասենք կոռուպցիան նվազեց 12.4 տոկոսով, կամ մոնոպոլիաները իրենց դիրքերը զիջեցին 16.9 տոկոսով: Ի դեպ, պայքարի արդյունքները չափելու մասին իր հայտնի ելույթում խոսեց նաեւ վարչապետը: «Կոռուպցիոն երևույթներն ըստ մարմինների պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով: Թե՛ մարմինների ղեկավարները, եւ թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված»,- ասել էր վարչապետը եւ ելույթի վերջում հայտարարել. «Այսուհետ պարբերաբար խոսելու ենք կատարված քայլերի մասին եւ գնահատելու ենք միայն դրանց շատ կոնկրետ արդյունքները»:

Եվ ուրեմն, ինչպե՞ս չափել կոռուպցիայի ու մոնոպոլիաների դեմ պայքարի արդյունքները: Կառավարությունը կարող է միանգամից, ասենք մի երկու շաբաթվա ընթացքում վերացնել բոլոր մոնոպոլիաները: Օրինակ, այսուհետ շաքար ներկրողը կլինի ոչ  միայն Սամվել Ալեքսանյանը, այլեւ նրա բաջանաղի մորաքրոջ տղան, մորաքրոջ տղայի բաջանաղը, հարեւանի քավորը, քավորի հարեւանը եւ այլն...: Պաշտոնական սահմանումների համաձայն, նրանք Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված անձինք չեն: Նույնը, ասենք, բանանաբերների դեպքում: Կստացվի, որ վարչապետի ելույթից հետո շաքար ու բանան ներկրողների թիվը մեկից կդառնա 50, կամ նույնիսկ 500 ու վերջ` պաշտոնապես մոնոպոլիաները արմատախիլ են արված: Բայց՝ միայն պաշտոնապես եւ դա որեւէ ռեալ արդյունք մեր տնտեսությանն իհարկե չի տալու:

Կամ կոռուպցիան: Կառավարությունը կարող է մի օր հայտարարել, թե ահա կոռուպցիան նվազել է, ու դրան հակաճառել հնարավոր չէ: Ով էլ հակաճառի, կասեն՝ գրանտակեր կազմակերպություններ են, համաշխարհային իմպերիալիզմի գործակալներն են եւ այլն: Առաջին անգամ չէ` տառապանքը փորձ ունի:

Ու ի՞նչ, ոչ մի կերպ չե՞նք կարող հաշվել, թե մոնոպոլիաներն ու կոռուպցիան որքան տուժեցին այս պայքարի արդյունքում, եթե, իհարկե, տուժեցին: Կարող ենք ու շատ հեշտությամբ: Ինչու ենք մենք ուզում, որ կոռուպցիան նվազի, մոնոպոլիաները վերանան...: Մի նպատակով, որպեսզի տնտեսությունը խորը շունչ քաշի ու սկսի զարգանալ: Իսկ երբ տնտեսությունը զարգանում է, դա արդեն ցուցանիշ է, որը շատ հեշտությամբ չափվում է: Ընդ որում, չափվում է ոչ միայն մեր պաշտոնական վիճակագրության կողմից, այլ նաեւ համաշխարհային ֆինանսական կառույցների: Մի խոսքով,  կոռուպցիայի ու մոնոպոլիաների դեմ պայքարի հաջողության դեպքում մեր տնտեսությունը պետք է աճի: Որքա՞ն: Սա էլ է չափելի: Եվ այն չափելու համար վերցնենք այսօրվա դրությամբ ամենահանրահայտ ցուցանիշը` մեկ շնչին հասնող համախառն ներքին արդյունքի ծավալը:

Հայաստանում 2015 թվականին մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի ծավալը Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած տվյալներով կազմել է 3 հազար 535 դոլար: Վատ, շատ վատ ցուցանիշ է: Աշխարհի գրեթե բոլոր` 186 երկրների կտրվածքով մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի համաշխարհային միջին ցուցանիշը 10 հազար դոլար է: Այսինքն, մենք համաշխարհային միջինից երեք անգամ փոքր ցուցանիշ ունենք: Ու ի՞նչն է ամենահետաքրքիրը: Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի ամենամեծ ցուցանիշներն ունեն այն երկրները, որտեղ կոռուպցիան ու մոնոպոլիաները որպես երեւույթներ, կարելի է ասել, չկան: Օրինակ, ամենաբարձր ցուցանիշներ ունեն Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան, Նորվեգիան, ԱՄՆ-ն, Սինգապուրը, Դանիան, Իռլանդիան, Ավստրալիան, Իսլանդիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Հոլանդիան, Կանադան...: Այս երկրներում մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն 40-ից մինչեւ 100 հազար դոլար է` ՀՀ ցուցանիշից 15-ից մինչեւ 30 անգամ բարձր: Եվ սրանք երկրներ են, որտեղ կոռուպցիան ու մոնոպոլիաները եթե նույնիսկ կան, ապա գրեթե ոչ մի ազդեցություն տնտեսության վրա չեն թողնում: Հատուկ շեշտենք, որ հաշվի չենք առնում «նավթային տնտեսությունները»: Փոխարենը ամենավատ ցուցանիշներն ունեն  Բուրունդին, Մալավին, Գամբիան, Նիգերը, Կոնգոն, Տոգոն, Բուրկինա Ֆասոն...: Սրանք երկրներ են, որտեղ կոռուպցիան ու մոնոպոլիաները ոչ միայն կան, այլեւ արդեն կերել-պրծել են այդ երկրների տնտեսությունները:

Ահա եւ հաշվելու ու չափելու ձեւը: Եթե Հայաստանում կոռուպցիան ու մոնոպոլիաները զգալիորեն նահանջեն, ապա դա, անկասկած, կբերի վերը նշված ցուցանիշի աճին: Ընդ որում, պետք է հստակ նպատակ դնել` ասենք երեք տարվա ընթացքում ՀՀ-ում մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշը պետք է հավասարվի համաշխարհային միջինին` դառնա 10 հազար դոլար: Դա նշանակում է, որ առաջիկա երեք տարիներին Հայաստանում պետք է գրանցվի մոտ 30 տոկոս տնտեսական աճ: Լավ, երեք տարվա չէ, հինգ տարվա ընթացքում, տարեկան 20 տոկոս աճով: Համապատասխանաբար ճիշտ այդքանով էլ պետք է աճի մեր պետական բյուջեն, ու հետեւաբար նաեւ պաշտպանությանն ուղղվող ծախսերը: Ուղղակի ակնհայտ է, որ դա հնարավոր է: Դա ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ է, ու դա այլընտրանք չունի: Այնպես որ, եթե կառավարությունը իրոք նպատակ է դրել պայքարել կոռուպցիայի ու մոնոպոլիաների դեմ, ապա հենց այսպիսի ցուցանիշ պետք է դնի իր առաջ: Մնացածը գեղեցիկ, լավ ձեւակերպված, բայց միաժամանակ անիմաստ խոսքուզրույց է:

Տպել
2489 դիտում

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու